Հա

Համայնք

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 09:50

Թաւրիզում գնահատանքի արժանացան՝ Իրանի եկեղեցիների պահպանութեան հիմնարկի նւիրեալները

Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզում կայացած յատուկ գնահատման երեկոյի ընթացքին, նւիրւած Սբ. Թադէի վանքի ուխտագնացութիւնը կազմակերպած բոլոր մարմիններին եւ անհատներին, գնահատանքի արժանացան Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկի տնօրէն Շերլի Աւետեանը եւ նրա գործընկերներ՝ Կարէն Մկրտիչեանը եւ Ալէն Գրիգորեանը:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզում կայացած յատուկ գնահատման երեկոյի ընթացքին, նւիրւած Սբ. Թադէի վանքի ուխտագնացութիւնը կազմակերպած բոլոր մարմիններին եւ անհատներին, գնահատանքի արժանացան Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկի տնօրէն Շերլի Աւետեանը եւ նրա գործընկերներ՝ Կարէն Մկրտչեանը եւ Ալէն Գրիգորեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Իր գնահատանքի խօսքում, առաջնորդ Սրբազանը վեր հանեց նւիրումի այն գիտակցութիւնը, որը սոյն հայորդիներին կապել էր մեր վանքերին եւ եկեղեցիներին. «Դուք պետական պաշտօնեաներ էք, ճիշտ է, սակայն բախտաւոր ենք որ դուք հայեր էք, որովհետեւ բոլորս էլ համահաւասար երկիւղածութեամբ սիրում ենք մեր վանքերն ու եկեղեցիները որոնք մեր իբրեւ մեր հաւատքի ամուր բերդեր, մեր պարծանքի փառքն ու պսակն են այս թեմում», ասաց Սրբազան Հայրը:

Առաջնորդ Սրբազանը իր գնահատանքը շօշափելիօրէն արտայայտեց նաեւ, Թեմական խորհրդի եւ իր անունից յատուկ յուշանւէրներ յանձնելով երեք պատւական հայորդիներին, որոնք յաճախակիօրէն լինում են մեր վանքերում եւ եկեղեցիներում, դրանց քրիստոնէական ճարտարապետութեան համահունչ եւ հայավայել վերանորոգութեանը հսկելու վեհ պարտաճանաչութեամբ:

Հինարկի տնօրէն Շերլի Աւետեան խօսք առնելով իր շնորհակալութիւնը յայտնեց Սրբազան Հօր եւ ազգային իշխանութեան սոյն հրաւէրի համար, իր եւ իր գործակիցների անունից խոստանալով կարելին ի գործ դնել, Ատրպատականի եւ համայն Իրանի մեր եկեղեցիների բարւօք պահպանումի համար:

Յարակից Հրապարակումներ

  • Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում
    Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հրաւէրով Թաւրիզ ժամանեց ֆրանսացի հայագէտ պրոֆ. Բեռնար Ուտիէ, հայկական ձեռագրերից յայտնաբերած իր նորագոյն նիւթի մասին բանախօսելու, 13 հոկտեմբերի առաւօտեան, Թաւրիզում կայանալիք Հայագիտական առաջին գիտաժողովի առաջին նիստի ընթացքում:

  • Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզի ազգ. դպրոցում եւ Թարգմանչաց տօնի նւիրւած ժամերգութիւն Լիլաւայի եկեղեցում
    Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզի ազգ. դպրոցում եւ Թարգմանչաց տօնի նւիրւած ժամերգութիւն Լիլաւայի եկեղեցում

    Շաբաթ, 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Թաւրիզի ազգ. դպրոցի տեսչութեան, հոգաբարձութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի կազմակերպութեամբ, Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն տեղի ունեցաւ դպրոցի սրահում, աշակերտների կատարումով: Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ եւ հրաւիրեալներ: 

  • Թաւրիզահայ Վահիկ Բենոյեան պարգեւատրւեց Սբ. Թադէի վանքին մատուցած ծառայութեանց համար
    Թաւրիզահայ Վահիկ Բենոյեան պարգեւատրւեց Սբ. Թադէի վանքին մատուցած ծառայութեանց համար

    Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան աշխատանքներին մասնակցած կառոյցների եւ կամաւորների գնահատման երեկոյի շրջագծից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան յատուկ գնահատանքի գիրով պարգեւատրեց Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի նախկին անդամներից Վահիկ Բենոյեանին: 

  • Մեծարման եւ գնահատման երեկոյ «Սրբազան պաշտպանութեան» թանգարանում
    Մեծարման եւ գնահատման երեկոյ «Սրբազան պաշտպանութեան» թանգարանում

    Հինգշաբթի, սեպտեմբերի 28-ին «Սրբազան պաշտպանութեան» թանգարանի պատասխանատուների հրաւէրով եւ նոյն թանգարանի վայրում կայացաւ պարտադրեալ պատերազմում զոհւած նահատակների մի խումբ ընտանիքների գնահատման երեկոյ:

  • Գերմանացի մի խումբ ուսուցիչներ Ատրպատականի հայոց թեմում
    Գերմանացի մի խումբ ուսուցիչներ Ատրպատականի հայոց թեմում

    Հոկտեմբերի 2-ին Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցել գերմանացի 10 հանգստի կոչւած եւ գործող ուսուցիչներ, որոնք դէպի Իրանի Իսլամական Հանրապետութիւն իրենց ուղեւորութեան առաջին կանգառը նկատի էին ունեցել Թաւրիզը, իսկ սոյն ուղեւորութեան սկսել էին այցելելով առաջնորդարան: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։