Հա

Համայնք

13/05/2017 - 11:40

Ատրպատականի հայոց թեմի 20-րդ Պատգամաւորական Ժողովն ընտրեց նոր Թեմական խորհուրդ

Քւէարկութեան արդիւնքում Թեմական խորհրդի նոր կազմի անդամ ընտրւեցին Ալէն Սայադեանը, Գագիկ Ջորջեանը, Վարդան Աբրահամեանը, Համազասպ Ոսկանեանը եւ Ռուբիկ Ջանանեանը:

«alikonline.ir» - Մայիսի 5-ին, առաւօտեան ժամը 10-ին Ատրպատական ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ թեմի Պատգամաւորական ժողովի 20-րդ նստաշրջանի 9-րդ նիստը, աղօթքով եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Բացման ու բարի գալստեան խօսքով, դիւանի ատենապետ դոկտ. Արա Մելիքեանը ողջունեց ներկաներին, բարի ու արդիւնաբեր աշխատանք մաղթելով բոլորին: Նա յատկապէս ողջունեց ներկայութիւնը ԻԻՀ խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, որը հակառակ իր բազմազբաղ առօրեային, ընդառաջել էր պատգամաւորական ժողովի դիւանի հրաւէրին, եւ իր ներկայութեամբ պատւում էր ժողովը:

Սկզբում ժողովը ունկնդրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հայրապետական պատգամը, որից յետոյ նիստին մասնակից բոլոր ժողովականները ունկնդիր դարձան առաջնորդ Սրբազան Հօր պատգամին:

Այնուհետեւ ատենադպիր Արմինէ Վահրամեանը ընթերցեց նախկին արձանագրութիւնը: Ժողովը ունկնդրեցեւ  իր գնահատանքը յայտնեց նաեւ Հաշւեքննիչ մարմնի ներկայացրած զեկոյցի գծով:

Ապա Թեմական խորհրդի ատենադպիր Գագիկ Ջորջեանը, ներկայցրեց խորհրդի գործունէութեան նիւթա-բարոյական զեկոյցը, որին յաջորդեց ժողովականների՝ զեկոյցի արժեւորման եւ քննադատութեան օրակարգը:

Հաշւետու եւ ընտրական նպատակներով հաւաքւած հերթական այս ժողովը, իր օրակարգի կէտերի հիման վրայ նախ կատարեց թեմի հաշւեքննիչ նոր մարմնի ընտրութիւնը: Մարմնի անդամ ընտրւեցին Ռազմիկ Օրդուխանեանը, Վահիկ Գրիգորեանը, Ռաֆիկ Թարվերդեանը, Ռիքարտօ Իւհաննան եւ Ռաֆիկ Աբրահամեանը:

Կէսօրւայ ճաշի դադարից յետոյ, Ազգային առաջնորդարան ժամանեցին Նահանգապետարանի ներկայացուցիչ երկու դիտորդներ՝ հսկելու Թեմական խորհրդի ընտրութեան գործընթացին: Ընտրական եւ քւէախոյզ յանձնախմբի անդամ ընտրւեցին Դոկտ. կարէն Խանլարեանը, Արմոնդ Բադալեանը եւ Սարգիս Ազիզը:

Քւէարկութեան արդիւնքում Թեմական խորհրդի նոր կազմի անդամ ընտրւեցին Ալէն Սայադեանը, Գագիկ Ջորջեանը, Վարդան Աբրահամեանը, Համազասպ Ոսկանեանը եւ Ռուբիկ Ջանանեանը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը շնորհաւորելով թեմին այն ընտրութեան համար, իր սրտի խօսքնը յատենի ժողովին՝ համագործակցութեան եւ ամբողջական զօրակցութեան ձեռք մեկնելով Թեմակալ առաջնորդին եւ Ազգային իշխանութեան: Առաջնորդ Սրբազանն իր հերթին շնորհակալութիւն յայտնեց Դոկտ. Խանլարեանին՝ ժողովի ընթացքում իր ունեցած գործուն մասնակցութեան համար: Ժողովը փակւեց Սրբազան Հօր Պահպանիչ աղօթքով:  

Ընտրութեան արդիւնքը առաջնորդ Սրբազան Հօր կողմից պաշտօնական նամակով հաղորդւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետը 9 մայիս 2017 թւակիր նամակով Հայրապետական վաւերացում շնորհեց նորընտիր կազմին, հայրական յորդորներ ուղղելով եւ բարեշէն գործունէութեան մղելով ազգային իշխանութեան բոլոր անդամներին:

Մայիսի 11-ին ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում նախագահութեամբ թեմակալ առաջնորդի եւ ներկայութեամբ պատգամաւորական ժողովի դիւանի, նորընտիր Թեմական խորհուրդը ընտրեց իր դիւանը հետեւեալ կարգով. Ռուբիկ Ջանանեան՝ ատենապետ, Ալէն Սայադեան՝ փոխ ատենապետ եւ գանձապահ, Գագիկ Ջորջեան՝ ատենադպիր, Համազասպ Ոսկանեան՝ աւագ խորհրդատու եւ Վարդան Աբրահամեան՝ գանձարկղերի պատասխանատու եւ խորհրդատու: Նորընտիր Թեմական խորհրդի կազմը նաեւ կատարեց գործերի դասաւորման ներքին պատասխանատւութիւնների փոխանցումներ, աւելի ամրապնդելով թեմի վարչա-տնտեսական դրւածքը:

Առաջնորդ Սրբազանը եւ պատգամաւորական ժողովի դիւանը բարի երթ մաղթեցին Թեմական խորհրդի նորընտիր կազմին, պատգամաւորական ժողովի յաճախակի գումարումներով նրանց հետ մնայուն կապի մէջ լինելու դրական հեռանկարով:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում.  Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

    Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի

    Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին

    19 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ Լեւոն Ահարոնեանին, Իրանցի մէկ շարք բարձրամակարդակ գործարարների հետ պետական «Ամին Օլ Զարբ» բարձրագոյն շքանշանով պարգեւատրւելու ուրախ առիթով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը

    Երկուշաբթի 28 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, ուղղւած ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը շնորհաւորեց Հայոց Բանակի հիմնադրութեան տօնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։