Հա

Համայնք

26/01/2017 - 09:45

Ատրպատականի կուսակալն այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան

Յունւարի 22-ին, Ատրպատականի կուսակալ դոկտ. Շոհրադիֆար, իր տեղակլի եւ քաղաքական խորհրդականի հետ այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան եւ հանդիպել է թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ:

«ԱԼԻՔ» - Յունւարի 22-ին, Ատրպատականի կուսակալ դոկտ. Շոհրադիֆար, իր տեղակլի եւ քաղաքական խորհրդականի հետ այցելել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդարան եւ հանդիպել է թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի հետ: Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Թեմական խորհուրդը:

Առաջնորդ Սրբազան Հօր գրասենեակում կայացած հանդիպման, սկզբում Սրբազան Հայրը ողջունել է կուսակալին եւ նրա ընկերակիցներին՝ ամփոփ տեղեկութիւններ փոխանցելով վերջին ամիսների ընթացքում հայ համայնքի ազգային-եկեղեցական աշխոյժ գործունէութեան եւ հաւաքական կեանքի մասին:

Դոկտ. Շոհրադիֆար էլ շնորհակալութիւն է յայտնել սիրալիր ընդունելութեան համար, շնորհաւորել է Հայ ժողովրդին Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ, որից յետոյ էլ ներկայացրել է իր այցի նպատակը՝ ընդառաջելով Սրբազան հօր եւ Ազգային իշխանութեան կողմից ներկայացւած թանգարանի ծրագրին, եկել է գործնական քայլերի շուրջ խորհրդակցելու եւ պարտն ու պատշաճը տնօրինելու՝ Ատրպատականի հայոց թեմի հովանաւորութեան ներքոյ գործող թանգարանի բացման համար:

Սրբազան Հայրն ու Թեմական խորհրդի անդամները, գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի, մանրամասն բացատրութիւններ են ներկայացրել կուսակալին, դարերից ի վեր Ատրպատականում ի պահ դրւած պատմական թանկարժէք նմուշների մասին, որոնց մնայուն ցուցադրումը թանգարանային յարկի տակ Թաւրիզում, պատւաբեր կը լինի համայն Իրանի եւ Իրանահայութեան եւ ի մասնաւորի Թաւրիզ քաղաքի համար:

Մէկ ժամ տեւած հանդիպման աւարտին, Սրբազան Հօր առաջարկով, կուսակալը իր ընկերակիցներով եւ Թեմական խորհրդի անդամների հետ միասին այցելել է այն շէնքը, որը նախատեսւած է թանգարանի համար, որպէսզի տեղում գաղափար կազմի ծրագրի տարողութեան եւ դրա համաձայն աշխատանքների բաշխում եւ դասաւորում կատարի:  

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը
    Թաւրիզում գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի հերթական նիստը

    Ուրբաթ, 26 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 10:30-ին, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, Տէրունական աղօթքով բացւեց Ատրպատականի հայոց թեմի նորընտիր Պատգամաւորական ժողովի 21-րդ նստաշրջանի երկրորդ նիստը, նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։