Հա

Համայնք

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 09:00

Եզրափակում՝ Թաւրիզի Հայ համալսարանականների ամառային դասընթացքի

Ուրբաթ, 6 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ եզրափակումը Միութեան կազմակերպած ամառային դասընթացքին:

«alikonline.ir» - Ուրբաթ, 6 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7-ին, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան կենտրոնատեղիում տեղի ունեցաւ եզրափակումը Միութեան կազմակերպած ամառային դասընթացքին: Առաջնորդ Սրբազանի հետ Թեմական խորհուրդը ներկայ գտնւեց սոյն հանդիսութեան, գլխաւորութեամբ ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Երկրորդ տարին լինելով, Միութեան վարչութիւնը կազմակերպում է մանուկների յատուկ դասընթացք անգլերէն լեզւի, ինչպէս նաեւ յատուկ դասընթացք՝ գեղանկարչութեան:

Բացման խօսքը կատարեց վարչութեան ատենապետուհի Անահիտ Յակոբեանը, շեշտելով համալսարանական ուսանողների ներդրման կարեւորութիւնը համայնքի կեանքում:  Ապա,  առաջնորդ  Սրբազանը իր գնահատանքի խօսքը ուղղեց բոլորին՝ միութեան անդամներին, ուսուցիչներին, ծնողներին եւ դասընթացքի հետեւած մանուկներին: Սրբազանը բարձր գնահատեց միութեան աշխուժութիւնը, որ վերջին երկու տարիների ընթացքում աւելի շեշտւել էր համայնքի կեանքում: Նա քաջալերեց ծնողներին եւս, որ իրենց երեխաների մէջ զարգացնեն օտար լեզուներ խօսելու շնորհքը, ինչպէս նաեւ սէրը՝ հանդէպ գեղարւեստի:

Անգլերէնի դասընթացքի հետեւած պատանիներն ու պարմանուհիները իրենց ուսուցչուհու՝ Մեղեդի Թարւերդեանի ղեկավարութեամբ իրենց սովորած երկխօսութիւնները բեմականացրին, բաւականին համարձակ զրուցատրութեամբ: Ապա, ներկաները առիթ ունեցան շրջագայելու նկարչական ցուցահանդէսի բաժինը, որտեղ զետեղւել էին ամրան ընթացքում աշակերտների նկարած պատկերները: Գունագեղ սոյն բաժինը բոլոր ներկաների հետաքրքրութիւնը շարժեց, որոնք նկարների մէջ տեսան համայնքի հոգեւորական եւ աշխարհական ծանօթ դէմքերի կերպարները, գնահատելով մանուկները դիտելու եւ տեսնելու կարողութիւնը:

Սրբազան Հայրը, Թեմական խորհուրդը եւ Միութեան վարչութիւնը այս առիթով նւէրներ բաշխեցին դասընթացքներին հետեւած աշակերտներին եւ ներկայ բոլոր մանուկներին, քաջալերելով միութենական կեանքի մասնակից դառնալու երեւոյթը: Պարգեւատրւեցին նաեւ կամաւորաբար սոյն դասընթացքները ղեկավարած երկու ուսուցչուհիները:

Յարակից Հրապարակումներ

  • Գերմանացի հայագէտ Մատթիաս Ֆրից զեկուցեց Լեւոն Շանթի մասին եւ այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան
    Գերմանացի հայագէտ Մատթիաս Ֆրից զեկուցեց Լեւոն Շանթի մասին եւ այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան

    Թաւրիզի Հայագիտական Ա․ գիտաժողովին (13-16 հոկտեմբեր 2017) իր մասնակցութիւնը բերած գերմանացի հայագէտ պրոֆ․ Մատթիաս Ֆրից երեքշաբթի, 17 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին այցելեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան, Թաւրիզ, եւ տեսակցութիւն ունեցաւ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ։

  • Գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ այցելեց Ատրպատականի հայոց թեմ
    Գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ այցելեց Ատրպատականի հայոց թեմ

    Երկուշաբթի, 16 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ, գլխաւորութեամբ Հերբերտ Էնեսի, այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան եւ «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

  • Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում
    Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

    Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, բացումը կատարւեց գրքերի ցուցահանդէսի, ներկայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Ազգային իշխանութեան անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան անդամների, թաւրիզահայ համայնքի մտաւորական աւագ եւ կրտսեր սերնդի անհատների:

  • Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում
    Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հրաւէրով Թաւրիզ ժամանեց ֆրանսացի հայագէտ պրոֆ. Բեռնար Ուտիէ, հայկական ձեռագրերից յայտնաբերած իր նորագոյն նիւթի մասին բանախօսելու, 13 հոկտեմբերի առաւօտեան, Թաւրիզում կայանալիք Հայագիտական առաջին գիտաժողովի առաջին նիստի ընթացքում:

  • Պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին
    Պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին

    Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի ազգային առաջնորդարանի «Համազասպ Ոսկանեան» սրահում պաշտօնական բացումը կատարւեց Թաւրիզի հայագիտական առաջին գիտաժողովին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ կազմակերպութեամբ Թեմական խորհրդի: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։