Հա

Համայնք

Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017 10:00

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ընդունեց դոկտ. Յասմիկ Ղազինեանի այցը

Չորեքշաբթի, 16 օգոստոսի 2017-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան բժշկագիտութեան առաջատար դէմքերից՝ գոկտ. Յասմիկ Ղազինեանի այցելութիւնը:

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 16 օգոստոսի 2017-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Հանրապետութեան բժշկագիտութեան առաջատար դէմքերից՝ գոկտ. Յասմիկ Ղազինեանի այցելութիւնը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպումը ընդգրկեց թեմի ներկայ կեանքի՝ ազգային, եկեղեցական, կրթական եւ հասարակական ոլորտների մասին նորագոյն տեղեկութիւններ, որոնք սփիւռքահայ կեանքով հետաքրքւած գիտնական բժշկուհու համար ուրախալի էին, իրենց աշխուժութեամբ եւ հաւաքական գործունէութեան ընդհանուր պատկերով:

Դոկտ. Ղազինեանը երկրորդ անգամը լինելով Թաւրիզի Համալսարանի յատուկ հրաւէրով ժամանել էր Ատրպատական, մասնակից լինելու բժշկագիտական միջազգային համաժողովին, որի գիտական նիստերին մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած գիտնականներ:

Հանդիպման աւարտին, առաջնորդ Սրբազանը գիտնական բժշկուհուն նւիրեց վերջերս հրատարակւած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքից մի օրինակ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։