Հա

Համայնք

04/04/2017 - 10:10

Միջինքի հաւաքոյթ` ՀՕՄ-ի Ուրմիոյ մասնաճիւղի կազմակերպութեամբ

Մարտի 22-ին, ՀՕՄ-ի Ուրմիոյ մասնաճիւղի նախաձեռնութեամբ, եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ ազգային իշխանութեան հովանաւորութեամբ, Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում կազմակերպւել էր միջինքի հաւաքոյթ:

«alikonline.ir» - Մարտի 22-ին, Հայ Օգնութեան Միութեան Ուրմիոյ մասնաճիւղի նախաձեռնութեամբ, եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ ազգային իշխանութեան հովանաւորութեամբ, Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում կազմակերպւել էր միջինքի հաւաքոյթ: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Միջոցառմանը բացման խօսքով, վարչութեան անունից հանդէս եկաւ Լինէթ Մեջլումեանը՝ համապարփակ տեղեկութիւններ փոխանցելով օրւայ խորհրդի մասին:

Կազմակերպիչ յանձնախումբը պահեցողութեան յատուկ ճաշատեսակներով ճոխացրել էր սեղանները, տօնելու համար միջինքը, հիւրասիրութեան ջերմ մթնոլորտում: Այս առիթով պատրաստւել էին նաեւ միջինք յատուկ գաթաներ՝ օրւայ բախտաւորին գտնելու համար:
Խրախճանքը ճոխացաւ նաեւ սրտաբուխ մեներգներով եւ արտասանութիւններով, որոնց աւարտին տեղի ունեցաւ վիճակախաղ:

Փակման եւ շնորհակալութեան խօսքով հանդէս եկաւ ՀՕՄ-ի ատենապետուհի Սեդա Մեջլումեան՝ երախտագիտութիւն յայտնելով բոլոր այն անձնաւորութիւններին, որոնք իրենց նիւթական օժանդակութեամբ սատար են հանդիսանում ՀՕՄ-ի Ուրմիոյ մասնաճիւղի աշխատանքների իրագործմանը: Նա գնահատեց նաեւ մասնաճիւղի անդամուհիների նւիրեալ աշխատանքը, որոնք բարոյապէս նեցուկ են կանգնում ՀՕՄ-ի Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան գործունէութեանը:

Յարակից լուրեր

  • Իւնեսին՝ Չիֆթճեանի հետ հանդիպման ժամանակ.  «Չարակամները ցանկանում են խանգարել Իրանում ազգութիւնների խաղաղ գոյակցումը»
    Իւնեսին՝ Չիֆթճեանի հետ հանդիպման ժամանակ. «Չարակամները ցանկանում են խանգարել Իրանում ազգութիւնների խաղաղ գոյակցումը»

    Ազգութիւնների եւ կրօնական փոքրամասնութիւնների հարցերով Հանրապետութեան նախագահի խորհրդական հոջ. Ալի Իւնեսին, երէկ՝ նոյեմբերի 18-ին Ուրմիայում հանդիպել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանիի հետ:

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։