Հա

Համայնք

19/06/2017

Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի «Վերջին զանգ»-ի առիթով՝ դաշտահանդէս

Յունիսի 12-ին Ատրպատականի ազգային առաջնորդարանի այգում տեղի ունեցաւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի «Վերջին զանգ»-ի առիթով կազմակերպւած դաշտահանդէս-ընթրիքը, կազմակերպութեամբ տեսչութեան, հոգաբարձութեան եւ ծնողական խորհրդի: 

«alikonline.ir» - Յունիսի 12-ին Ատրպատականի ազգային առաջնորդարանի այգում տեղի ունեցաւ Թաւրիզի հայոց ազգային դպրոցի «Վերջին զանգ»-ի առիթով կազմակերպւած դաշտահանդէս-ընթրիքը, կազմակերպութեամբ տեսչութեան, հոգաբարձութեան եւ ծնողական խորհրդի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը: 

Միջոցառմանը ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամները, դպրոցի տեսչութիւնը, հոգաբարձութեան կազմը, ուսուցիչները, ծնողական խորհրդի անդամները եւ աշակերտութիւնը: 

Սեղանի օրհնութիւնից յետոյ, տեսչուհի Արմինէ Վահրամեանը բարի գալուստ մաղթեց ներկաներին, «Վերջին զանգ»-ի յուզիչ պահը խորհրդալից բառերով արտայայտելով: Ապա, սեղանապետ Կարէն Սարգսեանը կենացներ առաջարկեց, ազգային կեանքը առոյգ պահող անհատների եւ կառոյցների համար: 

Ընթրիքի ընթացքում մտերմիկ զրոյց ծաւալւեց Թաւրիզի հայոց դպրոցի վերաբերեալ յուշերի, ինչպէս նաեւ ապագայ ծրագրերի շուրջ: 

Առաջնորդ Սրբազանը իր քաջալերական խօսքով հանդէս եկաւ, յատկապէս վերյիշեցնելով թաւրիզահայերին այն ականաւոր անձնաւորութիւնները այսօրւայ հայկական կեանքում, նաեւ միջազգային հարթակի վրայ, որոնք իրենց առաջին քայլերը վերցրել են Թաւրիզի հայոց աւելի քան 120 ամեայ դպրոցում. «Մեր աշակերտութեան համար աւելի քան ուսանելի կը լինի ճանաչել նրանց, ուսումնասիրել նրանց անցած ճանապարհը, որի առաջին ուղին եղել է Թաւրիզի հայոց մեր ազգային պատմական դպրոցը»,- ասաց Սրբազանը:

Դպրոցի աշակերտները ընթրիքից յետոյ առիթ ունեցան նաեւ խաղալու ազգային առաջնորդարանի ընդարձակ այգում, ամբողջ տարեշրջանի ուսումնական եւ կրթական կեանքից թեթեւացած:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում

    Շարունակելով իր հետազօտական եւ տեղագրական արշաւը Ատրպատականի թեմի տարածքում, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հասաւ Ղարադաղի ամէնից աւելի հայաշատ գիւղերից՝ Խանագահ, որտեղ գտնւում է Սբ. Ստեփանոս պատմական եկեղեցին, ինչպէս նաեւ «Ազիզեան-Մնացականեան» հայոց դպրոցի աւերակը եւ գիւղի գերեզմանատունը: 

    6 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանի Խանագահ գիւղ այցելութեան մանրամասնութիւնները ստորեւ ներկայացնում ենք, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը

    Պաշտօնական յատուկ նամակով, ուղղւած Նորին Սուրբ Օծութիւն Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին Մեծի Տանն Կիլիկիոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը որդիական զգացմունքով շնորհաւորեց Վեհափառ Հայրապետի քահանայագործութեան 50-ամեայ յոբելեանը, որը գեղեցիկ դիպւածով զուգադիպում է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան փառապանծ տօնին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում

    Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կառոյցների ներկայ իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի առաջին հատորը հրատարակելուց յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակում է իր պրպտողական աշխատանքը թեմի տարբեր շրջաններում, ուսումնասիրելով, չափագրելով եւ լուսանկարելով բոլոր այն մասունքները՝ կանգուն եւ խոնարհւած եկեղեցիներ, մատուռներ, սրբավայրեր, դպրոցներ եւ այլ կառոյցներ, որոնք թեմի պատմութեան անմոռաց յուշերն են կազմում:

  • Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում
    Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում

    Շաբաթ, 2 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի նախագահութեամբ, առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում, Թեմական խորհրդի եւ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն ճարտարապետ Շերլի Աւետեանի միջեւ: Սոյն հանդիպման ներկայ գտնւեցին նաեւ Ատրպատականի վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի վարչական անդամներ:

  • Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան
    Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան

    Ուրբաթ, 1 յունիս 2018-ի առաւօտեան, իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդը, որ մէկ օր առաջ Մայիսեան փառատօնի եւ Հայաստանի անկախութեան հարիւրամեակի առիթով իբրեւ օրւայ բանախօս հրաւիրւել էր Թեհրանից, այցելեց առաջնորդարան եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։