Հա

Համայնք

Կիրակի, 22 Հոկտեմբերի 2017 10:40

Ներսէս Մելիք-Թանգեան Սրբազանից յիշատակ ձիակառքի մնայուն ցուցադրութիւնը Ատրպատականի առաջնորդարանում

Կիրակի, 15 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 8-ին, Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի շրջափակում տեղի ունեցաւ յատուկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, առաջնորդարանի պատմական ձիակառքի մնայուն ցուցադրութեան բացումը կատարելու համար:

«alikonline.ir» - Կիրակի, 15 հոկտեմբեր 2017-ի երեկոյեան ժամը 8-ին, Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարանի շրջափակում տեղի ունեցաւ յատուկ հանդիսութիւն, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի, առաջնորդարանի պատմական ձիակառքի մնայուն ցուցադրութեան բացումը կատարելու համար: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Առաջնորդ Սրբազան Հօր կողքին ներկայ էին Թաւրիզի Հոգեւոր հովիւ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամներ, բարերար Աղաջանեան ընտանիքի ներկայացուցիչ եւ Սբ. Ստեփանոս վանքի պատգամաւոր Ռիմա Աղաջանեան, միութիւնների եւ թազմակերպութիւնների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ մշակութասէր թաւրիզահայեր:

Պատմական կառքը մասնագիտական վերանորոգման ենթարկւելուց յետոյ փոխադրւել էր ազգային առաջնորդարանի շրջափակ եւ ընդարձակ այգում նորակառոյց ապակեպատ տաղաւարում զետեղւել էր, մնայուն ցուցադրութեան համար:

Բացման խօսքը ազգային առաջնորդարանի Դիւանի անունից կատարեց Ռիտա Նազարբէգեանը, նշելով առիթը՝ թեմի պատմութիւնից մնացած մէկ մասունքի արժեւորումով իմաստաւոր: Ապա, նա հրաւիրեց առաջնորդ Սրբազան Հօրը եւ ցուցափեղկի բարերար՝ Ռիմա Աղաջանեանին, միասնաբար հատելու ժապաւէնը եւ բացելու պատին ամրացւած յուշաքարը, ներկայ ժողովրդի ծափողջոյնների ներքոյ: Հայկական տարազով Էմելիա Աբրահամեան մատուցեց զարդարուն մկրատը:

Թեմակալ առաջնորդը իր խօսքը ուղղելով ներկաներին, ներկայացրեց 105-ամեայ ձիակառքի պատմութիւնը, ասելով, որ հոգելոյս Տ. Ներսէս արք. Մելիք-Թանգեան 1912 թւին, իր առաջնորդական ընտրութիւնից յետոյ այն սարքել էր տւել վարպետ թառագործ եւ փայտագործ Ստեփան Խալաֆեանին, եւ որը երկար տարիներ ծառայել էր ազգային առաջնորդարանին, նաեւ իբրեւ դիակառք: Սրբազանը աւելացրեց, որ 2012 թւին, արդէն իսկ փտելու վիճակին մատնւած անգործածելի ձիակառքը յանձնւել էր Թաւրիզի արւեստից համալսարանին, Իրանի եկեղեցիների պահպանութեան կազմակերպութեան տնօրէն Շերլի Աւետեանի միջոցով, երկրի Մշակութային Ժառանգութիւնների Հիմնարկութեան նիւթական հովանաւորութեամբ վերանորոգւելու համար:

Կղմինտրածածկ երկթեք տանիքով շքեղ ցուցափեղկի խորքում, հսկայ պաստառ էր ամրացւել, որը ներկայացնում էր ազգային առաջնորդարանի պատմական շէնքի հնագոյն լուսանկարը, երբ այն Թեմական դպրոցի շէնքն էր հոգելոյս Տ. Կարապետ եպս. Տէր-Մկրտչեանի օրերին (1907-1911): Սրբազանը բացատրեց նաեւ ձիակառքի յետեւում զետեղւած ճամբորդական հսկայ հնամենի պայուսակին եւ սովորական կտաւով փաթաթւած ծրարին իմաստները, ասելով որ ինչքան էլ հարստութիւն փորձենք լցնել մեր պայուսակների մէջ, չենք կարող տանել մեզ հետ անդենական: Սակայն, նոյնիսկ հասարակ ծրարի մէջ եթէ փաթաթած ունենանք բարութիւն, եղբայրասիրութիւն, անկեղծութիւն եւ մանաւանդ սէր իր բովանդակ իմաստով, այն կարող ենք մեզ հետ տանել արքայութիւն, իբրեւ մեր ոգեղէն անկորնչելի հարստութիւնը:

Վերջապէս, առաջնորդ Սրբազանը բարձր գնահատանք յայտնեց բարերար ընտանիքի անդամներին՝ դոկտ. Վիկտորիա, Ճարտարագէտ Դաւիթ եւ Ճարտարագէտ Ռիմա Աղաջանեաններին, որոնք սիրայօժար ստանձնել էին պատմական ձիակառքի մնայուն ցուցադրութեան ցուցափեղկի կառուցման ծախսերը, ի յիշատակ իրենց սիրեցեալ ծնողաց՝ բնիկ խոյեցի Արտաշէսի եւ Նազանի: Իր խօսքում Սրբազանը նաեւ իր մօտ հրաւիրեց ձիակառքի մաշւող անիւները յաճախ վերանորոգած վարպետ՝ ծերունազարդ Արշաւիր Բուդաղեանին, որը ներկայ էր սոյն հանդիսութեան:

Սրբազան Հայրը այս առիթով, հրապարակաւ ողջունեց օտար հայագէտների ներկայութիւնը թեմում, որոնք տարբեր երկրներից էին ժամանել Թաւրիզի Հայագիտական Ա. Գիտաժողովին մասնակցելու նպատակով: Նա ամփոփ ներկայացրեց հանդիսութեան խորհրդանշական իմաստը եւ ուրախութիւն յայտնեց որ հիւրերը առիթ ունեն հանդիպելու համայնքի զաւակներին:

Այս առիթով, առաջնորդ Սրբազանը Գնահատանաց յատուկ գիր յանձնեց Ռիմա Աղաջանեանին, որը ընթերցւեց Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի կողմից ի լուր ներկայ բազմութեան: Սրբազանը իր խօսքի աւարտին գնահատեց նաեւ բոլոր այն անհատներին, որոնք օժանդակել էին սոյն ցուցափեղկի կառուցման աշխատանքին եւ ձիակառքի վերանորոգութեան:

Բարերար ընտանիքից սոյն հանդիսութեան ներկայ Ռիմա Աղաջանեանը ստանձնելով Գնահատանաց Գիրը, իր սրտի խօսքը ուղղեց ներկաներին: Օրդ. Աղաջանեանը սրտառուչ բառերով ողջունեց Ատրպատականի հայութեանը, յիշեցնելով որ իր ժողովրդի միասնականութեամբ մեր թեմը գոյատեւել է այսքան երկար դարեր: Իր եւ իր քրոջ ու եղբօր անունից նա շնորհակալութիւն յայտնեց առաջնորդ Սրբազան Հօրը՝ գեղեցիկ մտայղացման եւ Ազգային իշխանութեանը, սոյն երեկոն կազմակերպելուն համար, յիշեցնելով բոլորին որ իրարու նկատմամբ սէրն ու յարգանքը հիմքն են կազմում որեւէ հաւաքականութեան:

Այնուհետեւ, ներկաները շնորհաւորեցին բարերար ընտանիքի ներկայացուցիչ Ռիմա Աղաջանեանին, ինչպէս նաեւ մօտենալով նորակառոյց ցուցափեղկին, որը այնքան խորհրդաւոր լուսաւորւել էր գիշերւայ մթութեան մէջ, ուսումնասիրեցին վերանորոգւած ձիակառքը իր բոլոր մանրամասնութիւններով եւ աւելացւած զարդեղէններով: Ազգային իշխանութիւնը այս առիթով բոլոր ժողովրդին հիւրասիրեց, պատմական մէկ օր եւս թեմում արձանագրած լինելու գոհունակութեամբ:

Յարակից Հրապարակումներ

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը ցաւակցագիր յղեց Իրանի պետական աւագանուն օդանաւի արկածի տխուր առիթով

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան, թեմի ազգային իշխանութեան եւ ժողովրդի անունից ցաւակցագիր յղեց Իրանի Իսլամական հանրապետութեան Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէյի, նախագահ Ռոհանիի եւ պետական աւագանուն, նոյն օր առաւօտեան, Թեհրանից դէպի Եասուջ ուղղւող ճամբորդատար օդանաւի ջախջախման տխուր առիթով:

  • Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում
    Սկիզբ Մեծի պահոց Ատրպատականի հայոց թեմում եւ խնամակալ մարմնի հանդիպում՝ Թաւրիզում

     

    Բուն Բարեկենդանի կիրակիով, մեր եկեղեցու կանոնակարգի համաձայն, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում էլ, Թաւրիզում եւ Ուրմիայում, սկիզբը նշւեց Մեծի պահոց քառասնօրեակի հոգեւոր ճանապարհորդութեան: 

    Կիրակի, 18 փետրւար 2018-ին, Լիլաւայի հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, յընթացս սուրբ պատարագի քարոզեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը:

  • Թութանհամոնի հաւաքածուից 150-ից աւելի իրեր 7 տարի կը ցուցադրւեն արտասահմանում
    Թութանհամոնի հաւաքածուից 150-ից աւելի իրեր 7 տարի կը ցուցադրւեն արտասահմանում

    Թութանհամոնի հաւաքածուի մի մասը կուղարկւի արտասահմանեան շրջագայութեան, որը կը տեւի 7 տարի: Այս մասին յայտնել է Եգիպտոսի հնութիւնների հարցերով նախարար Հալեդ ալ Անանին:

    Նա յստակեցրել է, որ «166 արտեֆակտները կը ցուցադրւեն աշխարհի 7 երկրներում՝ Լոս Անջելէսից սկսած (ԱՄՆ), որտեղ ցուցադրութիւնը կը բացւի մարտի 23-ին», յայտնում է «Egypt Independent» պարբերականը:

  • Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում
    Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակ, մանուկների խորան ընծայում եւ աւանդական խարոյկ՝ Ատրպատականի հայոց թեմում

    Հայ եկեղեցու որդեգրած սիրելի աւանդութիւններից է Տեառնընդառաջի տէրունի տօնը, մեր Տիրոջ տաճար ընծայման յիշատակը, որը կարօտով սպասւում է ամէն տարի Ատրպատականի հայոց թեմի ժողովրդի կողմից:

    Երեքշաբթի, 13 փետրւար 2018-ի երեկոյեան ժամը 5-ին, թեմի եկեղեցիներում՝ Թաւրիզիում եւ Ուրմիայում տեղի ունեցան հանդիսաւոր նախատօնակ եւ ապա աւանդական խարոյկի բոցավառում:

  • Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում
    Սրբոց Վարդանանց տօնը Ատրպատականի հայոց թեմում

    Հինգշաբթի, 8 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց զօրավարաց ազգային-եկեղեցական տօնի խորհուրդը նշւեց Ատրպատականի հայոց թեմում, յատկապէս հայաշատ քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, եկեղեցական արարողութիւնների եւ ազգային տօնախմբութիւնների կատարմամբ:

    Թաւրիզի Լիլաւա թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, չորեքշաբթի, 7 փետրւար 2018-ին, Սրբոց Վարդանանց յիշատակի հանդիսաւոր ժամերգութեան նախագահեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, մասնակցութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։