Հա

Համայնք

Շաբաթ, 11 Մարտի 2017 12:00

Դոկտ. Արա Մելիքեանի բանախօսութիւնը՝ Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան կենտրոնատեղիում

Մարտի 9-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան հրաւէրով, միութեան կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի բանախօսեց թաւրիզահայ ականաւոր բժիշկ՝ դոկտ. Արա Մելիքեանը, «ոսկրացաւ եւ արթրոզ» թեմայով:

«alikonline.ir» - Մարտի 9-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան հրաւէրով, միութեան կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի բանախօսեց թաւրիզահայ ականաւոր բժիշկ՝ դոկտ. Արա Մելիքեանը, «ոսկրացաւ եւ արթրոզ» թեմայով: Այս մասին տեղեկացնում են Ատրպատականի ազգային առաջնորդարանից

Բացման խօսքով, վարչութեան անունից բոլորին բարի գալուստ մաղթեց դոկտ. Վարդան Սիմոնզը՝ ներկայացնելով օրւայ բանախօսի հակիրճ կենսագրականը եւ ներկայացւող նիւթի շահեկանութիւնը:

Ապա ելոյթ ունեցաւ դոկտ. Մելիքեանը՝ գլխաւոր մի քանի մասերի բաժանելով իր նիւթը, մարդու կազմախօսութեան տարիքային աստիճանաւորման համապատասխան բացատրեց ոսկրակազմութիւնը, ոսկրափտութիւնը եւ առօրեայ կեանքի ձեւի եւ աշխատանքային անյարմարութիւնների բերումով յառաջացող ցաւերը: Ե՛ւ նստակեաց ե՛ւ շարժուն աշխատանքային առօրեայի սխալ շարժումները առաջնահերթ հիմք ընդունելով յայտնւող ցաւերի համար, դոկտ. Մելիքեանը բացատրեց մարդու ողնաշարի ընդհանուր կառուցւածքը եւ նրւային համակարգը,
արեան շրջանառութեանը ծառայող երակների խցանման բացասական ազդեցութիւնները, որոնք մարմնի տարբեր մասերում անսպասելի ցաւերի պատճառ են դառնում:

Մասնագիտական խոր վերլուծումներով ներկայացւած այս օգտաշատ բանախօսութեան իւրաքանչիւր հատւածի աւարտին, դոկտ. Մելիքեանի առաջարկով հարց-պատասխանի առիթ տրւեց ներկաներին, որոնք իրենց հետաքրքրող հարցերը ներկայացրին նրան՝ ստանալով սպառիչ պատասխաններ:

Բանախօսութեան աւարտին, եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդը նախ բարեբախտութիւն համարելով համայնքում նման մասնագէտ բժիշկներ ունենալը,
ինչպիսին է դոկտ. Արա Մելիքեանը, ապա, ներկայացւած նիւթի մասին իր եզրայանգումը մատուցելով: Նա ասաց, թէ բնութիւնից մարդու հեռացումը բնական առօրեայ չունենալու գլխաւոր պատճառներից է՝ դէպի բնութիւն վերադարձի մէջ տեսնելով ֆիզիքական առողջութիւնը:

Թեմակալ առաջնորդը գնահատեց նաեւ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեանը եւ անդամներին՝ օգտաշատ ծրագրերով համայնքի առօրեայ կեանքի ընթացքում փոփոխութիւններ մտցնելու համար:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

  • Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում
    Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում

     

    Բուն Բարեկենդանի կիրակիով, մեր եկեղեցու կանոնակարգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում էլ, Թաւրիզում եւ Ուրմիայում, սկիզբը նշւեց Մեծի պահոց քառասնօրեակի հոգեւոր ճանապարհորդութեան: 

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Լիլաւայի հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, յընթացս սուրբ պատարագի քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու որդեգրած սիրելի աւանդութիւններից է Տեառնընդառաջի տէրունի տօնը, մեր Տիրոջ տաճար ընծայման յիշատակը, որը կարօտով սպասւում է ամէն տարի Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի կողմից:

    Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզիում եւ Ուրմիայում տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակ եւ ապա աւանդական խարոյկի բոցավառում:

  • ԻԻՀ յեղափոխոիթեան 39-րդ տարեդարձի առիթով ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում
    ԻԻՀ յեղափոխոիթեան 39-րդ տարեդարձի առիթով ձեռնարկներ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց թեմում ապրող մեր ժողովրդի զաւակները, իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան բաղկացուցիչ մասնիկ, 39 տարիներ առաջ, երկրի հոգեւոր առաջնորդ այաթ. Էմամ Խոմէյնիի գլխաւորութեամբ սկսւած անցած դարի մեծագոյն Յեղափոխութեան տօնակատարութիւններին իրենց մասնակցութիւնը բերեցին, ե՛ւ ներհամայնքային ծրագրերով ե՛ւ ընդհանրական քայլարշաւում խիտ շարքերով ներկայութեամբ: 

  • Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների կատարմամբ:

    Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, 7 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։