Հա

Համայնք

Երկուշաբթի, 24 Յուլիսի 2017 11:50

Վարդավառի տօնակատարութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում

Առաջնորդ Սրբազանն իր քարոզում Քրիստոսի այլակերպութեան աստւածահրաշ դրւագը մեկնաբանելով, այն առիթ համարեց հաւատացեալների համար հոգեւոր լուսաւորութեան հասնելու, ճանաչելու համար ճշմարիտ աստւածութիւնը: Թափօր լեռան պայծառակերպող պահւան երանութիւնը բացատրելով, Սրբազանը այն համարեց իրաւունքը իւրաքանչիւր քրիստոնեայի, որ հաւատքով կը բացի իր աչքերը, վայելելու համար անվախճան երանութիւնը:

«alikonline.ir» - Յուլիսի 23-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ս. պատարագ մատուցելուց յետոյ, Մարալանի այգում տաղաւարի տակ պատրաստւած ճաշկերոյթի ընթացքում, ի տես երիտասարդութեան իրարու վրայ կատարած խանդավառ ջրցանին, հայ եկեղեցու աւանդութիւնների հանդէպ կապւածութեան ուղղակի նշան համարեց այն ասելով. «Այսօր, Վարդավառի աւանդական այս ջրցանով, Ատրպատականում ապրող մեր երիտասարդութիւնը իսկապէս պայծառակերպւեց: Երիտասարդութիւնը կարիք ունի վերանորոգւած եւ այժմէական տեսնելու իր եկեղեցին: Ահա մեր հայրերից ժառանգւած խանդավառ մէկ տօն, որը այնքան սիրելի է մեր երիտասարդութեան: Նման առիթներով նրանք տեսնում են երիտասարդ մէկ եկեղեցի: Իսկ մենք՝ պատասխանատուներս, նման պատեհութիւններ բաց չենք թողնելու»: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Մարալանի Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում, եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատուցեց եւ քարոզեց առաջնորդ Սրբազանը, իսկ խորանին սպասարկեց Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ընկերակցութեամբ կրտսերաց դպրաց դասի: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի: Իսկ Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Երգեցողութիւնը կատարեց «Նարեկացի» դպրաց դասը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի:

Առաջնորդ Սրբազանն իր քարոզում Քրիստոսի այլակերպութեան աստւածահրաշ դրւագը մեկնաբանելով, այն առիթ համարեց հաւատացեալների համար հոգեւոր լուսաւորութեան հասնելու, ճանաչելու համար ճշմարիտ աստւածութիւնը: Թափօր լեռան պայծառակերպող պահւան երանութիւնը բացատրելով, Սրբազանը այն համարեց իրաւունքը իւրաքանչիւր քրիստոնեայի, որ հաւատքով կը բացի իր աչքերը, վայելելու համար անվախճան երանութիւնը:

Սբ. պատարագի աւարտին, եկեղեցու բակում տեղի ունեցաւ Վարդավառի ազգային աւանդութիւնը՝ իրարու վրայ ջուր ցանելու սովորութիւնը: Յատկապէս երիտասարդները, չբաւարարւելով թեթեւօրէն թրջել եկեղեցի եկած հաւատացեալներին, դոյլերով ջուր էին լցնում բոլորի վրայ, որը վերջում ընդհանրական խաղի տեսք ստացաւ, եւ որին մասնակցեցին բոլորը, ե՛ւ մեծերը ե՛ւ փոքրերը…:

Թաւրիզի եկեղեցու Խնամակալ մարմինի անդամուհիները կէսօրւայ ճաշով պատւեցին հոգեւորականաց դասին ազգային իշխանութեանը: Ուրմիոյ եկեղեցու շրջափակում եւս կատարւեց Վարդավառի ջրցանի աւանդութիւնը, երբ ուրմիահայ պարման-պարմանուհիներ, երիտասարդ-երիտասարդուհիներ իրարու վրայ ջուր լցնելով, հայ եկեղեցու տաղաւար սոյն տօնի աւանդութիւնը խանդավառութեամբ կատարեցին:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով

    Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան, ժողովրդի եւ իր անունից, Սրբազան Հայրը խոր ցաւ է յայտնել բնական աղէտի պատճառած մարդկային կորուստների կապակցութեամբ, աղօթելով զոհերի, վիրաւորների եւ յատկապէս նրանց հարազտների հոգու խաղաղութեան համար՝ նրանց մաղթելով ապաքինում եւ համբերութիւն:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուրմիահայ ժողովրդի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուրմիահայ ժողովրդի հետ

    Կիրակի, 5 նոյեմբեր 2017-ին, Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում մատուցւած սբ. եւ անմահ պատարագին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ յընթացս պատարագի «Հայր Մեր»-ից առաջ տւեց իր պատգամը: 

  • Բարերար տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները պարգեւատրւեցին Ատրպատականի հայոց թեմում
    Բարերար տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները պարգեւատրւեցին Ատրպատականի հայոց թեմում

    Երկուշաբթի, 30 հոկտեմբեր 2017-ի կէսօրին տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները Քուվէյթից ժամանեցին Թաւրիզ, եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հիւրը եղան ազգային առաջնորդարանում:

  • Հիւսիսային Իրանի պահակազօրի հրամանատարի այցը Ատրպատականի հայոց առաջնորդին
    Հիւսիսային Իրանի պահակազօրի հրամանատարի այցը Ատրպատականի հայոց առաջնորդին

    Հիւսիսային Իրանի պահակազօրի (Սեփահ-Ղադիր բանակ) մշակութային բաժանմունքի հրամանատար մայոր Շաբխիզը, ընկերակցութեամբ նոյն պահակազօրի 4-րդ գումարտակի գնդապետ Նաբիզադէհի եւ նրանց օգնականների երկուշաբթի, 23 հոկտեմբեր 2017-ին այցելեցին ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ: Սոյն հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Թեմական խորհրդի անդամները՝ գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի:

  • Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը Ուրմիայում
    Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը Ուրմիայում

    Հինգշաբթի, 19 եւ ուրբաթ, 20 հոկտեմբեր 2017-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Ուրմիայի Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, երկու օրերի վրայ տարածւած ձեռնարկներով, Հ.Օ.Մ.-ի հովանու տակ գործող «Անի» միաւորի կատարումով նշւեց Սրբոց Թարգմանչաց վարդապետաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։