Հա

Համայնք

18/01/2017 - 10:00

Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի «Վերանորոգութեան տարի»-ին նւիրւած հռչակագիրը

Յունւարի 15-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում հանդիսաւորապէս ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ հռչակագիրը, 2017 թիւը «Վերանորոգութեան տարի» յայտարարելու կապակցութեամբ:

«ԱԼԻՔ»­ - Յունւարի 15-ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում հանդիսաւորապէս ընթերցւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ հռչակագիրը, 2017 թիւը «Վերանորոգութեան տարի» յայտարարելու կապակցութեամբ: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի հայոց թեմի Ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում, Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը Սուրբ Խորան բերւեց եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի միջոցով հանդիսաւորապէս ընթերցւեց ի լուր հաւատացեալների: Իսկ Ուրմիայում պատարագեց հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, որը նաեւ Վեհափառ Հայրապետի հռչակագիրը ընթերցեց Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում:

Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում, Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը նախքան կոնդակի ընթերցումը յիշեցրեց ներկայ հաւատացեալներին, թէ Արամ Ա Վեհափառ Հայրապետը նոր է վերադարձել տառապեալ Սիրիայի Հալէպ հայաշատ պատմական քաղաքից, եւ սիրիահայութեան վերականգնման աշխատանքը, որպէս հրամայական անհրաժեշտութիւն պատգամել մեր ժողովրդի բոլոր զաւակներին: Իսկ հիմա, բացւող տարին «Վերանորոգումի տարի» հռչակելով, խրախուսում է մեզ բոլորիս, վերանորոգել ոչ միայն սիրիահայութեան կեանքը, այլեւ՝ մեր համայն հայութեան կեանքը, աշխարհի չորս ծագերում:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 26 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։