Հա

Համայնք

13/04/2017 - 10:10

Տասն կուսանաց յիշատակի ժամերգութիւն՝ Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատականի հայոց թեմում, Թաւրիզում եւ Ուրմիայում, ապրիլ 11-ի երեկոյեան տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի ընթացքում կարդացւած Աւետարանի ժամանակ, իրենց բաժանւած փակ թղթիկների վրայից տասն կոյսերը խորհրդանշող աղջիկներից հինգը մարեցին իրենց լապտերները՝ խորհրդանշելով յիմար կոյսերին, իսկ հինգը վառ պահեցին՝ խորհրդանշելով իմաստուն կոյսերին:

«alikonline.ir» - Հայ եկեղեցու արարողակարգում իւրայատուկ խորհուրդ ունի Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյի ժամերգութիւնը, որը մեծ ժողովրդականութիւն է վայելում մեր ժողովրդի եւ յատկապէս իգական սեռի շրջանակում, երբ Յիսուսի պատմած Տասն Կոյսերի Առակի խորհրդանշական պատկերացումը ներկայացւում է սուրբ խորանի առջեւ կանգնած տասն աղջիկների միջոցով, որոնք իրենց ձեռքերում լապտերներ բռնած, խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն եւ հինգ յիմար կոյսերին:

Ատրպատականի հայոց թեմում, Թաւրիզում եւ Ուրմիայում, ապրիլ 11-ի երեկոյեան տեղի ունեցաւ ժամերգութիւն, որի ընթացքում կարդացւած Աւետարանի ժամանակ, իրենց բաժանւած փակ թղթիկների վրայից տասն կոյսերը խորհրդանշող աղջիկներից հինգը մարեցին իրենց լապտերները՝ խորհրդանշելով յիմար կոյսերին, իսկ հինգը վառ պահեցին՝ խորհրդանշելով իմաստուն կոյսերին: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցած ժամերգութեան ընթացքում, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, աշխարհի վախճանի ու վերջին դատաստանի գաղափարին շուրջ հիւսւած բոլոր Սուրբգրային ընթերցումները կատարւեցին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ տասն կոյսերի կողմից:

Առաջնորդ Սրբազանը քարոզելով օրւայ խորհրդի մասին, հոգեւոր զգօնութեան պատգամ յղեց բոլոր պատրաստ հոգիներին. «Աստծու խօսքը լսելու հոգեւոր պատրաստւածութիւնը անհրաժեշտ է, լսելու համար Աստծու կանչը: Նա մեզ ուղղում է իր հրաւէրը՝ ժառանգելու իր արքայութիւնը: Սակայն բա՞ց են մեր հոգեկան ականջները լսելու այս հրաւէրը»,- հարց տւեց Սրբազանը՝ նշելով, որ աշխարհի բազմապիսի աղմուկներն ու ժխորը երբեմն թոյլ չեն տալիս լսելու հայրական այն հրաւէրը, որը մեզ ուղղում է Աստւած, վերադառնալու այն տունը, որը մեղքի պատճառով էինք լքել:

Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցում, ծխատէր Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանի միջոցով կատարւած ժամերգութեան ընթացքում, տասն աղջիկներ շարւեցին խորանի առջեւ լապտերներ իրենց ձեռքերում, եւ Աւետարանի ընթերցումի պահին կատարեցին հինգ իմաստունների եւ հինգ յիմարների դերերը:

Թաւրիզի եւ Ուրմիոյ մեր եկեղեցիների Խնամակալ մարմնի կանայք բծախնդիր էին եղել պատրաստելու աղջիկների եկեղեցական շապիկներն ու այդ օրն օգտագործւող լապտերները: Օրւայ առիթով, Առաջնորդ Սրբազանը եւ Խնամակալ մարմինը յուշանւէրներով քաջալերեցին եկեղեցական արարողութեան մասնակցած աղջիկներին:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Իւրգիւթիւն գիւղում

    Թեմի պատմութեան ընթացքում հայաթափւած տարբեր բնակավայրերում գտնւող եկեղեցիների եւ ազգային այլ կառոյցների տեղագրութիւնը կատարելու մեծ ճիգ ի գործ դնելով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը երկուշաբթի, 12 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Դիզմար գաւառակի նախկին հայաբնակ Իւրգիւթիւն գիւղը, վերայայտնելու այն ինչ որ մնացել էր անցեալից, իբրեւ շօշափելի յիշատակ, տեղի հայ կեանքից:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Ասրան գիւղում

    Տեղագրական եւ կալւածային ցուցակագրման իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 9 օգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի նախկին հայաբնակ Ասրան գիւղը, հայկական հետքեր որոնելու այնտեղ:

  • Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում
    Նորոգութիւններ Սալմաստի Հաֆթւան, Սառնա եւ Ախտախանա գիւղերի հայկական եկեղեցիներում

    Չորեքշաբթի, 7 օգոստոս 2019 թ.-ի վաղ առաւօտուն, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Սալմաստ, մօտկից հետեւելու գաւառի մի քանի եկեղեցիների վերանորոգութեան աշխատանքներին, որոնք կատարւում են Իրանի Մշակութային ժառանգութիւնների հիմնարկութեան կողմից եւ հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ, անմիջական հսկողութեամբ Իրանի Եկեղեցիների պահպանութեան կենտրոնին, տնօրէնութեամբ դոկտ. Շերլի Աւետեանի:

  • Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին
    Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան վարչութիւնը այցելեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդին

    Երեքշաբթի, 6 օգոստոս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան նորընտիր վարչութեան կազմին, որը եկել էր Սրբազան Հօր օրհնութիւնը ստանալ, իր ընտրութիւնից յետոյ:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Սղըն գիւղում

    Թեմի տարբեր շրջաններում եւ հայաթափւած գաւառներում ու գիւղերում գտնւող անշարժ գոյքի՝ եկեղեցիների, դպրոցների եւ գերեզմանատների տեղագրութիւնը կատարելու իր աշխատանքներում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ուրբաթ, 2 ոգոստոս 2019 թ.-ին այցելեց Ղարադաղի Քէյւան գաւառակի Սղըն գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։