Հա

Համայնք

Երեքշաբթի, 14 Մարտի 2017 10:40

Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի հանդիպումն ազգային առաջնորդարանում

Մարտի 12-ին Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի հանդիպումը՝ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Մարտի 12-ին Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի հանդիպումը՝ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի: Այս մասին տեղեկանում ենք Ատրպատականի ազգային առաջնորդարանից:

Բացման եւ բարի գալստեան խօսքով ներկաներին ողջունեց Մարմնի վարչութեան ատենադպրուհի Էմմա Յարութիւնեանը: Թաւրիզի եկեղեցիների հանդէպ հոգածութեան եւ կարգապահութեան հսկող մարմնի վարչութեան անունից նա շնորհակալութիւն յայտնեց բոլոր անդամուհիներին, յատկապէս՝ նրանց, ովքեր իրենց ամբողջանւէր օժանդակութիւնն են բերում եկեղեցիների մաքրութեան եւ բարեզարդման գործին: Ապա, ներկայացնելով հաւաքի գլխաւոր առիթը, վարչութեան եւ բոլոր անդամների անունից շնորհաւորեց Թաւրիզի նոր հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Մարտիրոս նորօծ քահանայ Ղուկասեանին՝ մաղթելով, որ իր անսակարկ ու նւիրեալ ծառայութեամբ նա երկար տարիներ հովւի թաւրիզահայութեանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդն այս առիթով իր ուրախութիւնը յայտնելով՝ ընդհանուր գծերով ներկայացնելով անցած տարւայ եկեղեցական կեանքը Ատրպատականում, շեշտելով ժողովրդի լայն խաւերի մասնակցութիւնը. «Եկեղեցին կենտրոնական դիրքն է գրաւում իւրաքանչիւր թեմի՝ եկեղեցական վիճակի: Նրա շուրջ են պտտւում բոլոր միւս կառոյցները, իրենց գործունէութիւնը ծաւալելով եւ ազգային կեանքը կազմակերպելով: Խնամակալ միութեան առաքելութիւնը այս իմաստով, պատասխանատու աշխատանք է, եկեղեցին միշտ գրաւիչ դարձնելու եւ ժողովուրդը հրաւիրելու նրա սրբազան կամարների ներքեւ հոգեւորապէս սնւելու»,- ասաց Սրբազանը:

Ապա, ջերմօրէն ողջունելով իր ձեռնասունի՝ Տէր Մարտիրոսի ինքնընծայումը մեր եկեղեցուն եւ թաւրիզահայութեանը, թւեց այն մարտահրաւէրները, որոնք ընդհանրապէս դիմագրաւում է իւրաքանչիւր հոգեւորական սպասաւոր իր կեանքում. «Ժողովուրդը իր ձեռքում ունի ամէնից կատարելագործւած կշեռքը, որով կարողանում է իսկապէս ճանաչել արժանաւորին, զատորոշելով նրան միւսներից: Մեր եկեղեցում արարողութիւնների անթերի կատարումը, ներշնչումի աղբիւր պէտք է հանդիսանայ հաւատացեալների համար: Հոգով ու սրտով, առանց ձանձրոյթի կատարւած արարողութիւնը դրական ազդեցութիւն է գործում հաւատացեաների վրայ: Նորընծայ Տէր Մարտիրոսը խոստմնալից է այս առումով եւ այդ  զգում էք վստահաբար նրա մատուցած պատարագների եւ կատարած ծէսերի ընթացքումե»,- նշեց թեմակալ առաջնորդը: Ի վերջոյ, նա ասաց, թէ Խնամակալ մարմինը միշտ Տէր Հօր կողքին է լինելու, պայծառացնելու համար թաւրիզահայ համայնքն իր եկեղեցով:

Հանդիպման պաշտօնական բաժնից յետոյ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ ընթրիք, որի ընթացքում ներկաները մտերմիկ մթնոլորտում առիթ ունեցան զրուցելու միմեանց հետ:

Յարակից Հրապարակումներ

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի դաշտահանդէսը
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի դաշտահանդէսը

    Հինգշաբթի, 17 օգոստոսի 2017-ի երեկոյեան ժամը 9-ից սկսած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում տարեկան դաշտահանդէսի բացումը կատարւեց, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ մասնաճիւղի վարչութեան: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց դոկտ. Յասմիկ Ղազինեանի այցը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց դոկտ. Յասմիկ Ղազինեանի այցը

    Չորեքշաբթի, 16 օգոստոսի 2017-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան բժշկագիտութեան առաջատար դէմքերից՝ գոկտ. Յասմիկ Ղազինեանի այցելութիւնը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում Գերմանիայի դեսպանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց Իրանում Գերմանիայի դեսպանին

    Կիրակի, 20 օգօստոսի 2017-ին, Իրանում Գերմանիայի դեսպան Միխայէլ Ֆոն Ունկեր-Շտերնբերկը, ընկերակցութեամբ իր կնոջ եւ արտաքին գործերի նախարարի տեղակալի, ինչպէս նաեւ Ատրպատականի նահանգապետի ներկայացուցչի, ժամանեց Ատրպատականի հայոց թեմ եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի անդամներ՝ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի եւ ատենադպիր՝ Գագիկ Ջորջեանի կողմից:

  • Տեղի ունեցաւ Սբ. Թադէոս առաքեալի վանքի 63-րդ ուխտագնացութիւնը
    Տեղի ունեցաւ Սբ. Թադէոս առաքեալի վանքի 63-րդ ուխտագնացութիւնը

    Սոյն թւականի յուլիսի 27-29-ը Ատպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ բարձր հովանաւորութեանբ Մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ վանքի 63-րդ ուխտագնացութիւնը:

  • Ատրպատականում հոգեհանգիստ՝ նորոգ հանգուցեալ Կիլիկեան միաբան՝ Տ. Նորայր եպս. Աշըգեանի հոգւոյն
    Ատրպատականում հոգեհանգիստ՝ նորոգ հանգուցեալ Կիլիկեան միաբան՝ Տ. Նորայր եպս. Աշըգեանի հոգւոյն

    Յուլիսի 24-ին Թաւրիզի ազգ. գերեզմանատան Սբ. Շողակաթ եկեղեցում տեղի ունեցաւ Մեռելոց Յիշատակի հոգեհանգստեան պաշտօն հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, յիշելու մեր ազգի համօրէն ննջեցեալներին՝ ծանօթներին եւ անծանօթներին: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։