Հա

Համայնք

04/11/2017 - 11:50

Ատրպատականի հայոց թեմի ուրմիահայ ազգային բարերար՝ Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններ դպրոցական երրորդ շէնքը կառուցեցին եւ նւիրաբերեցին Իրանի կրթական նախարարութեան

Հինգշաբթի, 2 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Ուրմիա քաղաքում պաշտօնական բացումը կատարւեց «Նահատակ Սաքօ Մեջլումեան» պետական դպրոցի, բարերարութեամբ Ատրպատականի հայոց թեմի Ուրմիահայ ազգային բարերար՝ տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանների, ի յիշատակ իրենց նահատակ անչափահաս որդիի՝ Սաքօ Մեջլումեանի: 

«alikonline.ir» - Հինգշաբթի, 2 նոյեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 10.30-ին, Ուրմիա քաղաքում պաշտօնական բացումը կատարւեց «Նահատակ Սաքօ Մեջլումեան» պետական դպրոցի, բարերարութեամբ Ատրպատականի հայոց թեմի Ուրմիահայ ազգային բարերար՝ տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանների, ի յիշատակ իրենց նահատակ անչափահաս որդիի՝ Սաքօ Մեջլումեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Պետական մակարդակով եւ Արեւմտեան Ատրպատականի նահանգապետի հովանաւորութեամբ կազմակերպւած բացման հանդիսութեան ներկայ գտնւեցին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, Կաթոլիկ ասորիների հոգեւոր առաջնորդ՝ Աբունա Թովմասը, Ուրմիոյ հոգեւոր հովիւ՝ արժ. Տ. Ներսէս քհնյ. Պասիլեանը, նահանգապետի ներկայացուցիչը, Կուսակալի ներկայացուցիչը, Արեւելեան եւ արեւմտեան նահանգների փոքրամասնութեան գրասենեակների պատասխանատուներ, Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանեանը, ատենադպիր՝ Գագիկ Ջորջեանը, Պատգամաւորական ժողովի դիւանադպիր՝ Արմինէ Վահրամեանը, պետական կրթական խորհրդի անդամներ,  ապահովական  մարմինների  ներկայացուցիչներ, դպրոցների տեսուչներ, ու սուցչական կազմեր, ուրմիահայ համայնքի զաւակներ, ինչպէս նաեւ աշակերտներ:

Երկրի քայլերգի երգեցողութիւնից յետոյ, բացման խօսքով նշւեց այն բացառիկ առիթը, երբ բոլոր ներկաները միասնաբար վկաներն էին հանդիսանալու Մեջլումեան բարերար ամոլի կողմից Իրանի Կրթական Նախարարութեան ընծայւած դպրոցական երրորդ շէնքին: Նշենք, որ տարիներ առաջ եռայարկ առաջին դպրոցը կառուցել էին տւել տէր եւ տիկին Մեջլումեանները, իսկ երկու տարի առաջ նոյն շէնքի կողքին հսկայ մարզասրահ աւելացրել էին, նոյն դպրոցի աշակերտութեան համար: Այս տարի, դարձեալ եռայարկ նոր շէնքով ընդարձակւեց կրթական սոյն համալիրը, մեծապէս օգտակար հանդիսանալով երկրի կրթական նախարարութեան, շրջանից ներս ուսումն ու գիտութիւնը տարածելու համար: Հայերէն լեզւով բարի գալստեան խօսք ուղղեց բարերարի թոռ եւ Ուրմիոյ հայոց ազգային «Մասիհա» դպրոցի տեսչուհու՝ Ադրինէ Մեջլումեանի զաւակ՝ Սերգէյ Գրիգորեանը:

Գեղարւեստական բաժնով դպրոցի աղջկանց երգչախումբը, ղեկավարութեամբ փոքրիկ խմբավարուհու, Իրանական հայրենիքին նւիրւած մի քանի խմբերգներ կատարեց ներդաշնակ երգեցողութեամբ:

Հանդիսութեան ընթացքում արտայայտւեցին նահանգապետի ներկայացուցիչը, կրթական նախարարութեան ուսումնական խորհրդի ներկայացուցիչը, կուսակալի եւ շրջանի պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ աղջկանց համար կառուցւած այս դպրոցի յատուկ բարերար՝ տիկ. Սանդրա Մեջլումեանը: Նա յուզախառն խօսքերով իր ջերմ զգացումները արտայայտեց, իր նահատակ մէկ զաւակի փոխարէն, սոյն դպրոցների կառուցումով հարիւրաւոր զաւակների մայր դարձած լինելու գոհունակութիւնը յայտնելով: Վերջապէս, նա իր ամուսնու Էդիկ Մեջլումեանի հետ խոստացաւ շարունակել բարերարութեան սոյն ուղին, նոր սերնդի առողջ դաստիարակութեան ի խնդիր:

Ներկայ պետական բոլոր մարմինների կողմից բարձր գնահատանքի արժանացաւ բարերար ամոլը, ինչպէս նաեւ իրենց որդին՝ նահատակ Սաքօ Մեջլումեանի կրտսեր եղբայրը՝ Սաքօ Մեջլումեանը, որոնք իրենց արդար վաստակից բաժին էին հանել Իրանական հայրենիքի բարգաւաճման եւ վերելքին: Յայտնենք, թէ Սաքօ Մեջլումեանը եւս, հետեւելով իր բարերար ծնողների օրինակին, ստանձնել է արդէն նոր եւ արդիական մարզասրահի կառուցումը, նոյն դպրոցի համալիրում:

Բացման պաշտօնական խօսքերի բաժնից յետոյ, ներկաները առիթ ունեցան շրջագայելու նորակառոյց դպրոցի դասարաններում, տեսնելով արդիական, իմաստուն գրատախտակեներով եւ այլ սարքերով յագեցւած դպրոցի շքեղ յարդարանքը: Դպրոցի մուտքի սրահում, ճակատի պատի վրայ զետեղւած էր նահատակ Սաքօ Մեջլումեանի լուսանկարը, որը ամէն օր իր հասակակիցների ուսման է հետեւելու իր երկնային օթեւանից:

Առաջնորդ Սրբազանը այս առիթով իր բարձր գնահատանքը յայտնեց Մեջլումեան բարերար զոյգին եւ համայն գերդաստանին, որ Ատրպատականի հայոց թեմում եւ յատկապէս Ուրմիոյ շրջանում հայ համայնքի անունն ու պատիւը միշտ բարձր են պահում. ,Այսօր մեր պարզ ճակատը աւելի կարողացանք բարձրացնել պետական շրջանակներում, Ձեր հայրենասիրական նւիրաբերումի պատճառով, Իրանական մեր հայրենիքին: Ատրպատա¬կանի հայոց մեր թեմի համար Մեջլումեան բարերար գերդաստանը թող միշտ մնայ օրհնութեան եւ բարիքի աղբիւրե, ասաց Սրբազանը:

Յայտնենք, որ բացման հանդիսութիւնից յետոյ տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեանները յատուկ ճաշարանում կէսօրւայ ճաշի հրաւիրեցին ներկայ աւելի քան հազար հրաւիրեալներին, անմոռանալի յուշեր թողելով ներկաների յիշողութեան մէջ:

Հայ-իրանական կապերի ամրապնդման գործնական սոյն քայլը, հայ եւ տեղացի ներկաների եւ բացակաների գնահատանքին արժանի է, որ գործի վերածւած խօսքը պարզ աչքերով տեսնելու հնարաւորութիւն է տալիս բոլորին:

Յարակից լուրեր

  • Առաջին զանգը հնչեց Ատրպատականի հայոց թեմի կրթօջախներում
    Առաջին զանգը հնչեց Ատրպատականի հայոց թեմի կրթօջախներում

    Կիրակի, 23 սեպտեմբեր 2018-ին, Իրանի Իսլամական Հանրապետութիւնում բոլոր կրթօջախները վերաբացեցին իրենց դռները կրթական նախարարութեան կողմից յայտարարւած վերամուտի թւականի հետեւողութեամբ, առաջին զանգով 2018-2019 ուսումնական-կրթական տարեշրջանի սկսման ազդանշանը տալով: 

  • Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի
    Տօն Վերափոխման Սուրբ Կոյսի

    Սբ. Աստւածածնայ Վերափոխման տօնը որը միացւել է նաեւ հնամենի տօներից մէկի հետ, բերքի ազնւագոյնի, խաղողի ընծայաբերման, մեր ժողովրդի զաւակների կողմից ամէնասիրւած տօներից է վաղուց անտի: Ատրպատականի հայոց թեմում սոյն տօնը կատարւեց հայաշատ երկու քաղաքներում՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, ինչպէս նաեւ Գեարդաբադ գիւղում, մասնակցութեամբ մեր ժողովրդի բարեպաշտ զաւակների: 

  • «Անի» գեղարւեստական միաւորի կազմակերպած Ապրիլեան նահատակաց տօնը՝ Ուրմիայում
    «Անի» գեղարւեստական միաւորի կազմակերպած Ապրիլեան նահատակաց տօնը՝ Ուրմիայում

    26 ապրիլ, 2018-ին, Ուրմիոյ Սբ. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» հանդիսրահում, Հայոց Ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման 103-րդ տարելիցի յիշատակին տեղի ունեցած ծրագիրների շարքը եզրափակւեց, Հ.Օ.Մ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի հովանաւորութեան տակ գործող «Անի» գեղարւեստական միաւորի կազմակերպած մշակութային ձեռնարկով:

  • Ապրիլեան նահատակաց նւիրւած գեղարւեստական ծրագիր Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի կազմակերպութեամբ
    Ապրիլեան նահատակաց նւիրւած գեղարւեստական ծրագիր Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի կազմակերպութեամբ

    24 ապրիլ, 2018-ին, երեկոյեան ժամը 7-ին, Ուրմիոյ Ս. Ստեփանոս եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահում տեղի ունեցաւ Ապրիլեան Նահատակաց 103-րդ տարեդարձին նւիրւած գեղարւեստական ձեռնարկ, կազմակերպութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան:

  • Ապրիլեան Նահատակաց Սրբատօնը Ատրպատականի հայոց թեմում մեր ժողովրդի միասնականութեան շեշտակի կոչերով հնչեց
    Ապրիլեան Նահատակաց Սրբատօնը Ատրպատականի հայոց թեմում մեր ժողովրդի միասնականութեան շեշտակի կոչերով հնչեց

    Երեքշաբթի, 24 ապրիլ 2018-ին, մեր Նահատակների սրբատօնը կատարւեց հանդիսաւորութեամբ, Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի առիթով: Ատրպատականի հայոց թեմում մատուցւեցին ս. պատարագներ՝ Թաւրիզում եւ Ուրմիայում, որոնց յաջորդեց «Բարեխօսական կարգ»-ի եկեղեցական յատուկ արարողութիւնը՝ Նահատակ սրբերի յիշատակի համար խմբագրւած:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։