Հա

Համայնք

26/09/2017

«Գոհաբանութեան մաղթանք» Ատրպատականի հայոց թեմում

 

Իւրաքանչիւր հայի սրտի խորքում ցնծութեան եւ ուրախութեան առիթ հանդիսացող մեր հայրենիքի վերանկախութիւնը արդէն իր 26-րդ տարին թեւակոխեց, որի հանդիսաւոր նշումը Ատրպատականի հայոց թեմում կատարւեց կիրակնօրեայ պատարագի ընթացքում մատուցւած «Գոհաբա¬նա-կան Մաղթանք»ով: Տեղեկացնում է Ատրպատական ազգային առաջնորդարանը:

«alikonline.ir»- Ատրպատական, Ազգային Առաջնորդարան- Իւրաքանչիւր հայի սրտի խորքում ցնծութեան եւ ուրախութեան առիթ հանդիսացող մեր հայրենիքի վերանկախութիւնը արդէն իր 26-րդ տարին թեւակոխեց, որի հանդիսաւոր նշումը Ատրպատականի հայոց թեմում կատարւեց կիրակնօրեայ պատարագի ընթացքում մատուցւած «Գոհաբա¬նա-կան Մաղթանք»ով: Տեղեկացնում է Ատրպատական ազգային առաջնորդարանը:

Կիրակի, 24 Սեպտեմբեր 2017-ի առաւօտեան, Թաւրիզում եւ Ուրմիայում մա¬տուցւած Սբ. պատարագի ընթացքում, «Հայր Մեր»ից առաջ կատարւեց գոհաբանանկան մաղթանքի յատուկ արարողութիւնը, մեր հայրենիքի անկախութեան եւ անսասա-նութեան համար աղօթք բարձրացնելով առ բարձրեալն Աստւած:

Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում պատարագեց Թաւրիզի Հոգեւոր հովիւ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանը, իսկ Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցում՝ Հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը:

Թաւրիզում, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի կատարւեց գոհաբանական մաղթանքի կարգը, որի ընթացքում աղօթքների եւ մաղթանքների միջոցով առաւել իմաստութիւն եւ խո-հեմութիւն հայցւեց Ամենակալից, մեր հայրենիքի նախագահի, նախարարների եւ պատ¬գամաւորների համար, որոնց ղեկավարութեան է յանձնւել երկիրը, որպէսզի մեր հայրենիքը առաջնորդեն «ի բարի եւ ի խաղաղութիւն»: Յատուկ աղօթքով յիշատակ¬ւեց հայոց բանակը իր քաջարի զինւորներով, նրանց մէջ խիզախութեան ոգին ամրապնդելու յատուկ մաղթանքով:

Արարողութեան ընթացքում, Թաւրիզում «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավա-րութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, իսկ Ուրմիայում՝ «Նարեկացի» երգչա-խումբը, ղեկավարութեամբ Օֆելիա Սայադեանի, հնչեցրին մեր հայրենիքի քայլեր-գը՝ «Մեր հայրենիք»ը, որի երգեցողութեան մասնակցեց ներկայ ժողովուրդը:

Յարակից լուրեր

  • Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով
    Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

    Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

    Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Վինա գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Վինա գիւղում

    Ուսումնասիրական եւ տեղագրական իր եօթնամեայ գործունէութիւնը շարունակելով, նւիրւած թեմի տարբեր շրջաններում գտնւող մշակութային ժառանգութեանց ցանկագրման, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը ուղղւեց դէպի Ղարադաղի Վինա գիւղը:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղաղան գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Աղաղան գիւղում

    Ղարադաղի գիւղերը յաճախ տեղափոխւել են, նոր անուններ կրելով, իսկ հին գիւղը կա՛մ բնակւել է օտարներով, եւ կամ՝ մնացել է աւերակ: Այսօր անուններ կան գիւղերի, պատմական գրքերում արձանագրւած, որոնց հետքն անգամ չի՛ մնացել: Երբեմն յիշւում են գիւղատեղեր, որտեղ ո՛չ միայն տների, այլեւ գիւղի եկեղեցու փլատակներն էլ չեն մնացել, հաւասարւելով հողին: 

  • Ատրպատականի ազգ. առաջնորդարանի այգու փոքրիկ հրապարակը նւիրւեց Հայաստանի անկախութեան 100-ամեակին
    Ատրպատականի ազգ. առաջնորդարանի այգու փոքրիկ հրապարակը նւիրւեց Հայաստանի անկախութեան 100-ամեակին

    Հինգշաբթի, 21 յունիս 2018–ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, երեկոյեան ժամը 9-ին բացումը կատարւեց ազգային առաջնորդարանի այգու, կազմակերպութեամբ Հայ Օգնութեան միութեան եւ «Ալիք»-ի Թաւրիզի մասնաճիւղերի վարչութիւնների: Այգու ծառերի հովանու ներքոյ ամառը վայելելու սովորութիւն ունեցող թաւրիզահայութիւնը, ամէն տարի, ամրանը, կարօտով սպասում է սոյն բացման հանդիսութեանը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։