Հա

Համայնք

Շաբաթ, 10 Յունիսի 2017 10:40

Տեղի ունեցաւ ՀՕՄ-ի Ուրմիոյ «Նայիրի» մանկապարտէզի 2016-2017 տարեշրջանի տարեվերջի հանդէսը

Մայիսի 31-ին Որմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, տեղի է ունեցել ՀՕՄ-ի հովանաւորութեան ներքոյ գտնւող «Նայիրի» մանկապարտէզի 2016-2017 կրթական տարեշրջանի տարեվերջի հանդէսը՝ հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի:

«alikonline.ir» - Մայիսի 31-ին Որմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, տեղի է ունեցել ՀՕՄ-ի հովանաւորութեան ներքոյ գտնւող «Նայիրի» մանկապարտէզի 2016-2017 կրթական տարեշրջանի տարեվերջի հանդէսը՝ հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: Տեղեկացնում է Ատրպատականի Ազգային առաջնորդարանը:

Հանդէսին ներկայ են եղել ազգային իշխանութեան ներկայացուցիչները, ՀՕՄ-ի վարչականներն ու անդամուհիները, ազգային եւ մշակութային կեանքը քաջալերող ուրմիահայեր եւ մանկապարտէզի երեխաների ծնողները:

Դաստիարակչուհի Օֆելիա Սայեադեանի բացման խօսքից յետոյ, մանկապարտեզի սաներն արտասանել են Տէրունական աղօթքը, որով եւ բացւել է հանդէսը: Գեղարւեստական ծրագրով երեխաները հանդիսականներին ներկայացրել են երեք արարով ելոյթներ, որոնք ընդգրկել են պար, խմբային երգեր, արտասանութիւններ եւ տարւայ չորս եղանակներին վերաբերող թատերական ներկայացում: Գեղարւեստական ծրագրում յատուկ բաժին է վերապահւել Հայաստանի անկախութեան 99-ամեակին: Ուստի, երեխաները զինւորական տարազներով ներկայացել են բեմ՝ շնորհաւորելով մայր Հայրենիքի անկախութեան երջանիկ տօնը:

Հանդէսի աւարտին բեմ էհրաւիրւել  ՀՕՄ-ի փոխ ատենապետուհի Լալա Ֆարհադեանը, որը շնորհակալական խօսք է ուղղել բոլոր նրանց, ովքեր իրենց օժանդակութիւնը կամ մասնակցութիւնն են բերել սոյն ծրագրի իրականացմանը: Լալա Ֆարհադեանը յատուկ շնորհակալական խօսք է ուղղել դաստիարակչուհի Օֆելիա Սայեադեանին, երեխաների հոգատար  Զէմֆիրա Մնացականեանին, երաժըշտութեան ուսուցիչ Արտեմիս Բայրամեանին եւ բոլոր ծնողներին ու ծնողական խորհրդին, յատկապէս՝ նրա նախագահ Քարմէն Նազարեանին, որը երկու տարի շարունակ սիրայօժար ծառայել է մանկապարտէզին, ծնողներ դոկտ. Ռիմա Սարհադեանին եւ Հելէն Մաջնունեանին, որոնք նիւթական օժանդակութեամբ նպաստել էին կրթօջախի կարիքներին: Այս բոլորի կողքին, նա իր խորին շնորհակալութիւնը յայտնեց մանկապարտէզում ՀՕՄ-ի ներկայացուցիչ Ռօնիկ Մեջլումեանին, որը ոչ մի ջանք չի խնայել մանկապարտէզի խնդիրների կարգաւորման համար, եւ միշտ եղել է դաստիարակչուհու եւ ծնողների կողքին:

Երեխաների գնահատականների եւ նւէրների բաշխումից յետոյ աւարտւել է կրթական տարեշրջանը եզրափակող հանդիսութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։