Հա

Համայնք

Շաբաթ, 10 Յունիսի 2017 10:30

Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան այցը Դարաշամբ եւ Սբ. Ստեփանոս Նախավկայի վանք

Յունիսի 2-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեան նախաձեռնութեամբ միութեան անդամներից մի խումբ այցելել են Ջուլֆա:

«alikonline.ir» - Յունիսի 2-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան վարչութեան նախաձեռնութեամբ միութեան անդամներից մի խումբ այցելել են Ջուլֆա: Այս մասին տեղեկանում ենք Ատրպատականի ազգային առաջնորդարանից:

Ջուլֆա ժամանելուց յետոյ, միութեան անդամները, միութեան ատենապետուհի Անահիտ Յակոբեանի գլխաւորութեամբ ուղեւորւել են Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկայի դարաւոր վանք:

Ուսանողները հետաքրքրւել են վանքի դարաւոր անցեալով եւ ուսումնասիրել են նրա ներքին եւ արտաքին պատերի վրայ թողնւած արձանագրութիւնները:

Կէսօրին, ուսանողներին է միացել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Սրբազան Հօր գլխաւորութեամբ Տէրունական աղօթք է երգւել ու մաղթանք կատարւել, որին հետաքրքրութեամբ հետեւել են նաեւ վանք այցելած օտարերկրեայ զբօսաշրջիկները:

Ողջունելով ուսանողների նախաձեռնութիւնը՝ Սրբազան Հայրը նրանց խրախուսել եւ յորդորել է զբաղւել ու հետաքրքրւել սեփական պատմութեան եւ արմատների ուսումնասիրութեան գործով:

Ուսանողներն այցելել են նաեւ Վարի Դարաշամբի Սբ. Աստւածածին եկեղեցի, ինչպէս նաեւ՝ Հովւի մատուռ, որտեղ նոյնպէս Սրբազան Հօր գլխաւորութեամբ տեղի է ունեցել կարճ աղօթք:

Յարակից Հրապարակումներ

  • Դոկտ. Արա Մելիքեանի բանախօսութիւնը՝ Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան կենտրոնատեղիում
    Դոկտ. Արա Մելիքեանի բանախօսութիւնը՝ Թաւրիզի Հայ համլսարանականների միութեան կենտրոնատեղիում

    Մարտի 9-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան հրաւէրով, միութեան կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի բանախօսեց թաւրիզահայ ականաւոր բժիշկ՝ դոկտ. Արա Մելիքեանը, «ոսկրացաւ եւ արթրոզ» թեմայով:

  • «Դրամատնային տնտեսութիւնը այսօր» նիւթով դասախօսութիւն՝ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան յարկի տակ
    «Դրամատնային տնտեսութիւնը այսօր» նիւթով դասախօսութիւն՝ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան յարկի տակ

    Հինգշաբթի հոկտեմբերի 29-ի երեկոյեան ժամը 7-ին, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան կենտրոնատեղիում, կազմակերպութեամբ սոյն միութեան վարչութեան, տեղի ունեցաւ այժմէական դասախօսութիւն, «Դրամատնային տնտեսութիւնը այսօր» նիւթով, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

  • Ատրպատական այցելած օտար ակադեմականները արձագանգում են
    Ատրպատական այցելած օտար ակադեմականները արձագանգում են

    Ատրպատականի հայոց թեմը, հայ այցելուներից բացի, ունենում է նաեւ օտար այցելուներ, որոնք իրենց հայրենիք վերադարձից յետոյ մնայուն կապի մէջ են մնում թեմի պատասխանատուների հետ ու իրենց միջավայրում պատմում Ատրպատականի հայութեան կեանքի մասին:

  • Յուշերեկոյ Թաւրիզում, նւիրւած՝ Մարուսիա Վահրամեանին
    Յուշերեկոյ Թաւրիզում, նւիրւած՝ Մարուսիա Վահրամեանին

    Թաւրիզահայ հանրածանօթ արւեստագիտուհի՝ նկարչութեան, թատրոնի, արծաթագործութեան եւ ուսուցչութեան բնագաւառներում իր վաստակով հռչակ շահած Մարուսիա Առաքելեան-Վահրամեանի յուշերեկոն տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, հինգշաբթի, հոկտեմբերի 20-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, ու կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան (ԹՀՀՄ):

  • Լուսանկարչական ցուցահանդէս-մրցոյթ՝ Թաւրիզում
    Լուսանկարչական ցուցահանդէս-մրցոյթ՝ Թաւրիզում

    Ուրբաթ, հոկտեմբերի 7-ի երեկոյեան ժամը 7-ին, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ լուսանկարչական մրցոյթ-ցուցահանդէս, կազմակերպութեամբ Թաւրիզի Հայ համալսարանական միութեան վարչութեան:
    Ցուցահանդէսին ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը, Թեմական խորհրդի անդամներ եւ մշակութասէր թաւրիզահայեր:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։