Հա

Համայնք

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 10:00

Թաւրիզահայ Վահիկ Բենոյեան պարգեւատրւեց Սբ. Թադէի վանքին մատուցած ծառայութեանց համար

Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան աշխատանքներին մասնակցած կառոյցների եւ կամաւորների գնահատման երեկոյի շրջագծից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան յատուկ գնահատանքի գիրով պարգեւատրեց Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի նախկին անդամներից Վահիկ Բենոյեանին: 

«alikonline.ir» - Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Սբ. Թադէի վանքի ուխտագնացութեան աշխատանքներին մասնակցած կառոյցների եւ կամաւորների գնահատման երեկոյի շրջագծից ներս, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան յատուկ գնահատանքի գիրով պարգեւատրեց Վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի նախկին անդամներից Վահիկ Բենոյեանին: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Թաւրիզահայ Վահիկ Բենոյեանը երկար տարիներից ի վեր դժբախտաբար չի կարողանում մասնակցել ուխտագնացութեան նախապատրաստական աշխատանքներին, կորցրած լինելով իր տեսողութիւնը: Սակայն, նա կարօտով յիշում է այն օրերը, երբ իր նւիրեալ գործակիցների հետ վերանորոգում էին ուխտաւորների վրանները, կիզակցելով ձողերը եւ յարադրելով կտաւները:

Վահիկ Բենոյեանը մինչ իր կնոջ՝ Անահիտի եւ դստեր Փօլէթի օժանդակութեամբ յառաջանում էր դէպի բեմահարթակ ներկաների յուզախառն հայեացքի ներքոյ, առաջնորդ Սրբազանը վեր հանեց նրա կամաւոր ծառայութեան բարձր արժէքը, թէկուզ մի քանի տարիների ընթացքում, երբ նա ոչինչ չխնայեց ուխտագնացութեան համար իր կարողութիւնից:

Այնուհետեւ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը ընթերցեց առաջնորդ Սրբազան Հօր գնահատանքի գիրը, որը Սրբազան Հօր ձեռամբ յանձնւեց Վահիկ Բենոյեանի: Ներկաների որոտընդոստ ծափահարութիւնները վկայ էին բոլոր ներկաների համամտութեան, իր կարելիութեան սահմանների մէջ անցեալում վանքի ուխտագնացութեան նպաստած Վահիկ Բենոյեանին ընծայւած այս արժանի յարգանքին համար:

Յարակից Հրապարակումներ

  • Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում
    Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հրաւէրով Թաւրիզ ժամանեց ֆրանսացի հայագէտ պրոֆ. Բեռնար Ուտիէ, հայկական ձեռագրերից յայտնաբերած իր նորագոյն նիւթի մասին բանախօսելու, 13 հոկտեմբերի առաւօտեան, Թաւրիզում կայանալիք Հայագիտական առաջին գիտաժողովի առաջին նիստի ընթացքում:

  • Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզի ազգ. դպրոցում եւ Թարգմանչաց տօնի նւիրւած ժամերգութիւն Լիլաւայի եկեղեցում
    Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզի ազգ. դպրոցում եւ Թարգմանչաց տօնի նւիրւած ժամերգութիւն Լիլաւայի եկեղեցում

    Շաբաթ, 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Թաւրիզի ազգ. դպրոցի տեսչութեան, հոգաբարձութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի կազմակերպութեամբ, Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն տեղի ունեցաւ դպրոցի սրահում, աշակերտների կատարումով: Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ եւ հրաւիրեալներ: 

  • Թաւրիզում գնահատանքի արժանացան՝ Իրանի եկեղեցիների պահպանութեան հիմնարկի նւիրեալները
    Թաւրիզում գնահատանքի արժանացան՝ Իրանի եկեղեցիների պահպանութեան հիմնարկի նւիրեալները

    Երկուշաբթի, 9 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզում կայացած յատուկ գնահատման երեկոյի ընթացքին, նւիրւած Սբ. Թադէի վանքի ուխտագնացութիւնը կազմակերպած բոլոր մարմիններին եւ անհատներին, գնահատանքի արժանացան Իրանի եկեղեցիների պահպանութեան պետական հիմնարկի տնօրէն Շերլի Աւետեանը եւ նրա գործընկերներ՝ Կարէն Մկրտիչեանը եւ Ալէն Գրիգորեանը:

  • Մեծարման եւ գնահատման երեկոյ «Սրբազան պաշտպանութեան» թանգարանում
    Մեծարման եւ գնահատման երեկոյ «Սրբազան պաշտպանութեան» թանգարանում

    Հինգշաբթի, սեպտեմբերի 28-ին «Սրբազան պաշտպանութեան» թանգարանի պատասխանատուների հրաւէրով եւ նոյն թանգարանի վայրում կայացաւ պարտադրեալ պատերազմում զոհւած նահատակների մի խումբ ընտանիքների գնահատման երեկոյ:

  • Գերմանացի մի խումբ ուսուցիչներ Ատրպատականի հայոց թեմում
    Գերմանացի մի խումբ ուսուցիչներ Ատրպատականի հայոց թեմում

    Հոկտեմբերի 2-ին Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան են այցել գերմանացի 10 հանգստի կոչւած եւ գործող ուսուցիչներ, որոնք դէպի Իրանի Իսլամական Հանրապետութիւն իրենց ուղեւորութեան առաջին կանգառը նկատի էին ունեցել Թաւրիզը, իսկ սոյն ուղեւորութեան սկսել էին այցելելով առաջնորդարան: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։