Հա

Համայնք

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 08:10

Յայտնի է դարձել անւասայլակով մասնակիցների համար երբեւէ կազմակերպւած առաջին «Միսս աշխարհ» մրցոյթի յաղթողը

Վարշաւայում առաջին անգամ անցկացւել է «Միսս աշխարհ» մրցոյթը՝ նախատեսւած անւասայլակով մասնակիցների համար:

«alikonline.ir» - Վարշաւայում առաջին անգամ անցկացւել է «Միսս աշխարհ» մրցոյթը՝ նախատեսւած անւասայլակով մասնակիցների համար: Գրում է «tert.am»-ը:

«Agence France Presse»-ի տեղեկացմամբ՝ մրցոյթում յաղթող է ճանաչւել Բելառուսիայի ներկայացնող հոգեբանութեան բաժնի ուսանողուհի Ալեքսանդրա Չիչիկովան: Մրցոյթի եզրափակիչ փուլն անցկացւել է շաբաթ:

«Յաղթահարէք ձեր անհանգստութիւնն ու վախերը»,- ասել է 23-ամեայ Ալեքսանդրան գալա երեկոյի ժամանակ, երբ մասնակիցները ներկայացել են իրենց ազգային տարազներով ու երեկոյեան զգեստներով:

Մրցոյթին 24 երիտասարդ գեղեցկուհի է մասնակցել 19 երկրից՝ Անգոլայից, Բելառուսիայից, Բրազիլիայից, Կանադայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Գւատեմալայից, Իտալիայից, Հնդկաստանից, Մոլդովայից, Մեքսիկայից, Հոլանդիայից, Լեհաստանից, Ռուսաստանին, Հարաւային Աֆրիկայից, Ուկրայինայից եւ ԱՄՆ-ից: Կազմակերպիչների խօսքով՝ մրցոյթի նպատակն անւասայլակին նստած կնոջ կերպարի մասին պատկերացումը փոխելն է:

Մրցոյթը կազմակերպել է Լեհաստանում գործող «Only One Foundation» կազմակերպութիւնը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։