Հա

Համայնք

Երեքշաբթի, 25 Յուլիսի 2017 10:50

Ատրպատականում հոգեհանգիստ՝ նորոգ հանգուցեալ Կիլիկեան միաբան՝ Տ. Նորայր եպս. Աշըգեանի հոգւոյն

Յուլիսի 24-ին Թաւրիզի ազգ. գերեզմանատան Սբ. Շողակաթ եկեղեցում տեղի ունեցաւ Մեռելոց Յիշատակի հոգեհանգստեան պաշտօն հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, յիշելու մեր ազգի համօրէն ննջեցեալներին՝ ծանօթներին եւ անծանօթներին: 

«alikonline.ir» - Յուլիսի 24-ին Թաւրիզի ազգ. գերեզմանատան Սբ. Շողակաթ եկեղեցում տեղի ունեցաւ Մեռելոց Յիշատակի հոգեհանգստեան պաշտօն հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, յիշելու մեր ազգի համօրէն ննջեցեալներին՝ ծանօթներին եւ անծանօթներին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Նոյն առիթով, հոգեհանգստեան պահին յիշատակւեց Կիլիկեան Սբ. Աթոռի միաբան հայրերից՝ նորոգ հանգուցեալ Տ. Նորայր Ս. եպս. Աշըգեանը, որը յուլիսի 21-ին, յետ կարճատեւ անողոք հիւանդութեան կնքել էր իր մահկանացուն Անթիլիասում:

Առաջնորդ Սրբազանը յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած հոգելոյս Սրբազանի հոգու խաղաղութեան համար, որ ժամերի տարբերութեամբ, Անթիլիասում իր վերջնական հանգստին էր յանձնւում, թաղւելով Մայրավանքի միաբանական դամբարանում, յետ վերջին օծման կարգի, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա kաթողիկոսի:

Այս տխուր առիթով, առաջնորդ Սրբազանը ցաւակցագիր էր յղել Վեհափառ Հայրապետին՝ թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անունից վշտակցութիւնը յայտնելով Նորին Սրբութեանը եւ Կիլիկեան Ուխտի Միաբանութեանը:

Յայտնենք, որ տարիների աւանդութեան համաձայն, Մեռելոց Յիշատակի առիթով յիշատակւեցին նաեւ բոլոր այն հոգեւորականները, որոնք ե՛ւ իբրեւ առաջնորդ ե՛ւ իբրեւ հոգեւոր հովիւ ծառայել էին Ատրպատականի հայոց թեմին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։