Հա

Համայնք

01/11/2017

Բարերար տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները պարգեւատրւեցին Ատրպատականի հայոց թեմում

Երկուշաբթի, 30 հոկտեմբեր 2017-ի կէսօրին տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները Քուվէյթից ժամանեցին Թաւրիզ, եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հիւրը եղան ազգային առաջնորդարանում:

«alikonline.ir» - Երկուշաբթի, 30 հոկտեմբեր 2017-ի կէսօրին տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեանները Քուվէյթից ժամանեցին Թաւրիզ, եւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի հիւրը եղան ազգային առաջնորդարանում: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Յայտնենք, որ առաջնորդ Սրբազանի ընտրութիւնից ի վեր, Յակոբեան ամոլը բազմապիսի բարերարութիւններով իր օժանդակութիւնն է բերել ազգային առաջնորդարանի բարեզարդման եւ ապահովական էական սարքերի հաստատման գործում: Ատրպատականի թեմի Նախիջեւան-Թափա գիւղի (Ուրմիոյ շրջան) իրենց նախնիների արմատները երբեք չմոռանալով, եւ մինչեւ այսօր այնտեղ պապենական տան օջախը վառ պահելով, Յակոբեան ընտանիքը միշտ կապւած է մնում Ատրպատականի հայոց թեմին, ի պահանջել հարկին սատար հանդիսանալով թեմի ծրագրերի իրագործմանը:

Առաջնորդ Սրբազանը ողջունելով բարերար թանկագին զոյգին, իր բարձր գնահատանքը յայտնեց նրանց նւիրաբերման ոգու համար, ինչպէս նաեւ պատրաստակամութեան՝ թեմում նոր ծրագրերի հովանաւորութեան: Յայտնենք, թէ բարերար Յակոբեան ընտանիքը սիրայօժար նւիրաբերել էր ազգային առաջնորդարանի շրջափակի երկրորդ ինքնագործ հսկայ դարպասը, ի յիշատակ իրենց հանգուցեալ ծնողաց՝ Հրայր եւ Վարդուհի Յակոբեանների, հայկական խորհրդանիշների մետաղեայ նախշերով իրագործւած, ինչպէս նաեւ ամբողջ տարածքի ապահովման համար մէկ երկվեցեակ տեսախցիկների սարքեր: Յօրինակ այլոց պիտի արձանագրել, որ Հայաստանի Համահայկական խաղերին Ատրպատականի մարզիկների ճամբորդական ծախսերին եւս ինքնաբուխ եւ լուռ նւիրատւութեամբ մասնակցել էր Յակոբեան ընտանիքը:

Բարերար զոյգի Թաւրիզ այցի առիթով, ազգային առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում, առաջնորդ Սրբազանը պարգեւատրեց տէր եւ տիկին Զարեհ եւ Լիդա Յակոբեաններին, յատուկ Գնահատանաց Գիրով, որտեղ դրւատիքով յիշւում է նրանց բարերար ոգու երկնատուր շնորհքը:

Մեր երիտասարդութեան դէպի ազգ եւ եկեղեցի ուղղւած նախանձախնդրութեան եւ մեր համայնական կեանքի հանդէպ հետաքրքրութեան օրինակ է սոյն երիտասարդ զոյգի նախանձելի պատրաստակամութիւնը:

Յարակից լուրեր

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղի Խանագահ գիւղում

    Շարունակելով իր հետազօտական եւ տեղագրական արշաւը Ատրպատականի թեմի տարածքում, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը հասաւ Ղարադաղի ամէնից աւելի հայաշատ գիւղերից՝ Խանագահ, որտեղ գտնւում է Սբ. Ստեփանոս պատմական եկեղեցին, ինչպէս նաեւ «Ազիզեան-Մնացականեան» հայոց դպրոցի աւերակը եւ գիւղի գերեզմանատունը: 

    6 յունիս 2018-ին, առաջնորդ Սրբազանի Խանագահ գիւղ այցելութեան մանրամասնութիւնները ստորեւ ներկայացնում ենք, ի՛ր գրչով:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը յանուն իր թեմի շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի քահանայագործութեան 50-ամեակը

    Պաշտօնական յատուկ նամակով, ուղղւած Նորին Սուրբ Օծութիւն Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին Մեծի Տանն Կիլիկիոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը որդիական զգացմունքով շնորհաւորեց Վեհափառ Հայրապետի քահանայագործութեան 50-ամեայ յոբելեանը, որը գեղեցիկ դիպւածով զուգադիպում է Հայաստանի Հանրապետութեան անկախութեան փառապանծ տօնին:

  • Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում
    Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը Ղարադաղում

    Ատրպատականի ամբողջ տարածքին սփռւած եկեղեցիների եւ պատմական կառոյցների ներկայ իրավիճակի մասին ուսումնասիրական նիւթերի առաջին հատորը հրատարակելուց յետոյ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը շարունակում է իր պրպտողական աշխատանքը թեմի տարբեր շրջաններում, ուսումնասիրելով, չափագրելով եւ լուսանկարելով բոլոր այն մասունքները՝ կանգուն եւ խոնարհւած եկեղեցիներ, մատուռներ, սրբավայրեր, դպրոցներ եւ այլ կառոյցներ, որոնք թեմի պատմութեան անմոռաց յուշերն են կազմում:

  • Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում
    Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեան Ատրպատականի առաջնորդարանում

    Շաբաթ, 2 յունիս 2018-ի երեկոյեան ժամը 6-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի նախագահութեամբ, առաջնորդարանի «Էմիլ Յակոբեան» դահլիճում տեղի ունեցաւ հանդիպում, Թեմական խորհրդի եւ Իրանի եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն ճարտարապետ Շերլի Աւետեանի միջեւ: Սոյն հանդիպման ներկայ գտնւեցին նաեւ Ատրպատականի վանքերի ուխտագնացութեան յանձնախմբի վարչական անդամներ:

  • Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան
    Իրանահայ բանաստեղծ Վարանդը այցելեց Ատրպատականի առաջնորդարան

    Ուրբաթ, 1 յունիս 2018-ի առաւօտեան, իրանահայ անւանի բանաստեղծ Վարանդը, որ մէկ օր առաջ Մայիսեան փառատօնի եւ Հայաստանի անկախութեան հարիւրամեակի առիթով իբրեւ օրւայ բանախօս հրաւիրւել էր Թեհրանից, այցելեց առաջնորդարան եւ ընդունւեց Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի կողմից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։