Հա

Համայնք

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 09:50

Հանրակառքի զոհերի 9-րդ տարելիցի առթիւ հոգեհանգիստ՝ Ատրպատականի հայոց թեմում

Կիրակի 10 սեպտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզի Ս. Սարգիս եւ Ուրմիոյ Ս. Ստեփանոս եկեղեցիներում հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց, 9 տարիներ առաջ հանրակառքի արկածի զոհ 17 հայորդիների համար, որոնք ուխտաւորաբար մեկնել էին Արեւմտեան Հայաստան:

«alikonline.ir» - Կիրակի 10 սեպտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմում՝ Թաւրիզի Ս. Սարգիս եւ Ուրմիոյ Ս. Ստեփանոս եկեղեցիներում հոգեհանգստեան արարողութիւն կատարւեց, 9 տարիներ առաջ հանրակառքի արկածի զոհ 17 հայորդիների համար, որոնք ուխտաւորաբար մեկնել էին Արեւմտեան Հայաստան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հանդիսապետեց Լիլաւայի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւած ս. պատարագին եւ ապա նախագահեց հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութեան:

Սրբազան Հայրը իր քարոզում յիշելով անմեղ զոհերին ասաց. «Մեր բոլորի հարազատներն են անմեղ զոհերը, որոնք հիմա երկնքում բարեխօս են մեզ համար»: Ապա, Սրբազանը յիշեց թէ նրանք 8 սեպտեմբեր 2008-ին, վերադառնում էին Արեւմտեան Հայաստանից, մեր կիսաւեր վանքերում իրենց ուխտը կատարած, սակայն չար դիպւածի զոհ էին դարձել, հանրակառքի արկածի հանդիպելով:

Ս. պատարագի աւարտին հանդիսաւոր հոգեհանգիստ տեղի ունեցաւ Սրբազան Հօր նախագահութեամբ: Նշենք, որ Թաւրիզում ս. պատարագը մատուցեց հոգեոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, իսկ Ուրմիայում՝ հոգեւոր հովիւ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։