Հա

Համայնք

18/09/2017 - 09:40

Կանադահայոց առաջնորդ Բաբգէն Սրբազանի գլխաւորութեամբ կանադահայ ուխտաւորները Ատրպատականի հայոց թեմում

Սեպտեմբերի 14-ին Կանադահայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն Ս. արք. Չարեանի գլխաւորութեամբ, 20 կանադահայ ուխտաւորներ այցելեցին Ատրպատականի պատմական թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցան թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ, «Էմիլ Յակոբեան» դահլիճում:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 14-ին Կանադահայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Բաբգէն Ս. արք. Չարեանի գլխաւորութեամբ, 20 կանադահայ ուխտաւորներ այցելեցին Ատրպատականի պատմական թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցան թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ, «Էմիլ Յակոբեան» դահլիճում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Գրիգոր Սրբազան պատմական ակնարկ կատարեց թեմի եւ ընդհանրապէս շրջանի պատմութեան, իր ուրախութիւնը յայտնելով ուխտաւորաբար այս թեմը այցելելու փափագին համար. «Դուք սովորական զբօսաշրջիկներ չէք. եւ բոլոր այն հայերը որոնք մեր թեմին այցելութիւն տան, զբօսաշրջիկներ չեն կոչւում, այլ՝ ուխտաւորներ, որովհետեւ այս թեմի տարածքում են գտնւում նւիրական կառոյցներ եւ վայրեր, ինչպիսին են Սբ. Թադէի վանքը՝ Սբ. Թադէոս առաքեալի գերեզմանի վրայ կառուցւած, Աւարայրի դաշտը՝ մեր հաւատքի նահատակների զոհաբերութեան բագինը, ինչպէս նաեւ մեր միւս վանքերը եւ մշակութային կոթողները», ասաց առաջնորդ Սրբազան Հայրը:

Կանադայի հայոց թեմի առաջնորդ՝ Բաբգէն Սրբազան իր շնորհակալութիւնը յայտնեց ջերմ ընդունելութեան համար, ներկայացնելով յառաջիկայ օրերի ծրագիրը Ատրպատականում, յատկապէս պատմական վանքերի այցելութեամբ: Ընդունելութեան ընթացքում առիթ տրւեց ներկաներին հարցումներ ուղղելու Սրբազան Հօր:

Յաջորդ օր, ուրբաթ, 15 սեպտեմբերին, ուխտաւորները մեկնեցին մայր Արաքսի ափին գտնւող Հովւի մատուռը, Սբ. Ստեփանոս Նախավկայի վանքը, եւ ապա Սբ. Թադէի վանքը: Երկու վանքերում ուխտաւորներին դիմաւորեց Ատրպատականի հայոց առաջնորդը, իր հոգեւոր եղբօր՝ Բաբգէն Սրբազանի հետ կանո-նական աղօթք մատուցեց առ Աստւած, եւ ապա պատմական հակիրճ ակնարկ կատարեց իւրաքանչիւր վանքի մասին:

Ատրպատականի հայոց թեմի զոյգ գոհար վանքերում ուխտաւորները առիթ ունեցան ներշնչւելու մեր եկեղեցու եւ ազգի պատմութեան խորհրդով, իրենց ուխտը կատարելով յատկապէս Սբ. Թադէոս առաքեալի վանքում, նրա նահատակութեան նւիրական վայրում: Ապա, վանահօր հնադարեայ սենեակում նրանք լսեցին Գրիգոր Սրբազանի լայն բացատրութիւնները 20-րդ դարասկզբի քաղաքական անցուդարձերի եւ Օսմանեան բանակի կողմից կատարւած ջարդերի մասին, որոնցից անմասն չէին մնացած Սբ. Թադէն եւ նրա մէջ ապաստանած 700 հայերը:

Կանադայի հայոց թեմի առաջնորդ Սրբազանը, ինչպէս նաեւ ուխտաւորները իրենց երախտագիտութիւնը յայտնեցին հոգեպարար ուխտագնացութեան համար, զոր կատարեցին Ատրպատականում եւ գոհունակ սրտով մեկնեցին դէպի Սպահան:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը նահանգապետ Փուրմոհամմադիի մօտ

    Ընկերակցութեամբ Ազգային իշխանութեան Պատգմաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, երկուշաբթի 14 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 11-ին, պաշտօնական այցելութիւն տւեց Արեւելեան Ատրպատականի նորանշանակ նահանգապետ՝ Փուրմոհամմադին, նահանգապետարանում: 

  • Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում
    Սբ. Ծննդեան եւ Աստւածայայտութեան տօնը Ռահւա գիւղի Սբ. Աստւածածին եկեղեցում

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ի առաւօտեան ժամը 10:30-ին, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատոյց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիայի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: Պատարագի երգեցողութիւնը կատարում էր Ուրմիայի «Նարեկացի» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ դոկտ. Վարդան Սիմոնզի:

  • Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին
    Սբ. Ծննդեան տօնի առիթով Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ուխտաւոր՝ երեք մոգերից մէկի սուրբ գերեզմանին

    Ուրբաթ, 11 յունւար 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ընկերակցութեամբ մէկ խումբ հաւատացեալների, Սբ. Ծննդեան տօնի առիթով ուխտաւորաբար այցելեց, Ուրմիայում գտնւող այն սրբավայրը, որտեղ ըստ աւանդութեան թաղւել է Արեւելքի իմաստուն երեք մոգերից մէկը, որոնք աստղի առաջնորդութեամբ հասել էին մինչեւ Բեթղեհէմ, երկրպագելու նորածին Արքային՝ մանուկ Յիսուսին:

  • Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում
    Ս. Ծննդեան առիթով պետական եւ ազգային շնորհաւորանքներ Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի եւ երկուշաբթի 5 եւ 6 յունւար 2019-ին Ատրպատականի hայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանն ու Ազգային իշխանութիւնը, Թաւրիզում եւ Ուրմիայում ընդունեցին պետական, ազգային-միութենական եւ ժողովրդական շնորհաւորանքներ, մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի առիթով: 

  • Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը
    Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետը, նահանգապետը եւ առաջնորդ Սրբազանը հայ նահատակի տանը

    Կիրակի 6 յունւար 2019-ի երեկոյեան ժամը 8-ին, Թաւրիզի ուրբաթօրեայ աղօթապետ եւ Իրանի Իսլամական Յեղափոխութեան այժմու հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ՝ այաթ. Ալէ Հաշեմ, ընկերակցութեամբ Արեւելեան Ատրպատականի նահանգապետ Փուրմոհամմեդիի, Նահատակների յատուկ պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի, Փոքրամասնութեանց գրասենեակի պատախանատուի եւ թղթակիցների, այցելեց հայ նահատակներ՝ Կայծակ Դաւթեանի եւ Գառնիկ Փիլիպոսեանի բնակարանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։