Հա

Համայնք

Կիրակի, 22 Հոկտեմբերի 2017 09:00

Գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ այցելեց Ատրպատականի հայոց թեմ

Երկուշաբթի, 16 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ, գլխաւորութեամբ Հերբերտ Էնեսի, այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան եւ «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 16 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան, գերմանացի իրաւագէտներից բաղկացած մէկ խումբ, գլխաւորութեամբ Հերբերտ Էնեսի, այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան եւ «Էմիլ Յակոբեան» դահլիճում ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից: Հանդիպմանը ներկայ գտնւեց նաեւ Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Զոյգ դատաւորներից, դատախազներից եւ հանգստի կոչւած իրաւաբաններից բաղկացած սոյն խումբը արձակուրդի նպատակով Իրան ժամանած էր, երկրի տարբեր քաղաքները տեսնելու հեռանկարով: Յատուկ ժամադրութեամբ, նրանք այցելեցին առաջնորդարան, ընդհանրապէս Իրանում ապրող փոքրամասնութիւնների եւ յատկապէս հայ համայնքի կեանքին ծանօթանալու համար:

Առաջնորդ Սրբազանը ընդհանուր ծանօթութիւն տալով թեմի պատմութեան եւ կառոյցի մասին, խօսեց Իրանում հայ ժողովրդի վայելած իւրայատուկ յարգանքի մասին, բացատրելով որ այն դարերի ընթացքում կառուցւել է այս աշխարհամասում փոխադարձ վստահութեան վրայ. «Հաւատարիմ քաղաքացու եւ նւիրեալ հայրենասէրի արժանիքներով, մեր ժողովրդի զաւակները այս երկրում վաստակել են պետական պատասխանատուների եւ իրենց հայրենակիցների վստահութիւնը»,- ասաց Սրբազանը:

Հանդիպման երկրորդ բաժնում, Սրբազան Հայրը պատասխանեց իրեն ուղղւած հետաքրքիր հարցերին, որոնք վերաբերւում էին հայ համայնքի ներքին կեանքին, եկեղեցական եւ ազգային տօնախմբութիւններին, որոնց առընթեր, Սրբազանը նաեւ տեղեկութիւններ տւեց մշակութային այն հսկայ ժառանգութեան մասին, որը Ատրպատականի հայոց թեմի զաւակներին կտակւել է մեր հայրերից՝ վանքեր եւ հարիւրաւոր եկեղեցիներ, ինչպէս նաեւ մշակութային շարժուն գոյք: Հանդիպումը առիթ հանդիսացաւ նաեւ անդրադառնալու թեմի կրթական եւ մշակութային կազմակերպութիւնների գործունէութեանը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։