Հա

Համայնք

19/04/2017 - 08:50

Հաղորդութեան խորհրդի հաստատման ս. պատարագ, Ոտնալւայ եւ Խաւարման հոգեխռով գիշերը՝ Ատրպատականի հայոց թեմում

Աւագ հինգշաբթիի՝ ապրիլի 13-ի առաւօտեան, Թաւրիզում եւ Ուրմիայում ս. պատարագ մատուցւեց ի յիշատակ ս. Հաղորդութեան խորհրդի հաստատման: Թաւրիզում ս. պատարագը մատուցեց հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ Ուրմիայում՝ հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

«alikonline.ir» - Քրիստոնէական եկեղեցու եւ յատկապէս մեր եկեղեցու կեանքում հոգեւոր ապրումներով լեցուն Աւագ շաբաթւայ ամէնից հարուստ օրն է Աւագ հինգշաբթին: Հոգեթով շարականներն ու մելանոյշ երգերը, իւրայատուկ զգացողութիւն են տալիս մարդկային հոգուն, Քրիստոսի խաչի ճանապարհով ընթանալու բարեպատեհ առիթը ընծայելով հաւատաւոր քրիստոնեայ հային:

Աւագ հինգշաբթիի՝ ապրիլի 13-ի առաւօտեան, Թաւրիզում եւ Ուրմիայում ս. պատարագ մատուցւեց ի յիշատակ ս. Հաղորդութեան խորհրդի հաստատման: Թաւրիզում ս. պատարագը մատուցեց հոգեւոր հովիւ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ Ուրմիայում՝ հոգեւոր հովիւ՝ Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Այս մասին տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ս. պատարագի ընթացքում, ըստ աւանդութեան, քարոզի փոխարէն ընթերցւեց Հայրերի սուրբ գրականութիւնից յորդորական աղօթքը, ուղղւած բոլոր ժամանակների քրիստոնեաներին, մաքուր խղճմտանքով մօտենալու ս. Հաղորդութեան խորհրդին:

Երեկոյեան ժամը 4-ին, տեղի ունեցաւ Ոտնալւայի արարողութիւնը, կատարողութեամբ հոգեւորականաց դասի: Առաջնորդ Սրբազանը Ոտնալւայի կարգը Թաւրիզում կատարելով, տւեց իր պատգամը: Իրենց վտանգաւոր թերութիւններում մնալ յամառող եւ իրենց նմանի հանդէպ վնասակար ընթացքում յայտնւած մարդկանց դիմաց, նա ցոյց տւեց աստւածային խոնարհութիւնը եւ ներողամտութիւնը. «Եթէ Աստւած յանձն առաւ հողաստեղծ մարդու ոտքերի առջեւ ծնկի գալ, դու եւ ես ո՞վ ենք, որ շարունակենք յամառիլ մնալ մեր ինքնատես ու անզիղջ դիրքերում»,- ասաց Սրբազանը: Ուրմիայում եւս, տէր հայրը իր քարոզում Քրիստոսի անսահման խոնարհութեան երեւոյթը շեշտեց, պատւիրելով նմանւել նրան մեր հաւատացեալի կեանքում:

Այնուհետեւ կատարւեց Ոտնալւայի դաստիարակիչ արարողութիւնը: Առաջնորդ Սրբազանը եպիսկոպոսական իր հանդերձանքը մէկ կողմ դնելով, Քրիստոսի օրինակով մէկ ղենջակ կապեց, ու սկսեց Քրիստոսի տասներկու աշակերտները խորհրդանշող տասներկու անձերի ոտքերը լւանալ:

Նոյն օրը, երեկոյեան ժամը 8-ից մինչեւ կէս գիշեր տեղի ունեցաւ Խաչելութեան կարգը կամ ժողովրդական բացատրութեամբ, Խաւարման գիշերեը Թաւրիզում եւ Ուրմիայում: Կարդացւեցին արարողակարգում նշւած խաչելութեան եօթը աւետարանական հատւածները: Ս. Սարգիս եկեղեցում բոլոր արարողութիւնների երգեցողութիւնները կատարւեցին «Կոմիտաս» դպրաց դաս երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի եւ դոկտ. Վարդան Սիմոնզի, իսկ կրտսերաց Դպրաց դասի անդամները կատարեցին բուրվառակրութեան, մոմակրութեան եւ դպրութեան բոլոր պաշտօնները:

Ուրմիայում երգեցողութիւնը կատարւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի եւ մասնակցութեամբ դպրաց դասի անդամների:

Իւրաքանչիւր աւետարանի ընթերցման պահին դաստակի յատուկ թելի վրայ մէկ հանգոյց կապեց բարեպաշտ ժողովուրդը հին աւանդութեան հետեւելով, որպէսզի մինչեւ Համբարձում իր ձեռքի վրայ իբրեւ զօրութիւն պահպանի Աւետարանները:

Տարւայ ամէնից խորհրդաւոր պահին, երբ եկեղեցու բոլոր ճրագները մարւեցին ու խաւար տիրեց, լսւեց Յիսուսի ողբը «Ո՞ւր ես մայր իմ» ողոգական ձայնով երբ նա Գողգոթայի բարձունքին մենակ էր մնացել իր ցաւերի մէջ, մարդկութեան փրկութեան ի խնդիր:

Եկեղեցու խոր մթութեան մէջ, առաջնորդ Սրբազանը տւեց իր պատգամը, այժմէական շնչով մեկնաբանելով Յիսուսի հետ խաչւած վիճակում դարձի եկող աւազակի հոգեւորապէս երջանիկ դրութիւնը. «Մարդ էակը կեանքում բոլոր տեսակի աշխատանքներից յոգնում է, բացի չարիք խորհելու եւ գործելու աշխատանքից», շեշտեց Սրբազանը՝ աղօթելով որ Խաւարման գիշերի խորհրդաւոր այս պահը զղջման ու դարձի առիթ հանդիսանայ իւրաքանչիւրին:

Մինչեւ ուշ գիշեր տեւած արարողութեան աւարտին, «Խաչի քո Քրիստոս» փառաբանական երգի երգեցողութիւնը կատարւեց եւ Կենաց Փայտի օրհնութեամբ արձակւեց բարեպաշտ ժողովուրդը ի խաղաղութիւն:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • «Վանի արծաթը»` Թաւրիզում
    «Վանի արծաթը»` Թաւրիզում

    Թաւրիզի հայկական թաղամասի Պարոն Աւագ փողոցը հատւում է կենտրոնական Շարիաթի փողոցին, որով զբօսնելիս միանգամից աչք է ծակում «Van Silver» անունը կրող փոքրիկ խանութը: Բացի անւանումից, այն առաւել լուսարձակ է ցուցափեղկերին շողշողացող արծաթեայ իրերի հաշւին, քան հարեւան տաղաւարներն են:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։