Հա

Համայնք

Կիրակի, 15 Հոկտեմբերի 2017 13:10

Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզի ազգ. դպրոցում եւ Թարգմանչաց տօնի նւիրւած ժամերգութիւն Լիլաւայի եկեղեցում

Շաբաթ, 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Թաւրիզի ազգ. դպրոցի տեսչութեան, հոգաբարձութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի կազմակերպութեամբ, Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն տեղի ունեցաւ դպրոցի սրահում, աշակերտների կատարումով: Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ եւ հրաւիրեալներ: 

«alikonline.ir» - Շաբաթ, 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10-ին, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, Թաւրիզի ազգ. դպրոցի տեսչութեան, հոգաբարձութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի կազմակերպութեամբ, Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն տեղի ունեցաւ դպրոցի սրահում, աշակերտների կատարումով: Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Ազգային իշխանութեան անդամներ եւ հրաւիրեալներ: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Բացման խօսքը կատարեց Լիլիթ Դանղեանը, Թարգմանչաց խորհուրդի օծուն օրւայ խոր նշանակութիւնը հաղորդելով ներկաներին: Ապա, Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի երգչախումբը, ղեկավարութեամբ Նարինէ Սայադեանի, մայրենի լեզւի նւիրւած երգեր կատարեց, մեներգների եւ խմբերգների ելոյթներով: Գեղարւեստական ծրագրին մաս էին կազմում նաեւ ասմունքներ, հայոց Այբուբենի անփոխարինելի նշանակութիւնը շեշտող: Մեր ժողովրդի համար հայ տառերին «մայր», «երկինք», «հող» եւ «հայրենիք» լինելու գաղափարներով ողողւած մանկապատանեկան ասմունքներով, աշակերտները իրենց սէրը արտայայտեցին մեր լեզւի հանդէպ, միաժամանակ յուզելով ներկաները իրենց թովիչ առոգանութեամբ:

Օրւայ խորհուրդը հաղորդելու համար բեմ հրաւիրւեց Թաւրիզի ազգ. դպրոցի տեսչուհի Արմինէ Վահրամեանը: Պարոյր Սեւակի Հայոց մեծ Գիւտարար Մաշտոցին նւիրւած բառերը փոխ վերցնելով, Արմինէ Վահրամեանը անմահանուն սրբի յիշատակը ոգեկոչեց, բոլոր դարերի համար նրա կատարած մեծ գործը եւս անմահ յայտարարելով:

Եզրափակիչ եւ օրհնութեան խօսքով հանդէս եկաւ առաջնորդ Սրբազանը: Նա երանելի համարեց բոլոր ներկաներին, որոնք այս տարի եւս առիթ ունեցան Հայ Մշակոյթի օրը տօնել Թաւրիզի հայոց ազգ. դպրոցի սուրբ յարկի ներքոյ: Ապա, հին ժողովուրդների անվերծանելի տառերի իրավիճակին անդրադառնալով, նրանց անհասկանալի լինելու պատճառ ներկայացրեց դրանք խօսողների չքացումը աշխարհից: Նա բացատրեց, թէ ինչպէս մէկ լեզու կը մեռնի: Որովհետեւ դա խօսող մարդ չի մնար. «Վա՜յ մեզ, եթէ մեր լեզուն մեր կողմից չխօսւելու հետեւանքով, մէկ օր մեռած լեզուների շարքին դասի աշխարհը», ասաց նա, շեշտելով որ Արեւելեան երկրների պայմանները շատ աւելի թոյլատու են, մեր լեզւամշակութային ինքնութիւնը պահպանելու:

Տօնակատարութիւնից յետոյ, բոլոր ներկաները ուղղւեցին Լիլաւայի Սուրբ Սարգիս եկեղեցին, որտեղ առաջնորդ Սրբազան հօր հանդիսապետութեամբ կատարւեց ժամերգութիւն, Թարգմանչաց Վարդապետաց նւիրւած: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի: Ժամերգութեան ներկայ գտնւեցին նաեւ Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի Մասնաճիւղի «Ծերունի Գասպարեան» մանկապարտէզ-նախակրթարանի աշակերտները, իրենց ծնողների եւ ուսուցիչների հետ միասին:

Ժամերգութեան աւարտին կատարւեց հաւաքական խոստովանանք եւ ապա բոլոր ներկաները հաղորդւեցին մեր Տիրոջ սուրբ մարմնով եւ արեամբ:

 

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

  • Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում
    Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում

     

    Բուն Բարեկենդանի կիրակիով, մեր եկեղեցու կանոնակարգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում էլ, Թաւրիզում եւ Ուրմիայում, սկիզբը նշւեց Մեծի պահոց քառասնօրեակի հոգեւոր ճանապարհորդութեան: 

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Լիլաւայի հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, յընթացս սուրբ պատարագի քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու որդեգրած սիրելի աւանդութիւններից է Տեառնընդառաջի տէրունի տօնը, մեր Տիրոջ տաճար ընծայման յիշատակը, որը կարօտով սպասւում է ամէն տարի Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի կողմից:

    Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզիում եւ Ուրմիայում տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակ եւ ապա աւանդական խարոյկի բոցավառում:

  • Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների կատարմամբ:

    Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, 7 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի:

  • Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօնը եւ կիսասարկաւագական ձեռնադրութիւն Թաւրիզում
    Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցու անւանակոչութեան տօնը եւ կիսասարկաւագական ձեռնադրութիւն Թաւրիզում

    Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդու՝ Մարտիրոսի տօնի առիթով, ուրբաթ 26 յունւար 2018-ի երեկոյեան, Լիլաւայի Սբ. Սարգիս եկեղեցում կատարւեց նախատօնակ, նշելու համար նաեւ Թաւրիզի հայաշատ թաղամասի եկեղեցու անւանակոչութեան տօնը: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։