Հա

Համայնք

Երեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2017 11:40

Հիւսիսային Իրանի պահակազօրի հրամանատարի այցը Ատրպատականի հայոց առաջնորդին

Հիւսիսային Իրանի պահակազօրի (Սեփահ-Ղադիր բանակ) մշակութային բաժանմունքի հրամանատար մայոր Շաբխիզը, ընկերակցութեամբ նոյն պահակազօրի 4-րդ գումարտակի գնդապետ Նաբիզադէհի եւ նրանց օգնականների երկուշաբթի, 23 հոկտեմբեր 2017-ին այցելեցին ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ: Սոյն հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Թեմական խորհրդի անդամները՝ գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի:

«alikonline.ir» - Հիւսիսային Իրանի պահակազօրի (Սեփահ-Ղադիր բանակ) մշակութային բաժանմունքի հրամանատար մայոր Շաբխիզը, ընկերակցութեամբ նոյն պահակազօրի 4-րդ գումարտակի գնդապետ Նաբիզադէհի եւ նրանց օգնականների երկուշաբթի, 23 հոկտեմբեր 2017-ին այցելեցին ազգային առաջնորդարան եւ հանդիպում ունեցան Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հետ: Սոյն հանդիպմանը ներկայ գտնւեցին նաեւ Թեմական խորհրդի անդամները՝ գլխաւորութեամբ ատենապետ Ռուբիկ Ջանանեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Հանդիպման ընթացքում, կողմերի միջեւ քննարկւեցին յառաջիկայ յունւար 2018  թւին  միասնական ջանքերով իրագործելի մի շարք ծրագրեր, որոնք յատկապէս Ատրպատականում բնակւող հայերի համար դրական արձագանգներ են ունենալու, զօրացնելով համաիրանական կապերը նոյն հայրենիքը կիսող բազմաթիւ մշակոյթների եւ ազգութիւնների միջեւ:

Այս առիթով առաջնորդ Սրբազանը կարեւորութեամբ հաստատեց, որ աշխարհում ամէնից թանկ հարստութիւնը արիւնն է, իսկ իրանական հայրենիքի համար մեր բոլորի թափած արիւնը, անքակտելիօրէն միացնում է բոլորիս: Ապա, նա կատարեց որոշ առաջարկներ, որոնք ընդունւեցին հրամանատար Շաբխիզի եւ նրա ընկերակիցների կողմից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։