Հա

Համայնք

Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017 07:00

Առաջին զանգը հնչեց Ատրպատականի հայոց թեմի կրթօջախներում

 

Ատրպատական, ազգային առաջնորդարան – Շաբաթ, 23 Սեպտեմբեր 2017-ին, համաձայն Իրանի Իսլամական հանրապետութիւնում կրթական նախարարութեան կողմից յայտարարւած վերամուտի թւականի, բոլոր կրթօջախները վերաբացեցին իրենց դռները, բարի գալուստ մաղթելով հին եւ նոր աշակերտներին, 2017-2018 ուսումնական-կրթական տարեշրջանի համար: Տեղակցնում է Ատրպատականի Ազգային առաջնորդարանը:

«alikonline.ir»- Ատրպատական, ազգային առաջնորդարան – Շաբաթ, 23 Սեպտեմբեր 2017-ին, համաձայն Իրանի Իսլամական հանրապետութիւնում կրթական նախարարութեան կողմից յայտարարւած վերամուտի թւականի, բոլոր կրթօջախները վերաբացեցին իրենց դռները, բարի գալուստ մաղթելով հին եւ նոր աշակերտներին, 2017-2018 ուսումնական-կրթական տարեշրջանի համար: Տեղակցնում է Ատրպատականի Ազգային առաջնորդարանը:
Բոլոր դպրոցների հետ, Ատրպատականի հայոց թեմի զոյգ դպրոցներն ու Հ.Օ.Միութեան զոյգ մանկապարտէզները խանդավառութեամբ ընդունեցին իրենց աշակերտութեան, բարեյոյս տարւայ քաղցր երազանքներով եւ բարեյաջող աշխատանքի վառ յոյսերով:

ա¤ Վերամուտը Թաւրիզի «Թամարեան, Հայկազեան, Սահակեան» դպրոցում.-
Առաւօտեան ժամը 8.15-ին հնչեց Թաւրիզի հայոց ազգային դպրոցի զանգը, որը ղօղանջեց 122-րդ տարին լինելով: Աշակերտութիւնը եւ յատկապէս նորեկ աշակերտները շատ աւելի շուտ ժամանել էին իրենց կարօտալի դպրոցը: Ներկաները՝ տեսչութիւն, ուսուցչական կազմ, նախկին պատւակալ ուսուցիչներ եւ կրթա-կան մշակներ, հոգաբարձութեան եւ ծնողական խորհրդի անդամներ եւ ծնողներ, միասնաբար դիմաւորեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանին, որ «Տէրունական աղօթք»-ով եւ «Զգործս ձեռաց մերոց» մաղթանքով բացումը կատարեց ուսումնական տարւայ: Սրբազան հօրը ընկերակցում էին Թաւրիզի Հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանը եւ Թեմական խորհրդի անդամները:
Երկրի եւ դպրոցի քայլերգների կատարումից յետոյ սկաւուտական կանոնաւոր քայլերով տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն: Ապա, տեսչուհի՝ տիկ. Արմինէ Վահրամեան բացման եւ բարի գալստեան խօսք ուղղեց բոլորին, յուզումնախառն արտայայտութեամբ իր ուրախութիւնը յայտնելով Թաւրիզի ազգ. դպրոցի անցած երկար ուղու համար, «որ այս արշալոյսին եւս իր դռները բացեց, շարունակելու իր մարդակերտումի նւիրական դարաւոր աշխատանքը»: Տեսչուհի Արմինէ Վահրամեանը փառք ու գոհութիւն յայտնեց Աստծուն, հայոց դպրոցի անսասանութեան համար, նաեւ երախտագիտութիւն յայտնելով ազգային իշխանութեան, միշտ հայոց դպրոցի կողքին կանգնելով, հայեցի դաստիարակութեան սատար է հանդիսանում:
Տեսչուհի Արմինէ Վահրամեանը ի լուր ներկաների ընթերցեց Իրանի Իսլամական հանրապետութեան կրթական նախարարի եւ նահանգի կրթադաստիարակչական գերատեսչութեան ղեկավարի ուղերձները բոլոր աշակերտներին ուղղւած: Կրթութեան ոլորտի բարձրաստիճան զոյգ պաշտօնեաները իրենց վառ յոյսն ու ակնկալիքը, ինչպէս նաեւ երկրի աշակերտութիւնից եւ կրթօջախներից իրենց սպասումը արձանագրել էին, վստահ լինելով կրթական մշակների անձնուրաց նւիրումին եւ ծառայութեան ոգուն:
Առաջնորդ Սրբազանը իր ողջոյնի խօսքը ուղղելով ներկաներին եւ յատկապէս աշակերտութեան, իր ուրախութիւնը յայտնեց փոքրաթիւ, բայց որակաւոր ուսանողների փաղանգի համար. «Միշտ որակը գերադասում ենք քանակից: Մեր աշակերտութեան շարքերում չհանդիպեցինք թոյլ, անպատասխանատու կամ ուշ սովորողների»: Ապա իր խօսքը ուղղելով ծնողներին, Սրբազանը ասաց. «Հպարտ էք լինելու ձեր շնորհալի եւ խոստմնալից զաւակներով»: Սրբազան հայրը բար¬ձր գնահատեց դպրոցի տեսչուհու եւ ամբողջ անձնակազմի նւիրումը կրթական աշ-խատանքին, յուսալից ապագայի վառ հայեացքով:
Տեսչութիւնը անակնկալ էր պատրաստել, այդ օր ամէնից առաջ դպրոց ժա-մանած աշակերտի համար, որ էր Գեղանի Գրիգորեանը: Ապա, նոյն դպրոցի շրջանաւարտ եւ համալսարան փոխւած կամ բարձրագոյն մասնագիտութեան արձանագրւած ուսանողների համար եւս իր պատրաստած նւէրները տեսչութիւնը փո-խանցեց նրանց, բեմ հրաւիրելով քահանայ հօրը եւ Ազգային կառոյցների ու Մի-ութիւնների ներկայացուցիչ պատասխանատուների: Նւէրներով գնահատւեցին նաեւ հանգստի կոչւած եւ ներկայիս գործող ուսուցիչներն եւ վերահսկիչները:
Յայտնենք, որ գեղարւեստական բաժնով հանդէս եկաւ դպրոցի երգչախումբը, ղեկավարութեամբ Նարինէ Սայադեանի, ինչպէս նաեւ աշակերտ-աշակերտուհիներ՝ պարսկերէն եւ հայերէն արտասանութիւններով:
Առաջին զանգի հնչումից յետոյ, ուսուցիչներ եւ աշակերտներ դասարանները բարձրացան եւ սկսւեց կրթական-ուսումնական տարեշրջանը:

բ¤ Վերամուտը Հ.Օ.Մ.ի Թաւրիզի «Ծերունի Գասպարեան» Մանկապարտէզ
նախակրթարանում
Առաւօտուն, ժամը 10.30-ին, Հ.Օ.Մ.ի Թաւրիզի կրթօջախը եւս վերաբացեց իր դռները, հայ մանուկին հայեցի կրթութիւն ջամբելու իր աստւածահաճոյ գործը վերստին շարունակելու համար ուսումնական նոր տարեշրջանին: Առաջնորդ Սր-բազանը ընկերակցութեամբ Տէր հօր, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամների, ժամա¬նեց կրթօջախ եւ դիմաւորւեց Հ.Օ.Մ.ի Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անդամ¬ների կողմից, ինչպէս նաեւ երեխաների կենսուրախ ժպիտներով:
Բացման խօսքով Հ.Օ.Մ.ի ատենապետուհի Անահիտ Յովսէփեանը ողջունեց բոլորի ներկայութիւնը, իսկ Մանկապարտէզ նախակրթարանի ուսուցչուհի Նայիրի Դիլանեան բարի գալուստ մաղթեց բոլորին, յիշեցնելով որ կրթօջախի շէնքը բոլրել է արդէն իր հիմնադրութեան 47-րդ տարին: Ուստի նա յայտնեց յառաջիկայ տօնակատարութեան ծրագրի մասին, որը տեղի է ունենալու Թեհրանում, «Արարատ» մարզաւանում յառաջիկայ Նոյեմբեր ամսին, կրթօջախի բարերար ընտանիքի անդամներից տիկ. Էլպիս Գասպարեանի հովանաւորութեամբ:
Առաջնորդ Սրբազանը իր քաջալերական խօսքով դիմեց մանուկներին եւ յատկապէս նորեկներին, որոնք իրենց ծնողների ընկերակցութեամբ դողդոջ քայ-լերով եկել էին, նոր միջավայրին ընտելանալով նոր հարազատներով հարստանլու իրենց յառաջիկայ ամբողջ կեանքի համար:
Տորթի հատումից յետոյ Սրբազան հօր ձեռամբ նւէրներ ստացան մանուկները, որոնք Հ.Օ.Մ.ի վարչութիւնը սիրայօժար պատրաստել էր, քաջալերելու համար երեխաներին:

գ¤ Վերամուտը Ուրմիոյ «Մասիհա» ազգային դպրոցում.-
Վերամուտի զանգը իր քաղցր հնչումով լսւեց Ուրմիոյ «Մասիհա» ազգ. դպրոցի բակումռաւօտեան ժամը 7.30-ին, որտեղ հաւաքւած աւելի քան հարիւր աշակերտները, տեսչութեան գլխաւորութեամբ բացւած համարեցին 2017-2018 կրթական-ուսումնական տարեշրջանը:
Հանդիսաւոր բացմանը ներկայ էին Առաջնորդ Սրբազան հօր ներկայացուցիչ՝Ուրմիոյ ծխատէր՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը, Պատգամաւորական ժողովի եւ Գործակալական խորհրդի անդամներ, բարերարներ եւ ծնողներ:

Կատարւեց երկրի քայլերգի երգեցողութիւնը: Ապա, «Տէրունական աղօթ-ք»ի հաւաքական արտասանութիւնից յետոյ, Տէր հայրը ընթերցեց Առաջնորդ Սրբազան 
հօր պատգամը, ուղղւած տեսչութեան, ուսուցչական կազմին եւ աշակերտութեան: Սրբազանը իր պատգամում բարձր էր գնահատում կրթական մշակների եւ ծնոնղներիտեղ ջանքերը, հայեցի կրթութիւն ջամբելու գործում: Ապա իր խօսքը ուղղելով աշակերտութեան, Սրբազանը ասում էր. «Սիրելի՛ աշակերտներ, դուք հիմա չէք կարող ըմբռնել, թէ ի՜նչ մեծ գանձ էք Հայոց Դպրոցին ու ազգին ընծայւած»: Որովհետեւ ապագայ սերունդը իր կարեւոր դերակատարութիւնն է ունենալու մեր ազգի ճակատագիրը տնօրինելու գործում, յատկապէս Սփիւռքեան պայմաններում:
Դպրոցի տեսչուհի՝ Ադրինէ Մեջլումեանը իր ողջոյնի խօսքը ուղղեց ներկա-ներին եւ յատկապէս աշակերտութեան, բարեյաջող տարի մաղթելով բոլորին: Նա մաղթեց որ ուսումնական կեանքում բարձր իրագործումներով լեցուն լինի տարե-շրջանը, նահանգի դպրոցների շարքում պատւաբեր դիրք ապահովելով հայոց ազ-գային «Մասիհա» դպրոցին:
Աշակերտութիւնը կանոնաւոր շարքերով բարձրացաւ դասարաններ, խան-դավառութեամբ սկսելու համար կրթական տարեշրջանը, իրենց ուսուցչակազմի գլխաւորութեամբ:


դ¤Վերամուտը Հ.Օ.Մ.ի Ուրմիոյ մասնաճիւղի «Նայիրի» Մանկապարտէզի յարկում.-
Ուրմիոյ Սբ. Ստեփանոս ծխական եկեղեցու շրջափակում գործող «Նայիրի» մանկապարտէզը, Հ.Օ.Միութեան Ուրմիոյ մասնաճիւղի հովանաւորութեամբ, իր դռները բացեց, ընդունելու համար Ուրմիահայ գաղութի սիրասուն երեխաներին, որոնք հայկական միջավայրում քրիստոնէական ու ազգային իրենց կրթութիւնն են ստանալու, նւիրեալ ուսուցչուհի Օֆելիա Սայադեանի ջամբած դաստիարակութ¬եամբ: 
Հանդիսաւոր բացման ներկայ գտնւեցին Ուրմիոյ Հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Ներսէս Քհնյ. Պասիլեանը, Պատգամաւորական ժողովի եւ Գործակալական խոր-հրդի անդամները, Հ.Օ.Մ.ի Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան անդամները, ծնող-ներ եւ հարազատներ:
Տօնական ուրախ մթնոլորտում աշակերտներին ընդունելով, ներկաները խանդավառեցին տատամսոտ քայլերով երեխաներին, որոնք տնից հեռանալով, երկրորդ տուն՝ հայոց մանկապարտէզ էին ժամանել, հայ մեծանալու համար:
Հ.Օ.Մ.ի ատենապետուհի՝ Սեդա Մեջլումեանի բարի գալստեան խօսքից յե-տոյ, Տէր հօր միջոցով եւ երեխաների մասնակցութեամբ կատարւեց «Տէրունական աղօթք»-ը, եւ ապա, Տէր հայրը ընթերցեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանի օրհնութեան խօսքը, ուղղւած ե՛ւ Հ.Օ.Մ.ի վարչութեան, ե՛ւ մանկապարտէզի ուսուցչակազմին, ե՛ւ ծնողներին ե՛ւ յատկապէս՝ մանուկներին: Սրբազանը իր գրութեան մէջ վեհ առաքելութիւն էր համարում Հ.Օ. Մ.ի հայակերտումի աշխատանքը, մաղթելով որ տարեշրջանը լինի արդիւնաւէտ ու անփորձանք: Նա իր գնահատանք էր յայտնում բոլորին, Հ.Օ.Մ.ի վարչութիւնից սկսած մինչեւ կրթօջախի խնամատար անձերին:

 

 

 


 

 

Յարակից Հրապարակումներ

  • Գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ այցելեց Ատրպատականի հայոց թեմ
    Գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ այցելեց Ատրպատականի հայոց թեմ

    Երկուշաբթի, 16 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ, գլխաւորութեամբ Հերբերտ Էնեսի, այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան եւ «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Եզրափակում Թաւրիզի հայագիտական Ա. գիտաժողովի Դարաշամբի Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում
    Եզրափակում Թաւրիզի հայագիտական Ա. գիտաժողովի Դարաշամբի Ս․ Ստեփանոս Նախավկայի վանքում

    Գիտաժողովին մասնակից հայագէտները, որոնք գիտաժողովի առաջին օրն անցկացրել էին անցած ուրբաթ, ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում, շաբաթ եւ կիրակի օրերի ընթացքում առիթ էին ունեցել այցելել Ատրպատականի պատմական թեմի փառքը կազմող վանքերը, Ս․ Թադէն ու Ծոր-Ծորը, տեսել էին աստւածաշնչական Արարատ լեռն ու Արտազ գաւառն ընդհանրապէս, խոր տպաւորութեամբ համախմբւեցին Ս․ Ստեփանոս վանքի սրահում։ 

  • Գերմանացի մի խումբ ուսուցիչներ Ատրպատականի հայոց թեմում
    Գերմանացի մի խումբ ուսուցիչներ Ատրպատականի հայոց թեմում

    Հոկտեմբերի 2-ին Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցել գերմանացի 10 հանգստի կոչւած եւ գործող ուսուցիչներ, որոնք դէպի Իրանի Իսլամական Հանրապետութիւն իրենց ուղեւորութեան առաջին կանգառը նկատի էին ունեցել Թաւրիզը, իսկ սոյն ուղեւորութեան սկսել էին այցելելով առաջնորդարան: 

  • Դատապարտութեան գիր Սպահանում կատարւած մահափորձի առիթով
    Դատապարտութեան գիր Սպահանում կատարւած մահափորձի առիթով

    Ցաւով իմացանք մամուլի էջերից, որ 22 Սեպտեմբեր 2017-ի գիշերւայ ժամը 10.30-ի շուրջ, անարգ մահափորձի է ենթարկւել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Պրն. Վարուժան Մինասեանը, Նոր Ջուղայի իր տան թաղա-մասում, անյայտ մարդկանց ձեռքով:

  • «Գոհաբանութեան մաղթանք» Ատրպատականի հայոց թեմում
    «Գոհաբանութեան մաղթանք» Ատրպատականի հայոց թեմում

     

    Իւրաքանչիւր հայի սրտի խորքում ցնծութեան եւ ուրախութեան առիթ հանդիսացող մեր հայրենիքի վերանկախութիւնը արդէն իր 26-րդ տարին թեւակոխեց, որի հանդիսաւոր նշումը Ատրպատականի հայոց թեմում կատարւեց կիրակնօրեայ պատարագի ընթացքում մատուցւած «Գոհաբա¬նա-կան Մաղթանք»ով: Տեղեկացնում է Ատրպատական ազգային առաջնորդարանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։