Հա

Համայնք

04/10/2017 - 08:20

Գերմանացի մի խումբ ուսուցիչներ Ատրպատականի հայոց թեմում

Հոկտեմբերի 2-ին Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցել գերմանացի 10 հանգստի կոչւած եւ գործող ուսուցիչներ, որոնք դէպի Իրանի Իսլամական Հանրապետութիւն իրենց ուղեւորութեան առաջին կանգառը նկատի էին ունեցել Թաւրիզը, իսկ սոյն ուղեւորութեան սկսել էին այցելելով առաջնորդարան: 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 2-ին Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցել գերմանացի 10 հանգստի կոչւած եւ գործող ուսուցիչներ, որոնք դէպի Իրանի Իսլամական Հանրապետութիւն իրենց ուղեւորութեան առաջին կանգառը նկատի էին ունեցել Թաւրիզը, իսկ սոյն ուղեւորութեան սկսել էին այցելելով առաջնորդարան: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

«Էմիլ Յակոբեան» դահլիճում հիւրերին ընդունեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը: Խմբի պատասխանատու՝ Ժենիա, նախապէս վերցւած ժամադրութեամբ յայտնել էր այցի նպատակը, ծանօթանալ թեմի կառոյցին, գործունէութեան եւ ընդհանրապէս քրիստոնէական համայնքների կեանքին Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքում:

Առաջնորդ Սրբազանը ողջունելով ուսուցիչների ներկայութիւնը, ընդհանուր գծերով ներկայացրեց Իրանի Իսլամական Հանրպաետութեան կրօնական եւ քաղաքական լայնախոհ մօտեցումները ընդհանրապէս փոքրամասնութիւնների եւ յատկապէս իրանահայութեան նկատմամբ: Սրբազան Հայրը մանրամասն տեղեկութիւններ տւեց նաեւ Ատրպատականի հայոց թեմի պատմա-մշակութային ժառանգութեան, ինչպէս նաեւ եկեղեցիների եւ վանքերի պահպանութեան աշխատանքների մասին:

Ներկաների հարցերին պատասխանելով, Սրբազան Հայրը լուսաբանեց այն թիւր գաղափարները որոնք դիտաւորութեամբ տարածւում են արեւմտեան մամուլում Իրանի մէջ քրիստոնեայ փոքրամասնութիւնների կրած հալածանքների մասին, շեշտելով որ «Արեւելքը ծննդավայրն է քրիստոնէութեան եւ իւրաքանչիւր քայլ որը միտում ունի քրիստոնեաները դատարկելու այս աշխարհամասից, վնասաբեր է լինելու ամբողջ տարածաշրջանի համար»,- ասաց նա, աւելացնելով եւ ասելով, որ «հայերս եկւորներ չենք այս երկրում, այլ՝ բնիկներ»:

Յայտնենք, որ խումբը յառաջիկայ օրերին այցելելու է Ատրպատականի տեսարժան վայրերը եւ յատկապէս մեր թեմի հնավայրերը:

Յարակից լուրեր

  • Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Ապրիլեան Սրբացեալ Նահատակաց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Չորեքշաբթի 24 Ապրիլ 2019-ին, Ապրիլեան մեր Նահատակների սրբատօնը յատուկ ձեւով կատարւեց Ատրպատականի հայոց թեմում, մասնակցութեամբ իր ազգային դատի գիտակից հաորդիների, Նահատակների յիշատակի առջեւ խոնարհումով:

  • Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛
    Մեր սրբերի արեան գինը խաղաքարտ չէ՛

    Պահանջատէր մեր ժողովուրդը արդէն 104-րդ տարին լինելով, ապշահար հետեւում է քաղաքակիրթ կոչւած աշխարհի յամրաքայլ ընթացքին, որոնք իրենց դարաւոր քնից արթնացող հեքիաթային իշխանների նման, նոր յիշում են 20-րդ դարի առաջին եւ մեծագոյն ողբերգութիւնը գէթ ճանաչելու իրենց պարտականութիւնը, թող դեռ դատապարտելու պարտաւորութիւնը:  

  • Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում
    Սուրբ Զատիկը ազգային-եկեղեցական տօնախմբութեան վերածւեց Ատրպատականի հայոց թեմում

    Հրաշափառ Յարութեան տօնի առիթով, մեր Տիրոջ եւ Փրկչի միջոցով մահւան վրայ տարւած յաղթանակի յոյսով լցւեց համայն քրիստոնեաների սրտերը: Կիրակի 21 սպրիլ 2019-ի առաւօտեան, Ատրպատականի հայոց թեմի զաւակները, Թաւրիզում, Ուրմիայում եւ Գեարդաբադում իրենց աղօթքը մատուցին Ամենակալ Աստծուն, Սուրբ Յարութեան տօնի յուսադրիչ ապրումներով:

  • «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում
    «Քրիստոսի խորհրդանշական թաղման կարգը Ատրպատականի հայոց թեմում

    Աւագ ուրբաթ, 19 ապրիլ 2019 թ.-ի երեկոյեան, Ատրպատականի հայոց թեմում հանդիսաւորապէս կատարւեց տարւայ ամէնից սուրբ օրւայ արարողութիւնը՝ Յիսուսի սուրբ թաղման խորհրդանշական արարողութիւնը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին եւ ապա նախատօնակով, բարեպաշտ ժողովուրդը իր երկիւղալից յարգանքը ընծայեց Փրկչին, որ մարդկութեան մեղքերի քաւութեան համար յանձն առաւ խաչի մահը:

  • Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն
    Տառապողին փառաւորումը՝ Յարութիւն

    Մարդկանց ամենամեծ ակնկալիքը, դժւարութիւններից դուրս գալու հրաշազան պահն է, որը եթէ ո՛չ յաղթանակի, բայց գէթ փրկութեան ելքով է ազատագրում տագնապահար մարդուն: Յաջողութիւնների ակնկալիքը միշտ զբաղեցնում է մարդու հոգու եւ մտքի հորիզոնը, կարմրաւուն արեւի բազմերանգ ճառագայթների գունագեղ յոյսով վառւած: Սակայն նեղութիւնների դժւարանցանելի արահետներից եւ տրտմութեան հովտից դուրս գալը՝ մարդկային ցեղի համար միշտ նախապատիւ է ու գերադաս, գլխաւորելով նրա սպասումների փութանակի լուծում սպասող ցուցակը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։