Հա

Համայնք

22/10/2017

Գերմանացի հայագէտ Մատթիաս Ֆրից զեկուցեց Լեւոն Շանթի մասին եւ այցելեց Ատրպատականի ազգային առաջնորդարան

Թաւրիզի Հայագիտական Ա․ գիտաժողովին (13-16 հոկտեմբեր 2017) իր մասնակցութիւնը բերած գերմանացի հայագէտ պրոֆ․ Մատթիաս Ֆրից երեքշաբթի, 17 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին այցելեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան, Թաւրիզ, եւ տեսակցութիւն ունեցաւ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ։

«alikonline.ir» - Թաւրիզի Հայագիտական Ա. գիտաժողովին (13-16 հոկտեմբեր 2017) իր մասնակցութիւնը բերած գերմանացի հայագէտ պրոֆ․ Մատթիաս Ֆրից երեքշաբթի, 17 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11-ին այցելեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան, Թաւրիզ, եւ տեսակցութիւն ունեցաւ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ։ Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազանի հետ հանդիպման ընթացքում նա տեղեկացաւ թեմում կատարւող բազմամակարդակ աշխատանքին, ուրախութիւնը յայտնեց գիտաժողովին իր մասնակցութեանը համար եւ առաջարկեց գիտական իր համագործակցութիւնը ապագայի ծրագրերի առթիւ։ Նա նւէր ստացաւ առաջնորդ Սրբազանի հեղինակած վերջին հատորից մէկ օրինակ եւ Օմմանից բերած իր յուշանւէրը յանձնեց Սրբազան Հօրը։

Գերմանագէտ եւ լեզւագէտ Ֆրից հայագիտութեան հետեւել է Պերլինի համալսարանում, ապա դասաւանդել է գերմանագիտութիւն Երեւանում, առիթ ունենալով մօտից ծանօթանալու հայ գրականութեան։ Ներկայիս նա Օմմանի Նիզւայի համալսարանի գերմանական ամպիոնի այցելու դասախօս է։ Նա ուսումնասիրել է Չարենցի, Բակունցի, Շանթի եւ այլ հեղինակների գործերը եւ կատարել է գերմաներէնի թարգմանութիւններ նրանց երկերից։ Գիտաժողովի վերջին նիստին, Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկայի վանքում նա զեկուցեց Լեւոն Շանթի գրական սկզբնական շրջանում նրա ստացած գերմանական ազդեցութեան մասին։

 

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում

    Շարունակելով իր հետազօտական եւ տեղագրական արշաւը Ատրպատականի թեմի տարածքում, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հասաւ Ղարադաղի ամէնից աւելի հայաշատ գիւղերից՝ Խանագահ, որտեղ գտնւում է Սբ. Ստեփանոս պատմական եկեղեցին, ինչպէս նաեւ «Ազիզեան-Մնացականեան» հայոց դպրոցի աւերակը եւ գիւղի գերեզմանատունը: 

    6 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանի Խանագահ գիւղ այցելութեան մանրամասնութիւնները ստորեւ ներկայացնում ենք, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը

    Պաշտօնական յատուկ նամակով, ուղղւած Նորին Սուրբ Օծութիւն Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին Մեծի Տանն Կիլիկիոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը որդիական զգացմունքով շնորհաւորեց Վեհափառ Հայրապետի քահանայագործութեան 50-ամեայ յոբելեանը, որը գեղեցիկ դիպւածով զուգադիպում է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան փառապանծ տօնին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում

    Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կառոյցների ներկայ իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի առաջին հատորը հրատարակելուց յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակում է իր պրպտողական աշխատանքը թեմի տարբեր շրջաններում, ուսումնասիրելով, չափագրելով եւ լուսանկարելով բոլոր այն մասունքները՝ կանգուն եւ խոնարհւած եկեղեցիներ, մատուռներ, սրբավայրեր, դպրոցներ եւ այլ կառոյցներ, որոնք թեմի պատմութեան անմոռաց յուշերն են կազմում:

  • Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում
    Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում

    Շաբաթ, 2 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի նախագահութեամբ, առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում, Թեմական խորհրդի եւ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն ճարտարապետ Շերլի Աւետեանի միջեւ: Սոյն հանդիպման ներկայ գտնւեցին նաեւ Ատրպատականի վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի վարչական անդամներ:

  • Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան
    Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան

    Ուրբաթ, 1 յունիս 2018-ի առաւօտեան, իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդը, որ մէկ օր առաջ Մայիսեան փառատօնի եւ Հայաստանի անկախութեան հարիւրամեակի առիթով իբրեւ օրւայ բանախօս հրաւիրւել էր Թեհրանից, այցելեց առաջնորդարան եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։