Հա

Համայնք

10/10/2017

Գերմանացի վիպասանը Թաւրիզում ներկայացնելու է Հայոց Ցեղասպանութեան նիւթով վէպերի մասին մէկ զեկոյց

Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան իր գրասենեակում ընդունեց գերմանացի վիպասան եւ գրագէտ Վիլֆրիդ Էկկերսի (Wilfried Eggers) այցը:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան իր գրասենեակում ընդունեց գերմանացի վիպասան եւ գրագէտ Վիլֆրիդ Էկկերսի (Wilfried Eggers) այցը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանը ողջունելով հիւրին ներկայութիւնը, իր ուրախութիւնը յայտնեց Ատրպատականի թեմի հետ նրա ստեղծած կապի համար, նկատի ունենալով, որ վիպասանը երեք տարի առաջ ազգային առաջնորդարանի հիւրն էր եղել: Նա այս անգամ Իրան է ժամանել, յառաջիկայ օրերին Թաւրիզում տեղի ունենալիք Հայագիտական առաջին գիտաժողովին մասնակցելու նպատակով, միասնաբար 14 օտար հայագէտների, որոնք տարբեր երկրներից են ժամանելու: Վերոյիշեալ գիտաժողովին վիպասան Էկկերս ներկայացնելու է Հայոց Ցեղասպանութեան նիւթը արծարծած վէպերի մասին մէկ զեկոյց։

Սրբազան Հօր հետ զրոյցում գերմանացի վիպասանը լայն բացատրութիւն տւեց իր «Պարբերութիւն 301» (Գրաֆիտ հրատարակչատուն, 2010. Paragraf 301, Grafit Verlag 2010) վէպի մասին, որտեղ նա յատուկ ուշադրութեան առարկայ է դարձրել 1938 թւին ալեւիների դէմ կատարւած ջարդը եւ այս առիթով, Օսմանեան կայսրութեան գործադրած ջարդարար քաղաքականութեան անդրադարձել: Ալեւիների ճակատագիրը ուսումնասիրելու ընթացքում, նա բնականաբար տեղեկացել է նաեւ Հայոց Ցեղասպանութեան մանրամասներին եւ ներկայիս աճող հետաքրքրութեամբ ուսումնասիրում է այն, իր յառաջիկայ վէպի համար:

Վիլֆրիդ Էկկերս Հիւսիսային Գերմանիայում սիրւած եւ գնահատւած վիպասան է, մանաւանդ իր գաղտնի ոստիկանական նիւթով հետաքրքրական վէպերի պատճառով։ Յայտնենք, որ մէկ օր առաջ նա իր կնոջ հետ ներկայ էր գտնւել Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում մատուցւած սուրբ եւ անմահ պատարագին:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը
    Սբ. Թադէի վանքի 64-րդ եռօրեայ ուխտագնացութիւնը

    Արտազի Սբ. Թադէոս Առաքեալի վանքի տարեկան եռօրեայ ուխտագնացութիւնը, հոգեւոր ու ազգային ապրումներով դարձեալ յուզեց համայն իրանահայութեանը եւ յատկապէս Ատրպատականցի հային: 

    64-րդ տարին լինելով, Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբին, սոյն ուխտագնացութիւնը տեղի ունեցաւ 12-15 յուլիս 2018-ին:

  • Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով
    Հայ եկեղեցին ուրախացաւ եւ ուրախացրեց նոր սերնդին Վարդավառի ժողովրդական տօնով

    Կիրակի, 8 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի Մարալան թաղամասում, հայոց ուխտավայր Ս. Աստւածածին մատուռում, որտեղ կանուխ ժամերից հաւաքւել էին թաւրիզահայեր:

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Գինդիմնան (Վարդանաշէն) գիւղում

    Հիւսիսային Իրանի պատմական եւ հայ եկեղեցու հնագոյն թեմում իր կատարած տեղագրութեան աշխատանքի ընթացքում, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը այցելեց Գինդիմնան նախկին հայկական գիւղը:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օծման 23-րդ տարեդարձ. «Շատե՜ր սխալւեցին՝ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ժամանակավրէպ համարելով»

    Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն Վեհափառ Հայրապետի բարեբաստիկ ընտրութեան եւ շնորհառատ հովւապետական օծման 23-րդ տարեդարձի առիթով (յունիս 28 - 1 յուլիս 1995) կիրակի, 1 յուլիս 2018-ին, Ատրպատականի հայոց թեմում կատարւեց Հայրապետական մաղթանք, Վեհափառ Հայրապետի կենաց արեւշատութեան, քաջառողջութեան եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան անսասանութեան համար: 

  • Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Վինա գիւղում
    Ատրպատականի հայոց առաջնորդը Ղարադաղի Վինա գիւղում

    Ուսումնասիրական եւ տեղագրական իր եօթնամեայ գործունէութիւնը շարունակելով, նւիրւած թեմի տարբեր շրջաններում գտնւող մշակութային ժառանգութեանց ցանկագրման, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը ուղղւեց դէպի Ղարադաղի Վինա գիւղը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։