Հա

Համայնք

13/06/2017

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ. «Ահաբեկչութիւնը պատճառ դարձաւ երկրի միասնականութեան առաւել հզօրացման»

Յունիսի 12-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, գլխաւորելով թեմի ազգային իշխանութիւնը ներկայացնող պատւիրակութեանը, պաշտօնական այցով հանդիպեց Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ նահանգում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի ներկայացուցիչ Սէյէդ Մոհամմադ Ալի Ալէ Հաշէմի հետ:

«alikonline.ir» - Յունիսի 12-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, գլխաւորելով թեմի ազգային իշխանութիւնը ներկայացնող պատւիրակութեանը, պաշտօնական այցով հանդիպեց Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ նահանգում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Ալի Խամենէիի ներկայացուցիչ Սէյէդ Մոհամմադ Ալի Ալէ Հաշէմի հետ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօրն ընկերակցում էին Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանը, անդամներ Համազասպ Ոսկանեանը, Գագիկ Ջորջեանը, Ալէն Սայադեանը, Վարդան Աբրահամեանը եւ Վիգէն Սարգիսեանը, ինչպէս նաեւ՝ փոքրամասնութինների գրասենեակի պատասխանատուն:

Սրբազան Հայրն առաջին հերթին, թեմի ազգային իշխանութեան եւ ողջ ժողովրդի անունից շնորհաւորեց Սէյէդ Ալէ Հաշէմին, ուրբաթօրեայ աղօթապետի բարձր պաշտօնին նրա նշանակման առիթով: Ապա, անդրադառնալով աշխարհում տիրող քաղաքական իրադարձութիւններին եւ դրանց թողած ազդեցութիւններին՝ խօսեց Իսլ. խորհրդարանում եւ Էմամ Խոմէյնիի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողոթիւնների մասին: Թեմակալ առաջնորդը դատապարտելով նման անմարդկային յանցագործութիւններըները շեշտեց, որ յիշեալ գործողութիւնները Իրանի ժողովրդի միասնականութեան առաւել հզօրացման պատճառը դարձան. «Դաւաճաններ ամէն ազգի եւ երկրի մէջ կան, բայց հայ համայնքը հաւատարիմ է մնալու այս երկրի սկզբունքներին»,- ասաց Սրբազան Հայրը: Նա յիշեց շուրջ մէկ ամիս առաջ Բեռլինում միջկրօնական խորհրդաժողովի իր մասնակցութիւնը, որտեղ դարձեալ բարձրաձայնել էր իրանահայութեան վայելած իրաւունքներն ու առանձնաշնորհները իբրեւ քրիստոնեայ փոքրամասնութիւն:

Հոջ. Ալէ Հաշէմն իր հերթին անդրադարձաւ իրանահայութեան հաւատարմութեանը՝ յիշելով յեղափոխութեան տարիների եւ պատադրեալ պատերազմի ընթացքում հայ նահատակների եւ գերիների զոհաբերութիւնները: Նա շեշտեց, թէ նրանք անմոռաց մնալու են բոլորի յիշողութեան մէջ: Ուրբաթօրեայ աղօթապետը կարեւորութեամբ ընդգծեց, որ կրօնական փոքրամասնութիւններն Իսլ. յեղափոխութեան առաջնորդի յատուկ ուշադրութեան ներքոյ են՝ իբրեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հասարակութեան ամբողջական մի մասնիկ:

Հոջ. Ալէ Հաշէմը կարեւորեց երկրի բոլոր զաւակների միասնականութիւնը, որով, յատկապէս, դժւարին ժամանակներին «կանգնեցին թշնամու դէմ եւ յետ մղեցին նրան»: Նա իր հերթին դատապարտելով Թեհրանում կատարւած ահաբեկչական վերջին յարձակումներն ասաց. «Բոլորս սգաւոր ենք, բայց յեղափոխութեան առաջին իսկ օրից մինչեւ այսօր մեր միասնականութեամբ յետ ենք մղել թշնամուն»:

Հանդիպման աւարտին Սրբազան Հայրը թաւրիզահայ գորգագործ հայուհու ձեռարւեստը հանդիսացող թանկարժէք գորգը նւիրեց աղօթապետին՝ իբրեւ շօշափելի արտայայտութիւն եղբայրական ջերմ սիրոյ եւ յարգանքի:

Յայտնենք, թէ հանդիպումից առաջ, նոյն նստավայրում, Թեմակալ առաջնորդն իր պատւիրակութեան հետ հանդիպեց նաեւ աղօթապետի հօրը, որը Իսլ. յեղափոխութեան առաջին տարիներին եւ պարտադրեալ պատերազմի դժւարին օրերին միշտ կանգնել էր Ատրպատականի հայութեան կողքին:

Յարակից լուրեր

  • Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»
    Զոհրաբ Մնացականեան. «Արցախը եղել է եւ լինելու է մեր դիւանագիտական ճակատի առաջնահերթութիւնների շարքում»

    ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականեանը երէկ մեկնել է Արցախի Հանրապետութիւն, հանդիպում է ունեցել նախագահ Բակօ Սահակեանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետութեան արտգործնախարար Մասիս Մայիլեանը, քննարկւել են արտաքին քաղաքականութեան եւ այդ ոլորտում հայկական երկու պետութիւնների փոխգործակցութեանը վերաբերող մի շարք հարցեր: 

  • Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների
    Առաջնորդ Սրբազան Հայրն ընդունեց Մակեդոնացի երկու հոգեւորականների

    Երեքշաբթի, մայիսի 15-ի կէսօրին, Մակեդոնիայից Թեհրան ժամանած հոգեւորականներ՝ Միլան քահանայ Բորիսովը, Ս. Ստեփանոս մատրան հովիւ եւ փոխտնօրէն գիտութեան ու միջազգային համագործակցութեան բաժանմունքի Աստւածաբանութեան համալսարանում, նաեւ Դէժան քահանայ Բորիսովը քաղաքավարական այցով, այցելեցին Ազգային առաջնորդարան եւ հանդիպեցին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Կարօ Փայլանը հանդիպել է Դեմիրթաշի հետ
    Կարօ Փայլանը հանդիպել է Դեմիրթաշի հետ

    Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայագզի պատգամաւոր Կարօ Փայլանը նախօրէին Էդիրնէի բանտում հանդիպել է կուսակցութեան նախկին համանախագահ, Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հետ, որը շարունակում է կալանքի տակ մնալ 2016 թւականի նոյեմբերից։ 

  • Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 
    Հանդիպում Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետի եւ իր օգնականների հետ 

    Երեքշաբթի, մայիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետ՝ պրն. Վահիդռեզա Մոհամմադին:

  • Հանդիպում ազատորդի՝ Ալբերտ Ղահրամանեանի հետ
    Հանդիպում ազատորդի՝ Ալբերտ Ղահրամանեանի հետ

    Մայիս 13-ի երեկոյեան, Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների յանձնախումբը, «Ռոստոմ» համալիրում գտնւող իր գրասենեակում, հանդիպում ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի օրերին, աւելի քան 25 ամիս Իրաքում գերի ընկած իրանահայ՝ ազատորդի Ալբերտ Ղահրամանեանի հետ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։