Հա

Համայնք

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 10:20

Հ.Մ.Ա.Կ.-ի Ատրպատականցի մարզիկները Թեհրանում մասնակցում են Համահայկական 49-րդ մարզախաղերին

Սեպտեմբերի 10-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը դասախօսական հանդիպումով եւ ապա աղօթքով բարի յաջողութիւն մաղթեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկներին, որոնք յառաջիկայ տասնըմէկ օրերին մասնակցելու են Թեհրանում կայանալիք համահայկական 49-րդ մարզախաղերին, որոնք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնդրամն 20-ամեակին:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 10-ին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը դասախօսական հանդիպումով եւ ապա աղօթքով բարի յաջողութիւն մաղթեց Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի մարզիկներին, որոնք յառաջիկայ տասնըմէկ օրերին մասնակցելու են Թեհրանում կայանալիք համահայկական 49-րդ մարզախաղերին, որոնք նւիրւած են «Ակունք» կենտրոնի հիմնդրամն 20-ամեակին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ուրմիոյ եւ Գեարդաբադի մարզիկներին առաջնորդ Սրբազան հօր անունից բարի ճանապարհ եւ յաջողութիւն մաղթեց Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը:

Սրբազան Հայրը Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի գրադարանում հանդիպելով մարզիկների հետ, երկու մտածումներ խորհրդածութեան նիւթ դարձրեց նրանց համար. ա) իւրաքանչիւր մարդ արժէք է, եւ բ) Իւրաքանչիւր ձախորդութիւն սկիզբ է յաջողութեան: Ապա վերլուծելով երկու գաղափարները, բացատրեց, որ որեւէ անձ արժեզրկելով կամ նրա կատարած գործը թերագնահատելով չենք կարող նրան արժեզրկած լինել, եթէ իսկապէս արժէք ներկայացնում է այդ անձը: Երկրորդ մտածումը լուսաբանելով, Սրբազանը յայտնեց, որ կեանքի բոլոր բնագաւառներում, մանաւանդ մարզական աշխարհում ձախորդութիւն կրելը, կամ պարտւելը, չե՛ն կարող յուսահատեցնել մարզիկին, այլ յաջողութեան հասնելու որոշում կայացնելու առիթ կը հանդիսանան, նոր սկիզբ կը լինեն նրա համար իր մարզական ասպարէզում: 

Յայտնենք, որ Ատրպատականի հայոց թեմից, «Արարատ»-ի երեք մասնաճիւղերից աւելի քան 60 մարզիկներ մասնակցում են մարզախաղերին:           

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Քերմանշահի աղէտալի երկրաշարժի առիթով

    Ատրպատականի հայոց թեմի ազգային իշխանութեան, ժողովրդի եւ իր անունից, Սրբազան Հայրը խոր ցաւ է յայտնել բնական աղէտի պատճառած մարդկային կորուստների կապակցութեամբ, աղօթելով զոհերի, վիրաւորների եւ յատկապէս նրանց հարազտների հոգու խաղաղութեան համար՝ նրանց մաղթելով ապաքինում եւ համբերութիւն:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուրմիահայ ժողովրդի հետ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուրմիահայ ժողովրդի հետ

    Կիրակի, 5 նոյեմբեր 2017-ին, Ուրմիոյ ծխական Սբ. Ստեփանոս եկեղեցում մատուցւած սբ. եւ անմահ պատարագին հանդիսապետեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը եւ յընթացս պատարագի «Հայր Մեր»-ից առաջ տւեց իր պատգամը: 

  • Բարերար տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները պարգեւատրւեցին Ատրպատականի հայոց թեմում
    Բարերար տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները պարգեւատրւեցին Ատրպատականի հայոց թեմում

    Երկուշաբթի, 30 հոկտեմբեր 2017-ի կէսօրին տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները Քուվէյթից ժամանեցին Թաւրիզ, եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հիւրը եղան ազգային առաջնորդարանում:

  • Հիւսիսային Իրանի պահակազօրի հրամանատարի այցը Ատրպատականի հայոց առաջնորդին
    Հիւսիսային Իրանի պահակազօրի հրամանատարի այցը Ատրպատականի հայոց առաջնորդին

    Հիւսիսային Իրանի պահակազօրի (Սեփահ-Ղադիր բանակ) մշակութային բաժանմունքի հրամանատար մայոր Շաբխիզը, ընկերակցութեամբ նոյն պահակազօրի 4-րդ գումարտակի գնդապետ Նաբիզադէհի եւ նրանց օգնականների երկուշաբթի, 23 հոկտեմբեր 2017-ին այցելեցին ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ: Սոյն հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Թեմական խորհրդի անդամները՝ գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի:

  • Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը Ուրմիայում
    Թարգմանչաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը Ուրմիայում

    Հինգշաբթի, 19 եւ ուրբաթ, 20 հոկտեմբեր 2017-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Ուրմիայի Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում, երկու օրերի վրայ տարածւած ձեռնարկներով, Հ.Օ.Մ.-ի հովանու տակ գործող «Անի» միաւորի կատարումով նշւեց Սրբոց Թարգմանչաց վարդապետաց տօնը եւ Հայ մշակոյթի օրը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։