Հա

Համայնք

Երեքշաբթի, 04 Ապրիլի 2017 10:30

Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքում բացւեց վերանորոգւած ցուցասրահը

Մարտի 19-ին, Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքում, նախագահութեամբ եւ ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ վերանորոգւած ցուցասրահի պաշտօնական բացումը:

«alikonline.ir» - Մարտի 19-ին, Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքում, նախագահութեամբ եւ ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի տեղի ունեցաւ վերանորոգւած ցուցասրահի պաշտօնական բացումը: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Պաշտօնական հրաւիրեալների շարքում էին՝ Արաքսի ազատ գօտու ընդհանուր կառավարիչ Արաբբաղիի ներկայացուցիչ՝ դոկտ. Դադաշզադէն, Մշակութային ժառանգութիւնների շրջանի տնօրէն՝ Դոկտ. Աբբասի եւ մի շարք արւեստագէտներ եւ լուսանկարիչներ, որոնց գործերը ցուցադրւել էին նորաբաց ցուցասրահում:

Արաքսի ազատ գօտու նիւթական օժանդակութեամբ, վանքի նախկին ախոռըհիմնովին վերանորոգութեան ենթարկւելով՝ փոխակերպւել է ցուցահանդէսների յարմար սրահի:

Իրանի եկեղեցիների պահպանման պետական հիմնարկի տնօրէն եւ ցուցասրահի շինարարական աշխատանքների համակարգող Շերլի Աւետեանը ներկաներին բացատրութիւն տւեց շինարարական աշխատանքների մեկնարկի եւ աւարտի, ինչպէս նաեւ ապագայ հեռանկարների մասին: Ապա, ներկաները դիտեցին ցուցադրւող լուսանկարները, որոնք ներկայացնում էին վանքի տարբեր մասերը, օրւայ տարբեր ժամերին: Ներկայ արւեստագէտ լուսանկարիչներից ոմանք անձամբ բացատրութիւն ներկայացրեցին իրենց լուսանկարների մասին: Նրանց շարքում նկարչական գործ էր զետեղել նաեւ թաւրիզահայ Կարօ Ջորջեանը:

Առաջնորդ սրբազանը բարձր գնահատեց վանքի նախկին ախոռը արդիական ցուցասրահի վերածելու Շերլի Աւետեանի ծրագիրն ու իրականացւած աշխատանքը, մասնագէտների կողմից պատերի հնութիւնը պահպանելու բծախնդիր մօտեցումը եւ վայրը առաւել գրաւիչ ու վայելուչ դարձնելու նրանց նախանձախնդրութիւնը:

Բացման հանդիսութիւնից յետոյ, վանքի այգում տրւեց ընթրիք, ներկայ հիւրերի մասնակցութեամբ: Այս առիթով, Սրբազան Հայրն իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց Արաքսի ազատ գօտու ղեկավարութեանը, որոնք Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի, Հովւի մատուռի եւ Դարաշամբի Սբ. Աստւածածին եկեղեցու հանդէպ հոգածու վերաբերմունք են ցուցաբերում:

Յարակից Հրապարակումներ

  • Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, բացումը կատարւեց գրքերի ցուցահանդէսի, ներկայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Ազգային իշխանութեան անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան անդամների, թաւրիզահայ համայնքի մտաւորական աւագ եւ կրտսեր սերնդի անհատների:

  • Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում
    Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հրաւէրով Թաւրիզ ժամանեց ֆրանսացի հայագէտ պրոֆ. Բեռնար Ուտիէ, հայկական ձեռագրերից յայտնաբերած իր նորագոյն նիւթի մասին բանախօսելու, 13 հոկտեմբերի առաւօտեան, Թաւրիզում կայանալիք Հայագիտական առաջին գիտաժողովի առաջին նիստի ընթացքում:

  • Պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին
    Պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին

    Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թեմական խորհրդի: 

  • Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզի ազգ. դպրոցում եւ Թարգմանչաց տօնի նւիրւած ժամերգութիւն Լիլաւայի եկեղեցում
    Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզի ազգ. դպրոցում եւ Թարգմանչաց տօնի նւիրւած ժամերգութիւն Լիլաւայի եկեղեցում

    Շաբաթ, 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Թաւրիզի ազգ. դպրոցի տեսչութեան, հոգաբարձութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի կազմակերպութեամբ, Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն տեղի ունեցաւ դպրոցի սրահում, աշակերտների կատարումով: Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ եւ հրաւիրեալներ: 

  • Թաւրիզում գնահատանքի արժանացան՝ Իրանի եկեղեցիների պահպանութեան հիմնարկի նւիրեալները
    Թաւրիզում գնահատանքի արժանացան՝ Իրանի եկեղեցիների պահպանութեան հիմնարկի նւիրեալները

    Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզում կայացած յատուկ գնահատման երեկոյի ընթացքին, նւիրւած Սբ. Թադէի վանքի ուխտագնացութիւնը կազմակերպած բոլոր մարմիններին եւ անհատներին, գնահատանքի արժանացան Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկի տնօրէն Շերլի Աւետեանը եւ նրա գործընկերներ՝ Կարէն Մկրտիչեանը եւ Ալէն Գրիգորեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։