Հա

Համայնք

18/09/2017

Խաչվերացի տօնի եւ ռեհանզարդ խաչով անդաստանի աւանդութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում

Սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Մարալան շրջանում գտնւող Ս. Աստւածածին պատմական մատուռում Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ իր պատգամը յղեց թեմի ժողովրդին, Ատրպատականի  հայոց  թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ ծխատէր արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, նշելու համար 628 թ.-ի յաղթանակը, որով Քրիստոսի խաչափայտը գերութիւնից տուն՝ Երուսաղէմ դարձաւ Հերակլ Կայսեր եւ քրիստոնեայ երկրների կողմից հաւատքով մղւած պատերազմից յետոյ:

Առաջնորդ Սրբազան Հօր կողքին, Սբ. Խորանին սպասարկում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ինչպէս նաեւ կրտսերաց դպրաց դասի անդամները: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Սրբազան Հայրը իր քարոզում Խաչվերացի տօնի ամբողջ մանրամասները բացատրելով, պատմական բոլոր անցքերի քաղւածքը կատարեց, ցոյց տալու համար քրիստոնեայ ազգերի բացառիկ յարգանքը եւ պաշտամունքը Տիրոջ խաչափայտի հանդէպ: Խաչից բացի ոեւէ այլ բանով չպարծելու Պօղոս առաքեալի արտայայտութիւնը վեր հանելով, Սրբազան Հայրը յորդորեց հաւատացեալ ժողովրդին նոյնը ընդունել, խաչի զոհողութեան, համբերութեան, սիրոյ ու խոնարհութեան խորհուրդները սեփական կեանքի մէջ գործնապէս թարգմանելով:

Սբ. պատարագի աւարտին, դպրաց դասի անդամներից կազմւած թափօրով, եւ ռեհանազարդ խաչի գլխաւորութեամբ, ներկաները շրջափակ առաջնորդւեցին, որտեղ կատարւեց Խաչվերացի աւանդական մեծահանդէս թափօրի եւ անդաստանի արարողութիւնը: Եկեղեցական արարողութիւնից յետոյ, ներկայ հաւատացեալները խաչը ծածկած ռեհանից վերցրեցին, նրա բուրումնաւէտութիւնը միասին տանելու համար իրենց տները:

Ապա, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի անդամուհիների կողմից, եկեղեցու շրջափակում կանգնած տաղաւարի ներքեւ տրւեց սիրոյ սեղան, որին մասնակից դարձան Հոգեւորականաց դասը, ինչպէս նաեւ Ազգային իշխանութիւնը եւ հիւրեր:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Լոս Անջելէս

    Երեքշաբթի 17 յուլիս 2018-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Լոս Անջելէս, Միացեալ Նահանգներ, որտեղ մասնակցելու է իր հեղինակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» գրքի Ա. հատորի շնորհանդէսին: 

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Քարագլուխ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Քարագլուխ գիւղում

    Տեղագրական իր ծրագրին եւ թեմի պատմութեան անցեալի հետքերով ընթանալով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Ղարադաղի Քարագլուխ նախկին հայկական գիւղը, որտեղ կանգուն է դեռ հայոց Սբ. Յովհաննէս եկեղեցին: 

  • Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը
    Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

    Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

    64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

  • Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով
    Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

    Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

    Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։