Հա

Համայնք

01/06/2017 - 10:30

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը՝ գերմանական մամուլի հետ զրոյցում. «Կրօնները իրենք չեն խնդիրը, այլ կրօնների հետեւորդներից ոմանք»

Բեռլինում լոյս տեսնող «Deutsche Welle» օրաթերթի թղթակից Ջենս Թուրոն, թերթի մայիսի 22-ի համարում հրապարակած իր յօդւածը սկսում է, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ Բեռլինում ունեցած զրոյցով՝ վերնագրելով նրա խօսքը:

«alikonline.ir» - Բեռլինում լոյս տեսնող «Deutsche Welle» օրաթերթի թղթակից Ջենս Թուրոն, թերթի մայիսի 22-ի համարում հրապարակած իր յօդւածը սկսում է, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ Բեռլինում ունեցած զրոյցով՝ վերնագրելով նրա խօսքը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Զրոյցը տեղի է ունեցե սթ. մայիսի 21-23-ը Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան նախաձեռնութեամբ Բեռլինում կայացած միջկրօնական խորհրդաժողովի ընթացքում:

Պատասխանելով գերմանացի լրագրողի հարցերին, Սրբազան Հայրն անդրադարձել է Իրանում, եմասնաւորապէս՝ Ատրպատականի Հայոց թեմում մեր ժողովրդի դարաւոր փորձառութեանն ու կրօնների համակեցութեանը՝ խօսելով դրանց համերաշխ գոյակցութեան մասին: 

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թէ՝ «կրօնները պատասխանատո՞ւ են արդեօք աշխարհում տեղի ունեցող ահաբեկչութիւններին եւ նորօրեայ ճգնաժամերի համար», Սրբազանն ասել է. «Կրօնները իրենք չեն խնդիրը, այլ՝ կրօնների հետեւորդներից ոմանք»: Նա խօսել է միաստւածեան կրօնների եւ յատկապէս Քրիստոնեայ-Իսլամ յարաբերութիւնների մասին, անդրադառնալով Իրանում հայ համայնքի ունեցած իրաւունքներին եւ վայելած առանձնաշնորհներին, յատկապէս Իսլամական յեղափոխութիւնից յետոյ: 

«Մեր ապրած երկրում մենք վայելում ենք մեր իսլամ հայրենակիցների փոխադարձ յարգանքը: Այստեղ, գումարւող այս ժողովի ընթացքում զգում ենք սէր եւ յարգանք իրար նկատմամբ: Այս երեւոյթը վարակիչ պէտք է լինի, որպէսզի աշխարհում ամէն տեղ, բոլոր կրօնների հետեւորդներ ապրեն համերաշխութեամբ եւ հանդուրժողականութեան ոգով»,- ասել է Սրբազան Հայրը:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

  • Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում
    Գերմանացի Մարկոս Էնդլերի «Պատուհան» գծանկարչական ցուցահանդէսը՝ Թաւրիզում

    Չորեքշաբթի, 10 հոկտեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ին, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, ազգ. առաջնորդարանի «Հ. Ոսկանեան» սրահում բացումը կատարւեց գերմանացի արւեստագէտ Մարկոս Էնդլերի «Պատուհան» խորագրով գծանկարչական ցուցահանդէսին, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ Համալսարանականների միութեան: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։