Հա

Համայնք

24/01/2017 - 11:10

Սարկաւագական ձեռնադրութիւն Ատրպատականի հայոց թեմում

Յունւարի 22-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում յընթացս Սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Սարկաւագական ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի:

«ԱԼԻՔ» - Յունւարի 22-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում յընթացս Սուրբ եւ անմահ պատարագի տեղի ունեցաւ Սարկաւագական ձեռնադրութիւն, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի: Սարկաւագական կարգ ստացան՝ Բարեկրօն Վարդան կիս. սրկ. Տէր-Մարտիրոսեանը եւ Բարեկրօն Յովիկ կիս. սրկ. Ղուկասեանը: Այս մասին տեղեկանում ենք Ատրպատականի ազգային առաջնորդարանից:

«Չի ողորմած»-ի պահին ընծայեալները ծնրադիր յառաջացան դէպի սուրբ խորան եւ ձեռնադրիչ Սրբազանի կողմից կոչւեցին Սարկաւագութեան պաշտօնին:

Ձեռնադրման կարգի աւարտից յետոյ, երկար ժամանակ նման ձեռնադրութիւն չտեսած ժողովրդի հոգեւոր դաստիարակութեան նպատակով, Սրբազան Հայրը բացատրեց Հայ եկեղեցու նւիրապետութեան փոքր աստիճանները մինչեւ Սարկաւագական կարգը:

Ապա, նա անդրադարձաւ ձեռնադրւած անձանց կենսագրութեան, որոնցից առաջինը՝ Վարդան սարկաւագը արդէն երկար տարիներ է, ինչ ծառայում է սուրբ եկեղեցուն, իսկ Յովիկ սարկաւագն էլ, շուտով քահանայական ձեռնադրութիւն է ստանալու՝ Թաւրիզի հոգեւոր հովւութեան կոչւելու համար:

Ս. պատարագի աւարտին ներկայ հաւատացեալները խորանի բեմի առջեւ շնորհաւորեցին նորընծայ զոյգ սարկաւագներին՝ նրանց մաղթելով յարատեւ ծառայութիւն:

Յարակից լուրեր

  • Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

    Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

  • «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում
    «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին:

  • Ծաղկազարդը անակնկալներով խանդավառեց Ատրպատականի հայոց թեմի մանուկներին
    Ծաղկազարդը անակնկալներով խանդավառեց Ատրպատականի հայոց թեմի մանուկներին

    Մարդկութեան Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի իւրօրինակ ու անչափելի խոնարհութեան ու հեզութեան տօնի՝ Ծաղկազարդի առիթով, Ատրպատականի հայոց թեմում տեղի ունեցած եկեղեցական արարողութիւնները իւրայատուկ խանդավառութեամբ լցրեցին հոգիները, մասնակից բոլոր հաւատացեալների, թեմի տարբեր շրջաններում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։