Հա

Համայնք

Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017 09:50

Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի շրջապտոյտը նախկին հայաբնակ Գարակէօզ գիւղը

Չորեքշաբթի, 16 օգոստոսի 2017-ին Հ. Օ. միութեան Ուրմիոյ մասնաճիւղը մէկ անգամ եւս իր ամառային աշխատանքների շարանում ծրագրեց դաշտահանդէս, որի շրջագայութեան գլխաւոր վայրն էր Ուրմիոյ գիւղերից նախկին հայաբնակ Գարակէօզ գիւղը: Սակայն, խումբը իր ճանապարհին այցելեց նաեւ այլ վայրեր, ինչպէս՝ Իքի Աղաջ, Շիրաբադ եւ ապա՝ Գարակէօզ:

«alikonline.ir» - Չորեքշաբթի, 16 օգոստոսի 2017-ին Հ. Օ. միութեան Ուրմիոյ մասնաճիւղը մէկ անգամ եւս իր ամառային աշխատանքների շարանում ծրագրեց դաշտահանդէս, որի շրջագայութեան գլխաւոր վայրն էր Ուրմիոյ գիւղերից նախկին հայաբնակ Գարակէօզ գիւղը: Սակայն, խումբը իր ճանապարհին այցելեց նաեւ այլ վայրեր, ինչպէս՝ Իքի Աղաջ, Շիրաբադ եւ ապա՝ Գարակէօզ: Սոյն գիւղերի մասին վերջերս հրատարակւած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքից տեղեկութիւններ քաղելով, ուխտաւորների խումբը բացատրութիւններ ստացաւ տեղի վրայ նրանց պատմութեան մասին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջին վայրը, որ միութեան ուխտաւորները մեկնեցին Իքի Աղաջ գիւղի Ս. Սարգիս եկեղեցին էր: Ինչպէս կարդում ենք՝ «Անցեալում այս գիւղը ունեցել է 60 հայ ընտանիքներ: Այսօր բնակարաններ չկան այնտեղ: Հայերի հեռանալուց յետոյ, նոր տէրերը գիւղը վերածել են վարուցանքի գետնի: Այս եկեղեցին գիւղի մուտքին է գտնւում եւ 1984 թւին վերանորոգւել է նախկին Իքի աղաջացիների նւիրատւութեամբ»:

Ուխտաւորները մուտք գործելով եկեղեցի, աղօթեցին եւ մոմ վառեցին ու այնտեղից մեկնեցին նոյն գիւղի ճանապարհի շարունակութեան վրայ գտնւող Շիրաբադ գիւղի Ս. Գէորգ եկեղեցին եւ այնտեղ էլ նոյնպէս աղօթելուց յետոյ, նախապէս պայմանաւորւած գիւղի մի հայաբնակ ընտանիքի կողմից իրենց բնակարանի շրջափակում հիւրընկալւեցին մեր սիրելի ուխտաւորներին: Շիրաբադի Ս. Գէորգ եկեղեցին էլ՝ «17-րդ դարում է կառուցւել եւ ապա վերանորոգւել»: Ներկայիս հայ բնակչութիւն չկայ այս գիւղում բացի մէկ ընտանիք, որոնք իրենց պապենական հողում նոր տուն են կառուցել (հէնց այն ընտանիքը որ հիւրընկալեց մեր ուխտաւորներին):

Հ.Օ.Մ.-ի ընկերուհիների այցելած երրորդ վայրն էր Գարակէօզի Ս. Աստւածածին եկեղեցին եւ մինչ վերադարձը, խումբը հաճելի ժամանակ անցկացրեց հէնց այս եկեղեցու շրջափակում: Այս եկեղեցու հնութիւնն էլ հասնում էր 17-րդ դարին եւ, ինչպէս վերոյիշեալ գրքի հեղինակը խորհրդածական տողերով ասում է՝ «Այն պահին որ Արեւմտեան Հայաստանում ջարդւում էր մեր ժողովուրդը ու փչացւում էին նրա շարժուն եւ անշարժ գոյքը՝ եկեղեցիներն ու վանքերը, 1915 թւին, աշխարհի այս անկիւնում՝ Գարակէօզ գիւղում շինարար հայը վերանորոգում էր իր եկեղեցին: Իսկ նրա երկրորդ վերանորոգումը տեղի է ունեցել 2005 թւին»:

Սոյն եկեղեցու շրջափակում, ուխտաւորները առիթ ունեցան միասին մտերմիկ պահեր անցկացնելու, հաճելի մթնոլորտում ճաշելու, ունենալով ուրախ ժամանց: Այս առիթով Հ.Օ.Մ.-ի ատենապետուհի Սեդա Մեջլումեանը շնորհակալութիւն յայտնեց ուխտաւորներին իրենց մասնակցութեան համար: Տեղի ունեցաւ նաեւ վիճակահանութիւն եւ վերադարձին բոլորը իրենց հետ տանելով լաւ յուշեր, միմիանց հրաժեշտ տւեցին եւ սրտաբուխ ցանկութիւն յայտնեցին, որ նման ձեռնարկներ յաճախ կրկնւեն:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։