Հա

Համայնք

16/10/2017 - 09:20

Հայ Մշակոյթի օրւայ առիթով գրքերի ցուցահանդէս Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղում

Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, բացումը կատարւեց գրքերի ցուցահանդէսի, ներկայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Ազգային իշխանութեան անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան անդամների, թաւրիզահայ համայնքի մտաւորական աւագ եւ կրտսեր սերնդի անհատների:

«alikonline.ir» - Ուրբաթ, 13 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 7.30-ին, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի կենտրոնատեղիում, հովանաւորութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, բացումը կատարւեց գրքերի ցուցահանդէսի, ներկայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի, Ազգային իշխանութեան անդամների, Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան, Թաւրիզի Հայ համալսարանականների միութեան անդամների, թաւրիզահայ համայնքի մտաւորական աւագ եւ կրտսեր սերնդի անհատների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ցուցադրասեղանների վրայ զետեղեւել էին հին եւ նոր բազմաթիւ հրատարակութիւններ, նիւթերի խմբաւորման ենթարկւած. պատմութիւն, աշխարհագրութիւն, գրականութիւն, մանկական գրականութիւն, բառարաններ եւ պարսկերէն հրատարակութիւններ:

Բացման խօսքը Հ.Մ.Ա.Կ.-ի մշակութային յանձնախմբի անունից կատարեց Կարէն Սարգիսեանը, շեշտելով «Արարատ» մարզամշակութային միութեան առաքելութիւններից մէկը՝ հայ նոր սերնդի հոգում հայ մշակոյթի սէրը վառ պահելու աշխատանքը: Ապա, գեղարւեստական յայտագրով, Անայիս Խալաֆեանը ապրումով ասմունքեց Պարոյր Սեւակից Սբ. Մաշտոցի եւ մայրենի մեր լեզւին նւիրւած բանաստեղծութիւն:

Առաջնորդ Սրբազանը իր պատգամը տւեց, շնորհաւորելով բոլորին հայ մշակոյթի օրւայ համար: Նա կարեւորութեամբ շեշտեց լեզւի հանդէպ բծախնդրութիւնը եւ օտարամուտ բառերից այն մաքրելու հրամայականը: Սրբազանը իր գնահատանքը յայտնեց Հ.Մ.Ա.Կ.-ի վարչութեան եւ յատկապէս մշակութային յանձնախմբին, «Հայ մշակոյթի օր»ւայ ձեռնարկները գրքերի ցուցահանդէսով սկսելու գեղեցիկ մտածումին համար:

Օրւայ վիճակախաղի համար նկատի էր առնւել առաջնորդ Սրբազան Հօր նոր հրատարակած «Ուղեւորութիւն Ատրպատականի հայոց թեմում հայկական յուշարձանների հետքերով» հատորը, որը բախտաւորը հանդիսացաւ Ռեբեկա Սարգիսեանը:

Ապա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն վարչութեան կողմից, որին մասնակից դարձան Թաւրիզում Հայագիտական առաջին գիտաժողովին համար Ատրպատականի թեմ ժամանած օտար հայագէտները:

Յարակից լուրեր

  • Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում
    Սբ. Թադէի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը Թաւրիզի Ս. Սարգիս եկեղեցում

    Կիրակի, 4 նոյեմբեր 2018-ին, մեր հաւատքի ծննդավայր Սբ. Թադէոս Առաքեալի վանքի կենտրոնական գմբէթի նորակերտ խաչի օծումը կատարւեց Թաւրիզում, ձեռամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի: 

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ուրախ երեկոն՝ Թեհրանի «Արարատ» մարզաւանում
    Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի ուրախ երեկոն՝ Թեհրանի «Արարատ» մարզաւանում

    Հինգշաբթի, 1 նոյեմբեր 2018-ի երեկոյեան ժամը 8-ից սկսեալ, Հ.Մ.Ա.Կ.-ի Թեհրանի «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ խանդավառ երեկոյ, նւիրւած Հ.Մ.Ա.Կ.ի Թաւրիզի մասնաճիւղի հիմնադրութեան 64-րդ տարեդարձին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը մեկնեց Անթիլիաս

    Երեքշաբթի, 16 հոկտեմբեր 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը մեկնեց Անթիլիաս, Լիբանան, իբրեւ անդամ Ազգային Կենտրոնական վարչութեան Կրօնական ժողովի: 

  • Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում
    Թարգմանչաց տօնի հանդիսաւոր ժամերգութիւն եւ Հայ Մշակոյթի օրւայ տօնակատարութիւն Թաւրիզում

    Շաբաթ, 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան ժամը 11-ին, հանդիսապետութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի ունեցաւ հանդիսաւոր ժամերգութիւն, Սրբոց Թարգմանչաց Վարդապետաց տօնի առիթով: «Քրիստոս Աստւած մեր» եղանակաւոր մաղթանքի ընթացքում յիշւեցին Թարգմանիչ Վարդապետները գլխաւորութեամբ Սուրբ Սահակ հայրապետի եւ Սբ. Մեսրոպ Մաշտոց վարդապետի:

  • «Յիմ Կիլիկիա»
    «Յիմ Կիլիկիա»

    Նահապետի երազը, մեր ստւերոտ պատմութեան ոլորապտոյտ բաւիղների եզրին հասակ առած ծառերի տերեւներն է շօշափում, դրանց երեսի փայլի յետեւում պահւած արծաթագոյն էջերը թերթատելով: Երազը երբե՛ք հեռու չէ իրականութիւնից, եթէ ժամանակի խորհուրդը խորտակելու ոյժ կարելի լինի ամբարել բազկի մէջ առնական, ինչպէս նաեւ եթէ յաջողւի խեղդել կոկորդում՝ հեծկլտուքը մանկական, վարդի փոխարէն յոյս ցանելով հրւանդանին մօտեցող մեր նաւի տատանող կամրջակի լաստերի վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։