Հա

Համայնք

Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2017 09:50

Խաչվերացի տօնի եւ ռեհանզարդ խաչով անդաստանի աւանդութիւնը՝ Ատրպատականի հայոց թեմում

Սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 17-ին Խաչվերացի տօնի առիթով ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզի Մարալան շրջանում գտնւող Ս. Աստւածածին պատմական մատուռում Եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ իր պատգամը յղեց թեմի ժողովրդին, Ատրպատականի  հայոց  թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Իսկ Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ ծխատէր արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, նշելու համար 628 թ.-ի յաղթանակը, որով Քրիստոսի խաչափայտը գերութիւնից տուն՝ Երուսաղէմ դարձաւ Հերակլ Կայսեր եւ քրիստոնեայ երկրների կողմից հաւատքով մղւած պատերազմից յետոյ:

Առաջնորդ Սրբազան Հօր կողքին, Սբ. Խորանին սպասարկում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, ինչպէս նաեւ կրտսերաց դպրաց դասի անդամները: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի:

Սրբազան Հայրը իր քարոզում Խաչվերացի տօնի ամբողջ մանրամասները բացատրելով, պատմական բոլոր անցքերի քաղւածքը կատարեց, ցոյց տալու համար քրիստոնեայ ազգերի բացառիկ յարգանքը եւ պաշտամունքը Տիրոջ խաչափայտի հանդէպ: Խաչից բացի ոեւէ այլ բանով չպարծելու Պօղոս առաքեալի արտայայտութիւնը վեր հանելով, Սրբազան Հայրը յորդորեց հաւատացեալ ժողովրդին նոյնը ընդունել, խաչի զոհողութեան, համբերութեան, սիրոյ ու խոնարհութեան խորհուրդները սեփական կեանքի մէջ գործնապէս թարգմանելով:

Սբ. պատարագի աւարտին, դպրաց դասի անդամներից կազմւած թափօրով, եւ ռեհանազարդ խաչի գլխաւորութեամբ, ներկաները շրջափակ առաջնորդւեցին, որտեղ կատարւեց Խաչվերացի աւանդական մեծահանդէս թափօրի եւ անդաստանի արարողութիւնը: Եկեղեցական արարողութիւնից յետոյ, ներկայ հաւատացեալները խաչը ծածկած ռեհանից վերցրեցին, նրա բուրումնաւէտութիւնը միասին տանելու համար իրենց տները:

Ապա, Թաւրիզի եկեղեցիների Խնամակալ մարմնի անդամուհիների կողմից, եկեղեցու շրջափակում կանգնած տաղաւարի ներքեւ տրւեց սիրոյ սեղան, որին մասնակից դարձան Հոգեւորականաց դասը, ինչպէս նաեւ Ազգային իշխանութիւնը եւ հիւրեր:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց «Սանչի» նաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց «Սանչի» նաւի արկածի տխուր առիթով

    Երկուշաբթի, 15 յունւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը ցաւակցական յատուկ գիր ուղարկեց Իրանի Իսլամական Հանրապետութեան առաջնորդ՝ այաթ. Ալի Խամենէին եւ նախագահ Ռոհանիին, թեմի Ազգային իշխանութեան եւ ողջ ժողովրդի անունից ցաւակցելով 6 յունւար 2018-ին Չինական բեռնատար նաւի հետ բախման հետեւանքով ընկղմած «Սանչի» նաւի վրայ գտնւող 32 հոգանոց անձնակազմի կորստի տխուր առիթով:

  • Իսլամական մշակոյթի պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի այցը Ատրպատականի ազգային առաջնորդարան
    Իսլամական մշակոյթի պետական հիմնարկութեան ընդհ. տնօրէնի այցը Ատրպատականի ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 13 յունւար 2018-ի առաւօտեան, Իրանի Իսլամական Հանրապետութեան մշակոյթի տարածման հիմնարկութեան ընդհանուր տնօրէն դոկտ. Մոհամմադփուր պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան եւ ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Ընդհ. տնօրէնին ընկերակցում էին նրա մշակութային խորհրդականը եւ փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուն:

  • Ատրպատականի առաջնորդը Սբ. Ծննդեան պատարագ մատուցեց Ռահւա գիւղում
    Ատրպատականի առաջնորդը Սբ. Ծննդեան պատարագ մատուցեց Ռահւա գիւղում

    Ուրբաթ, 12 յունւար 2018-ի առաւօտուն, Ռահւա գիւղ ժամանեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, եւ գիւղի աւանդութեան համաձայն Սբ. Ծննդեան տօնի յաջորդող ուրբաթ օրը ս. պատարագ մատուցեց Ս. Աստւածածին պատմական եկեղեցում: Խորանին սպասարկում էր Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը: 

  • Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ ծրագիրը՝ Թաւրիզում
    Հ.Օ.Մ.-ի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ ծրագիրը՝ Թաւրիզում

    Հինգշաբթի 11 յունւար 2018-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում տեղի ունեցաւ «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի ամանորեայ մանկական ծրագիրը, տօնական մթնոլորտով սկսելու համար Նոր տարին: 

  • Յեղափոխութեան պահակազօրի ընդհ. հրամանատարը յարգանք ընծայեց հայ նահատակաց ընտանիքներին Թաւրիզում
    Յեղափոխութեան պահակազօրի ընդհ. հրամանատարը յարգանք ընծայեց հայ նահատակաց ընտանիքներին Թաւրիզում

    Կիրակի, 7 յունւար 2018-ի առաւօտեան ժամը 11.30-ին, Յեղափոխութեան պահակազօրի ընդհ. հրամանատար Քերիմեան, այցելեց Թաւրիզի հայոց ազգային գերեզմանատունը, որտեղ Մեռելոց յիշատակի հոգեհանգստեան պաշտօն կատարւեց հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։