Հա

Համայնք

29/05/2017 - 10:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. «Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր թեմերով, բարձր պահեց Եռագոյնը, մինչեւ երկրորդ անկախութեան վառ արշալոյսը»

Մայիսի 28-ի առաւօտեան, Թաւրիզի Սբ. Սարգիս եկեղեցում յընթացս ս. պատարագի իր տւած պատգամում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան վեր հանեց մեր հայրենիքի անկախութեան եւ մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքի սրբազան գաղափարները, անդրադառնալով 1918 թւականին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վճռական որոշումով ստեղծւած Հայաստանի առաջին անկախութեան 99-րդ տարեդարձի ոգեշնչող օրւայ խորհրդին:

«alikonline.ir» - Մայիսի 28-ի առաւօտեան, Թաւրիզի Սբ. Սարգիս եկեղեցում յընթացս ս. պատարագի իր տւած պատգամում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան վեր հանեց մեր հայրենիքի անկախութեան եւ մեր ժողովրդի ինքնորոշման իրաւունքի սրբազան գաղափարները, անդրադառնալով 1918 թւականին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան վճռական որոշումով ստեղծւած Հայաստանի առաջին անկախութեան 99-րդ տարեդարձի ոգեշնչող օրւայ խորհրդին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանը անկախութեան նախորդող մութ ու ստրկական դարերի պատմական քաղւածքը կատարելով, ինչպէս նաեւ Հայոց Ցեղասպանութեան տխուր արհաւիրքներից դուրս եկած ժողովրդի ցասումը պատմելով, ցոյց տւեց այն կարեւոր քայլը, որը մեր ժողովուրդը վերցրեց, դէմ դնելով յարձակողապաշտ ախորժակով յառաջդիմող թշնամուն. «Պատմական եւ վճռական Ո՛Չ էր, 1918 թւին մեր ժողովրդի քաջ  կեցւածքը: Այլապէս թշնամին տրորելու էր մեր երկիրը եւ փոխելու էր մեր ազգի ճակատագիրը, մեզ էր դնելով հայրենազուրկ բազմաթիւ ազգերի խմբի մէջ: Ճիշտ է, առաջին անկախութիւնը ընդամէն երկու տարի տեւեց, սակայն այն եղաւ թթխմորը այսօրւայ Հայաստանին եւ մեր երկրորդ անկախութեան»,- ասաց Թեմակալ առաջնորդը:

Ապա, Սրբազանը կարեւորութեամբ շեշտեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան եւ նրա թեմերի հոգեւորական սպասաւորների եւ աշխարհական գործիչների հաւատաւոր կառչածութիւնը Մայիս 28-ի յաղթական ոգուն. «Սփիւռքում, մեր ժողովրդի զաւակները հակառակ տեսակ-տեսակ դժւարութիւնների եւ այդ օրերին Խորհրդային իշխանութիւնների սադրանքներին, տէ՛ր կանգնեցին Հայոց Եռագոյնին եւ նրա սրբազան հովանու ներքոյ դաստիարակեցին սերունդներին: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իր բոլոր թեմերով յաղթանակի տօնակատարութեան Առաջնորդ Սրբազանը քարոզի պահին  օրւայ վերածեց այն, իր բոլոր եկեղեցիներում Գոհաբանական մաղթանք կատարելով, փառքով վեր պահելով եւ օրհնելով Եռագոյն դրօշը, միշտ հաւատալով, թէ՝ գալու է անպայման այն օրը, երբ դարձեալ անկախանալու է մեր հայրենիքը: Եւ եկաւ այս պայծառ օրը, Եռագոյնը դարձեալ ծածանեց Հայաստանում, իր հովանին տարածելով համայն հայութեան վրայ, վառ արշալոյս հագած»,- ասաց Սրբազանը:

«Հայր մեր»-ից առաջ, առաջնորդ Սրբազան Հօր հանդիսապետութեամբ կատարւեց «Գոհաբանական մաղթանք»-ի արարողութիւն, Հայաստանի Հանրապետութեան անսասանութեան համար, մասնակցութեամբ՝ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի եւ դպրաց դասի: Սուրբ պատարագի երգեցողութիւնը քառաձայն կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

Յընթացս արարողութեան, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի սկաուտական կազմի խմբապետների կողմից դէպի խորան առաջնորդւեց Հայոց Եռագոյնը, սկուտեղի վրայ, օրհնւելու համար: «Գոհաբանական մաղթանք»-ի աւարտին, ըստ կանոնի, երգչախումբը կատարեց Հայաստանի հանրապետութեան քայլերգ՝ «Մեր հայրենիք»-ը, ներկայ ժողովրդի մասնակցութեամբ:

Սբ. պատարագի աւարտին, Սրբազան Հօր նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն, Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի եւ այլ ճակատամարտներում 1918 թւին զոհւած քաջամարտիկների հոգու խաղաղութեան համար:

Յարակից լուրեր

  • Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում
    Մարկոս Էնդլերի Ատրպատականի թեմի վերաբերւող նկարչական գործերը ցուցադրւում են Գերմանիայում

    Գերմանացի գեղանկարիչ Մարկոս Էնդլեր, որ անցած տարի, 5-12 Հոկտեմբեր 2018-ին, այցելել էր Ատրպատականի Հայոց թեմ եւ իր ուղեւորութեան ընթացքում գծագրած նկարները ցուցադրել Թաւրիզում, 10 Հոկտեմբեր 2018-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Գերմանիայում երկու յաջորդական ցուցահանդէսներով ներկայացրեց նոյն պատկերները, «ՊԱՏՈՒՀԱՆ արեւելեան մշակութային տեսարանի վրայ» ընդհանուր խորագրի ներքեւ։

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում.  Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Մարանդում. Նոյ Նահապետի կնոջ գերեզմանին այց

    Երկուշաբթի, 4 փետրւարի, 2019-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան այցելեց Մարանդ քաղաքը, որտեղ այժմու հնագոյն բազարում գտնւող պատմական մզկիթի հովանու ներքոյ է առնւել Նոյի կնոջ աւանդական գերեզմանի վայրը: Սրբազան Հօր կատարած հետազօտութեան մանրամասները եւ այս մասին նրա գրած շահեկան ուսումնասիրութիւնը հրատարակում ենք ստորեւ, ի՛ր գրչով:

  • Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները
    Թաւրիզում օծւեցին Մաղարդայ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի նոր կանթեղները

    Ատրպատականի հայոց թեմի վանքերի բարեզարդման հանդէպ բարեպաշտ նախանձնախնդրութեան արտայայտութիւն դարձաւ կիրակի 3 փետրւար 2019-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում, յընթացս ս. պատարագի տեղի ունեցած հանդիսաւոր արարողութիւնը, երբ օծւեցին Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքի տաճարի նոր կանթեղները: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ընթրիքը՝ ի պատիւ իր բասկետբոլի խմբի

    Գնահատելու համար իր բասկետբոլի խմբի նւիրեալ մարզիկներին, որոնք անցած մէկ քանի օրերի ընթացքում մասնակցեցին Արեւելեան Ատրպատականի նահանգում կազմակերպւած տարբեր ակումբների հետ բասկետբոլային մրցաշարին, հինգշաբթի 31 յունւար 2019 թ.-ի երեկոյեան ժամը 9-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութիւնը պաշտօնական ընթրիքով պատւեց նրանց: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ՝ Լեւոն Ահարոնեանին

    19 յունւար 2019 թւակիր պաշտօնական գրով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, թեմի ազգային իշխանութեան անունից շնորհաւորեց իրանահայ հասարակական գործիչ Լեւոն Ահարոնեանին, Իրանցի մէկ շարք բարձրամակարդակ գործարարների հետ պետական «Ամին Օլ Զարբ» բարձրագոյն շքանշանով պարգեւատրւելու ուրախ առիթով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։