Հա

Համայնք

13/04/2017 - 09:00

Մայրերի տօնը՝ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղում

Ապրիլի 6-ի երեկոյեան, Հայ Օգնութեան Միութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, Սբ. Աստւածամօր աւետման տօնի եւ մայրերի օրւայ առիթով տեղի ունեցաւ մտերմիկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան:

«alikonline.ir» - Ապրիլի 6-ի երեկոյեան, Հայ Օգնութեան Միութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, Սբ. Աստւածամօր աւետման տօնի եւ մայրերի օրւայ առիթով տեղի ունեցաւ մտերմիկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիսութեանը ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անդամներ, ազգային իշխանութեան ներկայացուցիչներ եւ հայ մայրեր ու քոյրեր:

Բացման ու բարի գալստեան խօսք արտասանեց ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան ատենապետուհի Անահիտ Յովսէփեանը: Հաւաքի եւ կազմակերպւած ձեռնարկի նշման առիթն ու խորհուրդը ներկայացնելով, նա շեշտեց մօր կենսական դերակատարութիւնը մարդ արարածի կազմաւորման ընթացքում:

Օրւայ հանդիսավարութիւնը վստահւեց թաւրիզահայ մտաւորական Նայիրի Դիլանեանի: Առաջարկւած իւրաքանչիւր կենացի հետ, Նայիրի Դիլանեան խորիմաստ նախադասութիւններով եւ հայ մօր արժանիքները ներկայացնող ներբողական  բացատրականներով  ներկաների  երախտագիտութիւնը  ուղղեց  այն էակին, որը աստւածային նախախնամութեան տնօրինումով մայրութեան պատւին է արժանացել: Նա գեղեցիկ արտայայտութիւններով նաեւ բացատրեց Հայաստան աշխարհին մեր ազգի տւած որակումը, իբրեւ՝ «Մայր Հայաստան»:

Հանդիսավարուհու հրաւէրով ներկայ մայրերից շատեր երգերով մասնակցեցին գեղարւեստական սրտաբուխ ծրագրին: Մայրերին նւիրւած երգերով, գեղարւեստական ծրագրի մասնակիցները իրենց յարգանքը մատուցին բոլոր մայրերին՝ լինեն նրանք այս աշխարհում եւ կամ հանդերձեալում:

Աւարտին իր պատգամը տւեց առաջնորդ Սրբազանը: Կնոջ երեւոյթը մարդկութեան կեանքում բացատրելով աստւածաշնչական տւեալներով, Սրբազանը հիմնաւորեց այն Աստծոյ ստեղծագործութեան մէջ իբրեւ ծրագրւած աշխատանք, Ստեղծիչի գործն իսկ շարունակելու համար. «Նայեցէք մօր կերպարին, նրա խորքում Աստւած ինք ներկայ է, որ մարդը ստեղծելուց բացի, հետեւում է նրան, ամբողջ կեանքի ընթացքում, բծախնդրօրէն խնամելով նրան եւ դաստիարակելով»,- ասաց Սրբազանը:

Վերջում տեղի ունեցաւ նաեւ յուշանւէրների տւչութիւն, վիճակախաղ եւ նւէրների բաշխում: Այս առիթով, ՀՕՄ-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը բոլոր ներկաներին նւիրեց ՀՕՄ-ի կերպը պատկերող կրծքանշան:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերում եւ Վարդան գիւղատեղում

    Թեմի տարբեր շրջաններում հետազօտական իր աշխատանքների ծիրից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ուրբաթ 12 յուլիս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Աղայի եւ Բալա գիւղերը եւ նախկին հայկական Վարդան գիւղատեղը, տեղագրելով ցարդ աննկատ մնացած հինաւուրց գերեզմանատունը:

    Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ներկայացնում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Բերդ գիւղում

    Ատրպատականի հայոց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի ուսումնասիրական աշխատանքները, թեմի տարածքում նախկին հայաբնակ շրջանների տեղագրութիւնը կատարելու, շաբաթ 6 յուլիս 2019-ին նրան հասցրել էին Ղարադաղի Բերդ գիւղը: Տեղի եկեղեցու, գերեզմանատան եւ ընդհանրապէս նախկին հայկական կեանքի մասին Սրբազան Հօր կատարած ուսումնասիրութիւնը ստորեւ ներկայացնում ենք ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սիրուն գիւղում

    Տեղագրական եւ ազգագրական իր հետազօտութիւնների աշխատանքը շարունակելով թեմում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 5 յուլիս 2019 թ.-ին մեկնեց Ղարադաղի նախկին հայաբնակ Սիրուն գիւղը, եկեղեցու եւ գերեզմանատան ներկայ դրութիւնը արձանագրելու, ինչպէս նաեւ հայկական որեւէ հետքեր փնտռելու նպատակով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձը

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ եւ Սրբազնագոյն Հայրապետի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձի ուրախ առիթով, 30 յունիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի պաշտօնական յատուկ նամակով շնորհաւորեց Նորին Սրբութեան, Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի սրտին թարգմանը հանդիսանալով:

  • Ատրպատականի Ազգ. առաջնորդարանի այգու բացում՝ ամռան եղանակի համար
    Ատրպատականի Ազգ. առաջնորդարանի այգու բացում՝ ամռան եղանակի համար

    Չորեքշաբթի 26 յունիս 2019 թ.-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, երեկոյեան ժամը 9-ին բացումը կատարւեց ազգային առաջնորդարանի այգու, ամառւայ եղանակի համար, կազմակերպութեամբ Հայ Օգնութեան միութեան Թաւրիզի մասնաճիւղի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։