Հա

Համայնք

09/03/2017 - 09:10

Գումարւեց Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի 8-րդ նիստը

Մարտի 3-ին կայացաւ Ատրպատականի հայոց թեմի պատգամաւորական ժողովի 8-րդ նիստը, նախագահութեամբ եւ աղօթքով թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Մարտի 3-ին կայացաւ Ատրպատականի հայոց թեմի պատգամաւորական ժողովի 8-րդ նիստը, նախագահութեամբ եւ աղօթքով թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի: Այս մասին տեղեկանում ենք Ատրպատականի հայոց առաջնորդարանից:

Ժողովի ատենապետ դոկտ. Արա Մելիքեանի բացման խօսքից յետոյ, թեմակալ առաջնորդը հանդէս եկաւ ողջոյնի խօսքով՝ գնահատելով բոլոր ժողովականների ժրաջան եւ պատասխանատու մասնակցութիւնը ազգային կեանքի կազմակերպման աշխատանքին:

Լիագումար նիստը նախորդում էր Թեմական խորհրդի ընտրութեան յառաջիկայ նիստին, ուստի այն ներառում էր նաեւ Հաշւեքննիչ մարմնի անցած 11 ամիսների զեկոյցը եւ հաշւեկշիռը, որպէս նախապատրաստութիւն յառաջիկայ ժողովի նիւթա-բարոյական զեկոյցի: Մինչեւ կէսօր սպառւեցին օրակարգի գլխաւոր կէտերը, որոնց շարքում էին թեմի կալւածային առկախ մնացած խնդիրների քննարկումը եւ հաստատումը: Այս գծով Թեմական խորհուրդը իր մինչ այժմ կատարած աշխատանքների մասին ընդհանուր բացատրութիւն տւեց՝ ներկայացնելով նիւթական եկամուտ հայթայթելու մեծածաւալ ծրագրի նախագիծը: Քննարկւեց նաեւ Սալմաստի ազգապատկան կալւածների խնդիրը՝ կարեւորելով դրանց օգտագործման եւ վարձակալման ներկայ պայմանների վերանայման անհրաժեշտութիւնը:

Օրւայ երկրորդ կէսին քննարկւեց օրակարգի վերջին կէտը, որն էր նոր Թեմական խորհրդի ընտրութեան նախապատրաստութիւնը: Շուրջ երեք ամիս առաջ իր աշխատանքային շրջանը աւարտած Թեմական խորհրդի կազմը նոր ընտրութեամբ գործի լծելու համար, ժողովի մասնակիցները ընտրութիւնների անց կացման թւականի ճշտման եւ նախընտրական աշխատանքների՝ նիւթա-բարոյական զեկոյցի պատրաստման, յառաջիկայ շրջանի նախածրագրի կազմութեան համար ճշտեցին ուղեգիծ, նոր ընտրութիւններ կատարելու պետական պաշտօնական արտօնագիր ստանալու համար լիազօրեցին պատգամաւորական ժողովի դիւանին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը
    Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը

    Կիրակի 6 յունւար 2019-ի երեկոյեան ժամը 8-ին, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան այժմու հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ՝ այաթ. Ալէ Հաշեմ, ընկերակցութեամբ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Փուրմոհամմեդիի, Նահատակների յատուկ պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի, Փոքրամասնութեանց գրասենեակի պատախանատուի եւ թղթակիցների, այցելեց հայ նահատակներ՝ Կայծակ Դաւթեանի եւ Գառնիկ Փիլիպոսեանի բնակարանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։