Հա

Համայնք

31/08/2017

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդի աշխատանքային այցը Մաշտոցեան մատենադարան

Օգոստոսի 26-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը աշխատանքային այցով այցելել է Երեւանի Մ. Մաշտոցի անւան մատենադարան: 

Սրբազան Հօրն ընդունել են Մատենադարանի տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Վահան Տէր-Ղեւոնդեանը եւ նրա երկու գործընկերներ Վահէ Թորոսեանն ու Վարդի Քէշիշեանը:

«alikonline.ir» - Օգոստոսի 26-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը աշխատանքային այցով այցելել է Երեւանի Մ. Մաշտոցի անւան մատենադարան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Սրբազան Հօրն ընդունել են Մատենադարանի տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Վահան Տէր-Ղեւոնդեանը եւ նրա երկու գործընկերներ Վահէ Թորոսեանն ու Վարդի Քէշիշեանը:

Զրոյցի առանցքը հանդիսացել է հայկական ձեռագրերի վերականգնողական աշխատանքի հնարաւորութիւնների քննարկումն իր բոլոր մանրամասնութիւններով: Մագաղաթեայ եւ թղթի վրայ գրւած ձեռագրերի մաքրման, ինչպէս նաեւ փտումի պատճառների ախտաճանաչման գործընթացին մօտից հետեւելու համար, Սրբազան Հայրն ընկերակցութեամբ Մատենադարանի տնօրէնի պաշտօնակատար Վահան Տէր-Ղեւոնդեանի եւ նրա գործընկերների, այցելեց Մատենադարանի նոր շէնքի այն աշխատանոցները, որտեղ մանրազնին քննութեան են ենթարկւում վերանորոգութեան կարիք ունեցող դարաւոր ձեռագրերը, էջ առ էջ յատուկ գործիքների միջոցով լւացւելով, մագաղաթի եւ թղթի այլ հիւանդութիւններից բուժւելով եւ վերականգնւելով յառաջիկայ դարերի համար: Այստեղ Սրբազան Հօրը լայն բացատրութիւններ տւեց վերականգնողական բաժնի մասնագէտ պատասխանատու Գայիանէ Էլիազեան:

Այս առիթով Թեմակալ առաջնորդը Մատենադարանի գրքերի ֆոնդին նւիրեց իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» նորատիպ հատորից օրինակներ: Վահան Տէր-Ղեւոնդեան շնորհակալութիւն յայտնելով Սրբազան Հօրը՝ հաւաստիացնելով, թէ սոյն հատորը, Ատրպատականի հայկական անթեղւած մշակութային ժառանգութիւնների մասին պարփակած լայն տեղեկութիւններով, վստահաբար գիտական աշխարհի հետաքրքրութիւնը պիտի արթնացնի հինաւուրց Պարսկահայքի հանդէպ:

Յարակից լուրեր

  • Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում
    Համբարձման տօնը Մարալանի Սբ. Աստւածածին մատուռի ուխտավայրում

    Հինգշաբթի 10 մայիս 2018-ին, մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Համբարձման տօնի առիթով, Ատրպատականի հայոց թեմում, տարիների աւանդութեան համաձայն, ս. պատարագ մատուցւեց Թաւրիզի Մարալան նախկին հայաշատ քաղաքամասում, ազգապատկան հսկայ այգում գտնւող Սբ. Աստւածածին ուխտավայր մատուռում: 

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Վենետիկում մասնակցեց «Մխիթարեան» միաբանութեան հաստատման 300-ամեակի գիտաժողովին
    Ատրպատականի հայոց առաջնորդը Վենետիկում մասնակցեց «Մխիթարեան» միաբանութեան հաստատման 300-ամեակի գիտաժողովին

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի բարձր տնօրինումով, 3 մայիս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան մեկնեց Վենետիկի Ս. Ղազարու վանքը, իբրեւ ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան: Սրբազանը Սուրբ Ղազար Մայրավանքում մասնակցեց, «Մխիթարեան» միաբանութեան սոյն կղզու վրայ հաստատման 300-ամեակի նւիրւած «Մխիթար եւ Մխիթարեաններ, Քրիստոնէութեան լուսաւորութեան դպրանոց մը» խորագրով գիտաժողովին, կազմակերպութեամբ «Մխիթարեան» միաբանութեան քահանայապետական պատուիրակ՝ Հ. Լեւոն արք. Զէքիեանի:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը մեկնեց Վենետիկ
    Ատրպատականի հայոց առաջնորդը մեկնեց Վենետիկ

    3 մայիս, 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Վենետիկ, Իտալիա, իբրեւ անձնական ներկայացուցիչը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի: Սրբազան Հայրը Սբ. Ղազար կղզում մասնակցելու է, «Մխիթարեան» միաբանութեան սոյն կղզում հաստատման 300-ամեակի նւիրւած հանդիսութիւններին եւ յատկապէս նոյն առիթով կազմակերպւած գիտաժողովին:

  • Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով Ատրպատականի հայոց թեմի կազմակերպած ոգեկոչական կենտրոնական ձեռնարկը՝ Թաւրիզում
    Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով Ատրպատականի հայոց թեմի կազմակերպած ոգեկոչական կենտրոնական ձեռնարկը՝ Թաւրիզում

    Սրբոց Նահատակաց յիշատակին մատուցւած ս. պատարագից եւ «Բարեխօսական Կարգ»-ի կատարումից երեք օր յետոյ՝ ուրբաթ, 27 ապրիլ 2018-ին, Թաւրիզում կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի ոգեկոչման կենտրոնական ձեռնարկը, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի:

  • Ապրիլեան Նահատակաց Սրբատօնը Ատրպատականի հայոց թեմում մեր ժողովրդի միասնականութեան շեշտակի կոչերով հնչեց
    Ապրիլեան Նահատակաց Սրբատօնը Ատրպատականի հայոց թեմում մեր ժողովրդի միասնականութեան շեշտակի կոչերով հնչեց

    Երեքշաբթի, 24 ապրիլ 2018-ին, մեր Նահատակների սրբատօնը կատարւեց հանդիսաւորութեամբ, Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով: Ատրպատականի հայոց թեմում մատուցւեցին ս. պատարագներ՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, որոնց յաջորդեց «Բարեխօսական կարգ»-ի եկեղեցական յատուկ արարողութիւնը՝ Նահատակ սրբերի յիշատակի համար խմբագրւած:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։