Հա

Համայնք

Չորեքշաբթի, 24 Մայիսի 2017 11:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մասնակցեց Բեռլինի միջկրօնական միջազգային խորհրդաժողովին

Մայիսի 21-ից 23-ը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիէլի հրաւէրով եւ նախագահութեամբ Բեռլինում կայացաւ միջկրօնական միջազգային համագումար, որին մասնակցում էին 53 երկրներից հրաւիրւած աւելի քան հարիւր կրօնաւորներ եւ միաստւածեան երեք կրօնների կրօնապետեր:

«alikonline.ir» - Մայիսի 21-ից 23-ը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիէլի հրաւէրով եւ նախագահութեամբ Բեռլինում կայացաւ միջկրօնական միջազգային համագումար, որին մասնակցում էին 53 երկրներից հրաւիրւած աւելի քան հարիւր կրօնաւորներ եւ միաստւածեան երեք կրօնների կրօնապետեր: Տեղեկացնում է Ատրպատական ազգային առաջնորդարանը: 

Խորհրդաժողովը կրում էր «Կրօնների պատասխանատւութիւնը խաղաղութեան հաստատման գործում» ընդհանուր խորագիրը, որն իր տեսակի մէջ Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան կազմակերպած առաջին խորհրդաժողովն էր: 

Նախարար Գաբրէլի հրաւէրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը նոյնպէս մեկնել էր Բեռլին, մասնակցելու յիշեալ խորհրդաժողովին: 

Բացման նիստի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարն անձամբ ողջունեց խորհրդաժողովի մասնակիցներին ասելով. «Առաջին անգամ լինելով է, որ մեր նախարարութեան շէնքը, այսքան տարբեր կրօնների ներկայացուցիչների սքեմների տարբերութիւններով գեղեցկանում է»: 

Գերատեսչութեան մուտքի մօտ, նախարարին ողջունողների շարքին էր նաեւ Սրբազան Հայրը, որն Ատրպատականի հայութեան եւ ընդհանրապէս հիւսիսային Իրանում բնակւող քրիստոնեայ համայնքների անունից շնորհակալութիւն յայտնեց նման նախաձեռնութեան համար, որը բոլոր կրօնների համար խրախուսիչ երեւոյթ է: 

Նշենք, որ խորհրդաժողովին հրաւիրւած էր մասնակցելու նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը, որը, սակայն զբաղւածութեան պատճառով չէր կարողացել ներկայ գտնւել խորհրդաժողովին: Որպէս Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչ խորհրդաժողովին մասնակցում էր Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան միջեկեղեցական եւ միջկրօնական յանձնախմբի ատենապետուհի՝ դոկտ. Նորա Բայրագտարեանին, որն աշխոյժ մասնակցութիւն ունեցաւ խորհրդաժողովին:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ