Հա

Համայնք

11/03/2017 - 12:00

Դոկտ. Արա Մելիքեանի բանախօսութիւնը՝ Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան կենտրոնատեղիում

Մարտի 9-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան հրաւէրով, միութեան կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի բանախօսեց թաւրիզահայ ականաւոր բժիշկ՝ դոկտ. Արա Մելիքեանը, «ոսկրացաւ եւ արթրոզ» թեմայով:

«alikonline.ir» - Մարտի 9-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան հրաւէրով, միութեան կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի բանախօսեց թաւրիզահայ ականաւոր բժիշկ՝ դոկտ. Արա Մելիքեանը, «ոսկրացաւ եւ արթրոզ» թեմայով: Այս մասին տեղեկացնում են Ատրպատականի ազգային առաջնորդարանից

Բացման խօսքով, վարչութեան անունից բոլորին բարի գալուստ մաղթեց դոկտ. Վարդան Սիմոնզը՝ ներկայացնելով օրւայ բանախօսի հակիրճ կենսագրականը եւ ներկայացւող նիւթի շահեկանութիւնը:

Ապա ելոյթ ունեցաւ դոկտ. Մելիքեանը՝ գլխաւոր մի քանի մասերի բաժանելով իր նիւթը, մարդու կազմախօսութեան տարիքային աստիճանաւորման համապատասխան բացատրեց ոսկրակազմութիւնը, ոսկրափտութիւնը եւ առօրեայ կեանքի ձեւի եւ աշխատանքային անյարմարութիւնների բերումով յառաջացող ցաւերը: Ե՛ւ նստակեաց ե՛ւ շարժուն աշխատանքային առօրեայի սխալ շարժումները առաջնահերթ հիմք ընդունելով յայտնւող ցաւերի համար, դոկտ. Մելիքեանը բացատրեց մարդու ողնաշարի ընդհանուր կառուցւածքը եւ նրւային համակարգը,
արեան շրջանառութեանը ծառայող երակների խցանման բացասական ազդեցութիւնները, որոնք մարմնի տարբեր մասերում անսպասելի ցաւերի պատճառ են դառնում:

Մասնագիտական խոր վերլուծումներով ներկայացւած այս օգտաշատ բանախօսութեան իւրաքանչիւր հատւածի աւարտին, դոկտ. Մելիքեանի առաջարկով հարց-պատասխանի առիթ տրւեց ներկաներին, որոնք իրենց հետաքրքրող հարցերը ներկայացրին նրան՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Բանախօսութեան աւարտին, եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդը նախ բարեբախտութիւն համարելով համայնքում նման մասնագէտ բժիշկներ ունենալը,
ինչպիսին է դոկտ. Արա Մելիքեանը, ապա, ներկայացւած նիւթի մասին իր եզրայանգումը մատուցելով: Նա ասաց, թէ բնութիւնից մարդու հեռացումը բնական առօրեայ չունենալու գլխաւոր պատճառներից է՝ դէպի բնութիւն վերադարձի մէջ տեսնելով ֆիզիքական առողջութիւնը:

Թեմակալ առաջնորդը գնահատեց նաեւ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեանը եւ անդամներին՝ օգտաշատ ծրագրերով համայնքի առօրեայ կեանքի ընթացքում փոփոխութիւններ մտցնելու համար:

Յարակից լուրեր

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

    Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։