Հա

Համայնք

Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017 10:50

Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի դաշտահանդէսը

Հինգշաբթի, 17 օգոստոսի 2017-ի երեկոյեան ժամը 9-ից սկսած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում տարեկան դաշտահանդէսի բացումը կատարւեց, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ մասնաճիւղի վարչութեան: 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 17 օգոստոսի 2017-ի երեկոյեան ժամը 9-ից սկսած Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում տարեկան դաշտահանդէսի բացումը կատարւեց, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ մասնաճիւղի վարչութեան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանը կենտրոնատեղի ժամանեց Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Ջանանեանի եւ ազգային իշխանութեան անդամների հետ, դիմաւորւելով վարչութեան նախագահ Հենրիկ Աբրահամեանի եւ նրա վարչական ընկերների կողմից:

«Արարատ»-ի մարզադաշտը յարդարւել էր սեղաններով, մինչ յատուկ անկիւն էր տրամադրւել խորովածի եւ այլ ճաշատեսակների պատրաստութեան: Թաւրիզահայ համայնքի զաւակներ ընտանեկան, բարեկամական կամ ծանօթների խմբերով շրջապատել էին սեղանները, հաճելի ժամանց ունենալու Թաւրիզի երեկոյեան յատուկ հով քամու բարերար ազդեցութեան ներքոյ:

Բացման խօսքով հանդէս եկաւ Միրօ Աբրահամեանը, բարի գալուստ մաղթելով բոլոր ներկաներին: Նա ներկայացրեց օրւայ ծրագիրը, որը ընդգրկում էր տարբեր ուտեստների եւ յատկապէս երիտասարդութեանը հետաքրքրող սլաքախաղի եւ վիճակախաղի բաժինները: Առաջնորդ Սրբազանը երիտասարդութեանը քաջալերլու նպատակով, անձամբ մասնակցեց սլաքխաղին:

Վարչութեան նախագահին եւ անդամներին ուղղւած իր խօսքում, Սրբազան Հայրը գնահատեց կատարւած աշխատանքը, յատկապէս թաւրիզահայ համայնքի զաւակներին «Արարատ»-ի յարկի տակ համախմբելու համար, վառ պահելու նրանց հոգում ազգային աւանդութիւններն ու սովորութիւնները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։