Հա

Համայնք

Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017 09:10

Ֆրանսացի հայագէտ Բեռնար Ուտիէ Ատրպատականի հայոց թեմում

Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հրաւէրով Թաւրիզ ժամանեց ֆրանսացի հայագէտ պրոֆ. Բեռնար Ուտիէ, հայկական ձեռագրերից յայտնաբերած իր նորագոյն նիւթի մասին բանախօսելու, 13 հոկտեմբերի առաւօտեան, Թաւրիզում կայանալիք Հայագիտական առաջին գիտաժողովի առաջին նիստի ընթացքում:

«alikonline.ir» - Հինգշաբթի, 12 հոկտեմբեր 2017-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հրաւէրով Թաւրիզ ժամանեց ֆրանսացի հայագէտ պրոֆ. Բեռնար Ուտիէ, հայկական ձեռագրերից յայտնաբերած իր նորագոյն նիւթի մասին բանախօսելու, 13 հոկտեմբերի առաւօտեան, Թաւրիզում կայանալիք Հայագիտական առաջին գիտաժողովի առաջին նիստի ընթացքում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանը իր գրասենեակում ընդունելով հիւրին, երկար զրոյց ունեցաւ նրա հետ, յատկապէս բնագրագիտութեան բնագաւառում նրա աշխատանքներին առնչւած: Ապա, ընդառաջելով պրոֆ. Ուտիէի փափաքին, առաջնորդ Սրբազանը թեմի թանկարժէք ձեռագրերից մի քանիսը ցոյց տւեց նրան:

Հայ մշակոյթի հանդէպ մեծ հետաքրքրութեամբ Սրբազան Հայրը եւ պրոֆ. Ուտիէ ուսումնասիրեցին հատորները եւ ձեռագիրներից ընկած այն պատառիկները, որոնք իրենց ունեցած մանրանկարներով, օգտագործած թանաքի գոյներով եւ գրիչի ոճային իւրայատկութիւններով, արժէք են ներկայացնում հայ ձեռագիրների ընդհանուր ցուցակում:

Սրբազան Հայրը այս առիթով պրոֆ. Ուտիէին յայտնեց իր կատարած այն ուսումնասիրութեան մասին, որը վերաբերւում է հայկական ձեռագրերի պատառիկներին, որոնք Ատրպատականի հայոց թեմում գտնւող հնատիպ մատեանների վերանորոգութեան առիթով օգտագործւել են դարեր առաջ: Յատկապէս սոյն մասնագիտութիւնը ունեցող պրոֆ. Ուտիէ, ինք եւս պատրաստակամութիւն յայտնեց ուսումնասիրել դրանք, հայ ձեռագրագիտութեան հաւանական նոր լոյս սփռելու հեռանկարով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։