Հա

Համայնք

Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017 08:20

Զատկական տօնավաճառ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի նախաձեռնութեամբ

Տօնավաճառի բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ձեռամբ, որին ընկերակցում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը:

«alikonline.ir» - Ապրիլի 11-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում տեղի զատկական տօնավաճառ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Տօնավաճառի բացումը կատարւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի ձեռամբ, որին ընկերակցում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը:

Տէր հօր, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնախիւղի Վարչութեան անդամների եւ իր ընկերակիցների հետ առաջնորդ Սրբազանը շրջեց տօնավաճառում, որտեղ, ցուցասեղաններում, զետեղւել էին զատկական զարդեր, ձեռքի աշխատանքներ, քաղցրաւէնիքներ եւ պասկաներ, որոնք յատուկ են Ս. Զատկւայ տօնին:

Երեկոյի բացման խօսքն ընթերցեց հանդիսավար՝ Կարէն Սարգսեանը, կանխաւ շնորհաւորելով բոլորի Ս. Զատկւայ տօնը: Նա յաջողութիւն մաղթեց բոլորին, յատկապէս մեր հաւաքական կեանքում գործող բոլոր միութիւններին ու կազմակերպութիւններին:

Առաջնորդ Սրբազանն իր քաջալերական խօսքն ուղղեց մասնաճիւղի վարչութեան եւ բոլոր յանձնախմբերին, քաղաքում քրիստոնէական մեր տօների ու աւանդութիւնների հանդէպ նախանձախնդրութեան համար. «Մեր թեմի կեանքում եկեղեցական ու ազգային տօներին ընծայած ձեր ուշադրութիւնը, ժողովրդի լայն խաւերի համար դաստիարակութիւն է՝ իր լայն իմաստով ըմբռնւած»,- ասաց նա՝ շեշտելով բոլոր միութիւնների միջեւ փոխադարձ յարգանքի եւ փոխադարձ այցի կարեւորութիւնը, համայնական մեր կեանքի հիմքերը ամրապնդելու առումով:

Երեկոյի աւարտին տեղի ունեցաւ վիճակախաղ, որի հասոյթը եւս յատկացւելու է միութեան աշխատանքների հեզասահ ընթացման ֆոնդին:

Բոլոր ներկաները, տօնավաճառի ամբողջ ընթացքում հիւրասիրւեցին՝ միաժամանակ վայելելով ընկերական մթնոլորտը: Նշենք, որ սոյն տօնավաճառը նաեւ հանդիպման առիթ հանդիսացաւ համայնքի զաւակների համար, որոնք ընդհանրապէս «Արարատ»-ի յարկի տակ հանդիպում են միմեանց հետ, վայելելով ընտանեկան ջերմ մթնոլորտը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ո՞ր թիմը կը յաղթի Կոնֆեդերացիաների գաւաթի մրցաշարում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։