Հա

Համայնք

26/09/2017 - 12:30

Դատապարտութեան գիր Սպահանում կատարւած մահափորձի առիթով

Ցաւով իմացանք մամուլի էջերից, որ 22 Սեպտեմբեր 2017-ի գիշերւայ ժամը 10.30-ի շուրջ, անարգ մահափորձի է ենթարկւել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Պրն. Վարուժան Մինասեանը, Նոր Ջուղայի իր տան թաղա-մասում, անյայտ մարդկանց ձեռքով:

«alikonline.ir»- Ցաւով իմացանք մամուլի էջերից, որ 22 Սեպտեմբեր 2017-ի գիշերւայ ժամը 10.30-ի շուրջ, անարգ մահափորձի է ենթարկւել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ՝ Պրն. Վարուժան Մինասեանը, Նոր Ջուղայի իր տան թաղա-մասում, անյայտ մարդկանց ձեռքով:

Խորապէս զգացւած նման անմարդկային արարքի դիմաց, խստօրէն դատապարտում ենք կատարւած մահափորձը, փառք տալով Աստծուն որ խնայեց Պրն. Վարուժանի կեանքին, որի նւիրեալ աշխատանքը Սպահանի հայոց թեմում ծանօթ է Իրանահայութեան ընդհանրապէս, եւ Սպահանի հայոց թեմի պատւական ժողովրդին՝ մասնաւորաբար:

Ատրպատականի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհըրդի եւ ազգային կեանքում գործող բոլոր կառոյցների անունից դատապարտելով թշնամական բոլոր տեսակի մօտեցումները, մեր զօրակցութիւնն ենք յայտնում Սպահանի հայոց թեմի ազգային բոլոր կառոյցներին, ինչպէս նաեւ ազգային-հասարակական կեանքի նւիրեալ գործիչ Պրն. Վարուժան Մինասեանին, եւ աղօթում առ Աստւած փորձանքներից զերծ, առողջ ու երջանիկ կեանք նրան եւ իր ընտանիքին: Միաժամանակ սպասումով ենք, որ յանցագործ խումբը ի յայտ կը բերւի իրաւապահ մարմինների կողմից եւ արդարադատութեան ատեանի առջեւ կանգնած, արդար պատժով կը վճարի իր ծրագրած եւ գործադրած մահափորձի արժանի գինը:

Ատրպատականի Հայոց թեմի ազգային առաջնորդարան

Յարակից լուրեր

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

  • Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

    Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում
    Աւագ հինգշաբթիի հոգեթով արարողութիւնները Ատրպատականի հայոց թեմում

    Եկեղեցական սրտառուչ արարողութիւններով եւ մեղանոյշ շարականներով հարուստ Աւագ շաբաթում, իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի Աւագ հինգշաբթին համայն քրիստոնեայ աշխարհի համար: Սոյն օրւայ ընթացքում, աղօթքների միջոցաւ եւ շարականների երաժշտական յուզականութեամբ պատմւում են Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին դէպքերը:

  • «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում
    «Տասն կուսանաց»-ի խորհրդալից արարողութիւն Ատրպատականի հայոց թեմում

    Քրիստոսի տնօրինական կեանքի վերջին՝ Աւագ շաբաթւայ ընթացքում, եկեղեցական հոգեթով արարողութիւնների ցուցակում իր մասնաւոր տեղով ու բարոյական խոր դասով յայտնի է Աւագ երեքշաբթի օրւայ երեկոյեան ժամերգութիւնը, որի ընթացքում կարդացւում է Յիսուսի պատմած «Տասն կուսանաց»-ի առակը, եւ տասն կոյսեր խորհրդանշականօրէն ներկայացնում են առակի անձերը, սուրբ բեմի առջեւ կանգնած, լապտեր իրենց ձեռքին: Աղջիկներից հինգը խորհրդանշում են առակում պատմւած հինգ իմաստուն կոյսերին, իսկ միւս հինգը՝ յիմար կոյսերին:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։